Ատլասյան վամպիրը, անվանում տրվել է 1932 թ. Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում այսպես կոչված «վամպիրական սպանությունն» կատարած անհայտ մարդասպանին։

Ստոկհոլմի Ատլասս շրջանը, 2006 թ.

Սպանության նկարագրությունըԽմբագրել

1932 թ. մայիսի 4-ին գտնվել է 32 ամյա մարմնավաճառ Լիլի Լինդսթրոմի մարմինը Սենթ Էրիքսփլեն 11 հասցեում (ներկայում՝ Ստոկհոլմի Ատլաս շրջան) գտնվող իր փոքրիկ բնակարանում։ Կնոջ կմախքը կոտրված էր ծանր առարակայի երեք հարվածից։ Հանցագործը ունեցվածքին ձեռք չէր տվել։ Մեծ քանակությամբ արյան հետքերի քննությունից եզրակացվել է, որ հանցագործը խմել է իր զոհի արյունը։ Մատնահետքեր չեն գտնվել։ Միակ վկան, Լիլիի ընկերուհի և հարևանուհի Մինին քննիչներին պատմել է, որ սպանության օրը ժամը 19:15-ի շրջակայքում Լիլիի բնակարան է զանգահարել մի տղամարդ և ասել, որ ուզում է այցելել նրան։ Լիլին համաձայնվել է, իսկ Մինին վերադարձել է իր բնակարանը, որը գտնվում էր մի հարկ ներքև։ Մի որոշ ժամանակ անց Լիլին եկել է Միմիյի մոտ և պահպանակ խնդրել։ Հարևանուհին այլևս նրան չէր տեսել։ Գործը փակվել է 1954 թ.։

ԱղբյուրներԽմբագրել

  • Heed Börje (1989)։ Brottsplats Stockholm : kriminalhistorier från sena söndagskvällar i Radio Stockholm։ Sveriges Radio։ ISBN 91-522-1683-7 
  • Linnell Stig (1994)։ Stockholms spökhus och andra ruskiga ställen։ Prisma։ ISBN 978-91-518-2738-4