Բացել գլխավոր ցանկը

Ատամի կարիես, ատամի փտումն է բակտերիայի պատճառով[1]։ Փտած խորշիկները տարբեր գունավորում են ունենում՝ դեղինից մինչև սև[2]։ Ախտանշաններից է ցավը և ուտելու ժամանակ եղած տհաճությունը[2][3]։ Բարդությունները կարող են հանգեցնել ատամի շուրջը հյուսվածքի բորբոքման, ատամի կորուստի կամ թարախակույտի ձևավորման[2][4]։

Ատամի կարիես

Կարիեսի պատճառը ատամի պինդ հյուսվածքները (էմալ, դենտին և ցեմենտ) քայքայող թթուն է[5]։ Թթուն առաջացնում է բակտերիան, երբ սկսում է ատամի մակերեսի վրա փոխազդել սննդի մնացորդների կամ շաքարի հետ[5]։ Սննդի միջի պարզ շաքարները հանդիսանում են բակտերիաների էներգիայի հիմնական աղբյուր, ուստի շատ օգտագործումը մեծացնում է ռիսկի գործոնը[5]։ Կարիեսն ասոցացվում է նաև բերանի խոռոչը վատ լվանալու հետ, որը հանգեցնում է ատամների արմատների թուլացմանն ու լնդերի բորբոքմանը[6][7]։ Կարիեսի կանխարգելման գործողությունների մեջ է մտնում ատամների կանոնավոր լվացումը, շաքարի և ֆտորի սահմանապակ կիրառումը[8][9]։ Շատերն են խորհուրդ տալիս օրական երկու անգամ խոզանակով մաքրել ատամները և ևս մեկ անգամ պարզապես ջրով ողողել[10][9]։ Ֆտորի աղբյուր կարող է լինել օրինակ՝ ջուրը, աղը կամ ատամի մածուկը[8]։ Քայքայման տարածվածության աստիճանից է կախված, թե արդյո՞ք հնարավոր է բուժել, թե՞ատամը պետք է հեռացվի[10]։

Աշխարհի բնակչության 32%-ը (2․3 միլիարդ մարդ) հիմնական ատամների կարիես ունի[11]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատմամբ գրեթե բոլոր չափահաս մարդիկ կարիես են ունենում կյանքի որոշակի ժամանակահատվածում[12]։ Կաթնատամների շրջանում այն հանդիպում է բնակչության 9%-ի կամ 620 միլիոն մարդկանց մոտ[13]։ Վերջին տարիներին կարիեսը սովորական երևույթ է դարձել և՛ մեծահասակների, և՛ երեխաների մոտ[14]։

ԱխտանշաններԽմբագրել

 
ա) ատամի մակերեսին փոքրիկ քայքայված հատված է նկատվում բ) ռենտգենոգրաֆը դենտինի վրա մեծ ապահանքայնացված օջախ է ցույց տալիս գ) քայքայված հատվածը վերացնելու ժամանակ անցք է հայտնաբերվել ատամի մի կողմում դ) քայքայումը ամբողջությամբ վերացվել է, ատամը պատրաստ է լիցքի

Կարիեսի ամենավաղ ախտանշանը ատամի մակերեսի վրա հայտնվող կավճի նման սպիտակ բծերն են, որոնք վկայում են էմալի ապահանքայնացման մասին։ Այդ սպիտակ բծերը համարվում են կարիեսային ախտահարումներ կամ փտած միկրոխոռոչներ[15]։ Երբ ախտահարումը շարունակում է ապահանքայնացվել, այն շագանակագույն գունավորում է ստանում՝ ի վերջո վերածվելով խոռոչի։ Նախքան խոռոչի ձևավորումը հնարավոր է ամեն ինչ վերահսկել, սակայն դրանից հետո ատամի փտած, վնասված հատվածը հնարավոր չէ վերականգնել։ Մուգ շագանակագույն, փայլուն մակերես ունեցող ախտահարումը ցույց է տալիս, որ եղել է կարիես, սակայն ապահանքայնացումը հետք թողնելով դադարել է։ Երբ խոռոչի քայքայումն ավարտված չէ, այն բաց գունավորում է ունենում և անփայլ է լինում[16]։ Երբ էմալն ու դենտինը քայքայվում են, խոռոչն ավելի նկատելի է դառնում։ Ատամի ախտահարված հատվածները փոխում են իրենց գույնը և ավելի փափուկ են դառնում։ Երբ քայքայումն անցնում է էմալի, դենտինային խողովակների միջով, որը կապված է ատամի նյարդի հետ։ Հետևաբար, երբ դրանք քայքայվում են՝ տաք, սառը կամ քաղցր ուտելիքն ու ըմպելիքը կարճատև ցավ են առաջացնում[17]։ Ներքին փտումից թուլացած ատամը կարող է հանկարծակի կոտրվել ինչ-որ բան ծամելիս։ Երբ փտումն այնքան է զարգանում, որ բակտերիան հասնում է կակղանային հյուսվածքին (ատամի կենտրոնին), ատամի ցավը կայուն ու երկարատև է դառնում։ Հետևանքը հիմնականում լինում է կակղանային հյուսվածքի ախտահարումն ու մահացումը։ Ատամն այս դեպքում զգայուն է դառնում ճնշման հանդեպ և ոչ թե տաք կամ սառը սննդի նկատմամբ։ Կարիեսը կարող է նաև վատ հոտի պատճառ դառնալ[18]։ Խիստ զարգացած կարիեսի դեպքում երբեմն ախտահարումը ատամից տարածվում է շրջապատող փափուկ հյուսվածքների վրա։ Այնպիսի բարդությունները ինչպիսիք են օրինակ՝ խոռոչավոր սինուսային թրոմբոզը կամ Լյուդվիգի անգինան, կարող են անգամ կյանքի համար վտանգավոր լինել[19][20][21]։

ՊատճառներԽմբագրել

 
Ատամի կարիեսի առաջացման թթվային տեսության վրա հիմնված սխեման։ Չորս գործոններ՝ համապատասխան ածխաջրային զանգված (1) , միկրոօրգանիզմներ (2), ատամի մակերես (3) և ժամանակ (4) պետք է առկա լինեն, որպեսզի կարիես (5) առաջանա։ Թուքը (6) և ֆտորը (7) մեղմացնող գործոններն են։

Կարիեսի ձևավորման համար չորս նախապայմաններ են անհրաժեշտ՝ ատամի մակերես (էմալ կամ դենտին), կարիես առաջացնող բակտերիա, ածխաջրեր և ժամանակ[22]։ Երբ ատամների վրա բակտերիայի առաջացած թթուն փոխազդում է սննդի հետ, ատամնափառ է առաջանում[23]։ Այնուամենայնիվ այս չորս նախապայմանների առկայությունը ոչ միշտ է բավարար կարիես առաջացնելու համար․ անհրաժեշտ է նաև կարիոգենային կենսազանգված։

Ատամի քայքայման պատճառն ատամնափառն է։ Ատամնափառի մեջ գտնվող բակտերիան սախառոզի, ֆրուկտոզայի, գլյուկոզայի և այլ ածխաջրերի առկայության դեպքում արտադրում է թթու[24][25]։

ԲակտերիաԽմբագրել

 
Streptococcus mutans բակտերիաների պատկերը ըստ Գրեմի

Ատամնային խոռոչների հետ ասոցացվող հիմնական բակտերիաներն են՝ Streptococcus mutans, Streptococcus sobrinus, lactobacilli։ Այնուամենայնիվ, կարիոգենային բակտերիաները (որոնք կարող են կարիես առաջացնել) թեև առկա են ատամնափառի մեջ, սակայն դրանց խտությունն այնքան փոքր է, որ չի կարող հիվանդության պատճառ դառնալ, եթե բալանսի շեղում չլինի[26]։ Դա կապված է նաև միջավայրի փոփոխության հետ։ Եթե հիվանդությունը չի բուժվում, կարող է հանգեցնել ցավի, ատամների կորստի և վարակման[27]։

Բերանի խոռոչում բազմաթիվ բակտերիաներ կան, սակայն դրանցից միայն մի քանի տեսակներ կարող են կարիեսի առաջացման պատճառ դառնալ։ Քանի որ ատամի արմատն ավելի հեշտ է ապահանքայնացվում, քան էմալը, ավելի շատ բակտերիաներ կարող են արմատի կարիես առաջացնել, ինչպես օրինակ՝ Lactobacillus acidophilus, Actinomyces spp., Nocardia spp. և Streptococcus mutan բակտերիաները։ Բակտերիաները հավաքվում են ատամների և լնդերի շուրջն ու առաջացնում են ատամնափառ, որը նրանց համար նպաստավոր կենսամիջավայր է։ Կան հատվածներ, որտեղ ավելի շատ բակտերիաներ են հավաքվում, ինչպես օրինակ՝ այն հատվածներում, որտեղ թքի հոսքը քիչ է։ Այսպիսի բակտերիաները կարող են անցնել երեխաներին համբույրի կամ կերակրման միջոցով[28]։

Դիետիկ շաքարներԽմբագրել

Բերանի խոռոչի բակտերիաները գլյուկոզան, ֆրուկտոզան և սովորական շաքարը ֆերմենտացիայի միջոցով վերափոխում են թթուների (օրինակ՝ կաթնաշաքարային թթվի)[29]։ Եթե այդ թթուները շփման մեջ են մնում ատամի հետ, սկսում են ապահանքայնացնել այն՝ տարալուծելով հանքային շերտը։ Սա դինամիկ գործընթաց է, սակայն հնարավոր է նաև վերահանքայնացում, եթե թթուն չեզոքանա թքի կամ բերանի խոռոչի լվացման շնորհիվ։ Ֆտորային ատամի մածուկը և ատամի փայլը կարող են նպաստել վերահանքայնացմանը[30]։ Երբ ապահանքայնացումը շարունակական բնույթ է կրում, հանքային շերտի քայքայման արդյունքում խոռոչներ են առաջանում։

Այլ գործոններԽմբագրել

Թքի սակավությունը կարող է կարիեսի շատացման պատճառ դառնալ, քանի որ այն չի բավականացնում բերանում տարբեր ուտելիքների ստեղծած թթվային միջավայրը հավասարակշռելուն։ Արդյունքում՝ թքագեղձերի, մասնավորապես, հարականջային ու ստործնոտային գեղձերի թքարտադրությունը կրճատող հիվանդությունները հանգեցնում են բերանի չորացման, հետևաբար նաև տարածված կարիեսի։ Օրինակ՝ Սյոգրենի սինդրոմը, դիաբետի որոշ տեսակներ[31]։ Այնպիսի դեղորայքներրի նշանակումը, ինչպիսին են օրինակ՝ հակադեպրեսանտները, կարող են կրճատել թքարտադրությունը։ Խթանիչները, օրինակ՝ մեթիլֆետամինը, նույնպես կարող է խիստ կրճատել թքարտադրությունը։ Կարիեսի հակվածությունր կարող է կապված լինել ատամի նյութափոխանակության խանգարման հետ, մասնավորապես, երբ հեղուկը հասնում է դենտինին։ Ծխախոտի օգտագործումը ևս կարիեսի ձևավորման ռիսկի գործոն է։ Առանց ծուխի ծխախոտի որոշ տեսակներ մեծ քանակությամբ շաքար են պարունակում՝ դրանով իսկ բարձրացնելով կարիեսի հակվածությունը[32]։ Ծխախոտի օգտագործումը մեծ վտանգ է, որը կարող է հանգեցնել շուրջատամնային հիվանդությունների՝ մասնավորապես լնդերը կարող են հետ քաշվել[33]։ Երբ լնդեզրի հետաճման հետևանքով լինդը հեռանում է ատամից, ատամի արմատը սկսում է երևալ։ Այս դեպքում թթուները ավելի հեշտությամբ քայքայում են արմատների ցեմենտը, քան էմալը[34]։ Երեխաների վրա ծխախոտի երկրորդային ծխի հետևանքներից է համարվում նաև կարիեսը[35]։ Թուքը պարունակում է նաև յոդ ու էպիդերմիկ աճն ապահովող բաղադրիչ։ Էպիդերմիկ աճն ապահովող բաղադրիչը արդյունավետ ազդեցություն ունի բջիջների բազմացման, ձևափոխման և գոյատևման վրա[36]։ Էպիդերմիկ աճն ապահովող բաղադրիչը, որը կարգավորվում է ոչ օրգանական յոդի միջոցով, մեծ դեր ունի հյուսվածքների ինտերգրացիայի հարցում։ Յոդն էլ իր հերթին անհրաժեշտ է կարիեսի կանխարգելման և բերանի խոռոչի առողջության համար[37]։

ՊաթոլոգիաԽմբագրել

 
Միկրոօրգանիզմները կպչում են ատամի մակերեսին ու կենսազանգված են ստեղծում։ Երբ այն թթվածինը սպառելով անաէրոբ միջավայր է ձևավորում, միկրոօրգանիզմները որպես սննդի աղբյուր են օգտագործում դիետիկ շաքարները։Վերջիններս անաէրոբ ֆերմենտացիայի արդյունքում վերափոխվում են կաթնաշաքարային թթվի։ Թթուն բջջից անցնում է էմալի մեջ, ապա իոնանում։

Քանի որ ատամները անընդհատ շփվում են թքի հետ, ուստի միշտ ծածկված են բակտերիաներով։ Ատամների կարծր հյուսվածքներն (էմալ, դենտին, ցեմենտ) անընդհատ գտնվում են ապահանքայնացման և վերահանքայնացման գործընթացների մեջ։ Կարիեսն առաջանում է այն դեպքում, երբ ապահանքայնացումն ավելի արագ է կատարվում, քան վերահանքայնացումը[38]:

ԷմալԽմբագրել

Էմալը բարձր հանքայնացում ունեցող հյուսվածք է։ Երբ բակտերիան սպառում է շաքարը և այն էներգիայի է վերափոխում, արտազատում է կաթնաշաքարային թթու։ Այս գործընթացի արդյունքում էմալի բյուրեղներն ապահանքայնացվում են և դա շարունակվում է այնքան ժամանակ, մինչև բակտերիան ներթափանցում է՝ հասնելով դենտինին[39]։

ԴենտինԽմբագրել

 
Դենտինում կարիեսի արագ տարածման ուղղությունը ստեղծում է այսպիսի եռանկյունու նմանվող պատկեր

Ի տարբերություն էմալի՝ դենտինն արձագանքում է կարիեսի զարգացմանը։ Ատամի ձևավորումից հետո, երբ էմալը ամբողջությամբ կազմավորվում է, էմալ արտադրող ամելոբլաստնբերը ամբողջովին քայքայվում են։ Հետևաբար էմալը վնասվելուց հետո այլևս չի կարող վերականգնվել։ Դրան հակառակ՝ դենտինը ողջ կյանքի ընթացքում վերականգնվում է օդոնտոբլաստների շնորհիվ, վերջինները գտնվում են կակղանի և դենտինի միջև։ Կարիեսից պաշտպանվելու համար օդոնտոբլաստները կենսաբանական արձագանք են տալիս կարիեսին։ Պաշտպանական այսպիսի մեխանիզմներից է նաև պինդ և երկրորդային դենտինի ձևավորումը[40]։

Դենտինը կազմվված է փոքրիկ դենտինային խողովակներից, որոնք եզրագծվում են մի կողմից էմալով, մյուս կողմից՝ ցեմենտով։ Դենտինային ամենամեծ տրամագծով խողովակները հանդիպում են կակղանի մոտ, իսկ ամենափոքրը՝ էմալի հատվածում[41]։ Կարիեսն անցնում է նաև խողովակների միջոցով և արագ զարգանում է այնտեղ։ Խողովակներրիմիջի հեղուկը ակտիվացնում է իմունային համակարգի իմունոգլոբուլիններիմ, որպեսզի նրանք պայքարեն բակտերիաների դեմ։ Միաժամանակ հարևան խողովակներում ավելանում է հանքայնացումը։ Արդյունքում խողովակները սեղմվում են, իսկ բակտերիաների տարածումը դանդաղում է։ Կարիեսին ի պատասխան՝ ավելի շատ դենտին ՝ արտադրվում կակղանի հատվածում։ Այս նոր արտադրված դենտինը համարվում է երրորդային դենտին։ Այն առաջանում է, որպեսզի պաշտպանի կակղանը զարգացող բակտերիայից։ Որքան շատ է երրորդային դենտին արտադրվում, այնքան փոքրանում է կակղանի չափը։ Երրորդային դենտինը տարբերակվում է ըստ օդոնտոբլաստների առկայության կամ բացակայության։ Եթե օդոնտոբլաստները կարողանում են այնքան դիմակայել, որ արձագանքում են կարիեսին, երրորդային համարվում է վերանորոգող։ Վերանորոգող դենտինի դեպքում օդոնտոբլաստների դերը այլ բջիջներ են կատարոււմ։

ՑեմենտԽմբագրել

Ցեմենտում կարիեսի առաջացումը որպես լնդերի հետաճում լինում է կա՛մ տրավմայի, կա՛մ շուրջատամնային հիվանդությունների պատճառով։ Սա խրոնիկ հիվանդություն է, որի հետևանքով մեծ, ոչ խորը խոռոչ է առաջանում նախ ցեմենտի վրա, ապա այն տարածվում է դենտինի վրա և վարակում է նաև կակղանը։ Քանի որ ցավը ավելի ուշ է ի հայտ գալիս, հիմնականում այս խոռոչներն ուշ են հայտնաբերվում և ատամը չի հաջողվում բուժել[42]։

ԱխտորոշումԽմբագրել

Կարիեսի դրսևորման եղանակները տարբեր են, թեև ռիսկի գործոններն ու հիվանդության զարգացման փուլերը նման են։ Սկզբում կարող է փոքրիկ կավճագույն հատվածներ երևան, որոնք ի վերջո վերածվեն մեծ խոռոչի։ Երբեմն կարիեսը տեսանելի է հատվածների կարիեսի տարածվածության չափը ստուգելու համար կիրառվում են ռենտգենյան ճառագայթները։ Լազերները թույլ են տալիս հայտնաբերել միջատամնային կարիեսը։ Նախնական ախտորոշումը կատարվում է ատամների տեսանելի մակերեսների զննման արդյունքում՝ լավ լույսի ներքո, բժշկական հայելու և այլ գործիքների օգնությամբ։ Ատամնային ռենտգենոգրաֆները շատ ավելի վաղ կարող են ցույց տալ կարիեսիը, քան այն այլ կերպ տեսանելի կլինի, խոսքը մասնավորապես միջատամնային հատվածների կարիեսի մասին է։ Կարիեսի մեծ հատվածնե րը հիմնականում երևում են անզեն աչքով, մինչդեռ փոքրերը նշմարելը բարդ է։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Silk H (March 2014)։ «Diseases of the mouth»։ Primary Care 41 (1): 75–90։ PMID 24439882։ doi:10.1016/j.pop.2013.10.011 
  2. 2,0 2,1 2,2 Laudenbach JM, Simon Z (November 2014)։ «Common Dental and Periodontal Diseases: Evaluation and Management»։ The Medical Clinics of North America 98 (6): 1239–1260։ PMID 25443675։ doi:10.1016/j.mcna.2014.08.002 
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ WHO2012 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Taber2013 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. 5,0 5,1 5,2 SECTION ON ORAL HEALTH, SECTION ON ORAL HEALTH (December 2014)։ «Maintaining and improving the oral health of young children»։ Pediatrics 134 (6): 1224–9։ PMID 25422016։ doi:10.1542/peds.2014-2984 
  6. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Silk20143 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  7. Schwendicke F, Dörfer CE, Schlattmann P, Page LF, Thomson WM, Paris S (January 2015)։ «Socioeconomic Inequality and Caries: A Systematic Review and Meta-Analysis»։ Journal of Dental Research 94 (1): 10–18։ PMID 25394849։ doi:10.1177/0022034514557546 
  8. 8,0 8,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ WHO20123 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  9. 9,0 9,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Peads20143 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  10. 10,0 10,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Silk20144 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  11. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ GBD2015Pre անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  12. «Oral health Fact sheet N°318»։ who.int։ April 2012։ Արխիվացված օրիգինալից 8 December 2014-ին։ Վերցված է 10 December 2014 
  13. Vos T (Dec 15, 2012)։ «Years lived with disability (YLDs) for 1160 sequelae of 289 diseases and injuries 1990–2010: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2010»։ Lancet 380 (9859): 2163–96։ PMID 23245607։ doi:10.1016/S0140-6736(12)61729-2 
  14. Bagramian RA, Garcia-Godoy F, Volpe AR (February 2009)։ «The global increase in dental caries. A pending public health crisis»։ American Journal of Dentistry 22 (1): 3–8։ PMID 19281105 
  15. Richie S. King (November 28, 2011)։ «A Closer Look at Teeth May Mean More Fillings»։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից November 29, 2011-ին։ Վերցված է November 30, 2011։ «An incipient carious lesion is the initial stage of structural damage to the enamel, usually caused by a bacterial infection that produces tooth-dissolving acid.» 
  16. Johnson, Clarke. "Biology of the Human Dentition Archived 2015-10-30 at the Wayback Machine.." Page accessed July 18, 2007.
  17. MedlinePlus|MedlinePlus Encyclopedia Dental Cavities
  18. Tooth Decay, hosted on the New York University Medical Center website. Page accessed August 14, 2006.
  19. Cavernous Sinus Thrombosis Archived 2008-05-27 at the Wayback Machine., hosted on WebMD. Page accessed May 25, 2008.
  20. MedlinePlus|MedlinePlus Encyclopedia Ludwig's Anigna
  21. Hartmann, Richard W. Ludwig's Angina in Children Archived 2008-07-09 at the Wayback Machine., hosted on the American Academy of Family Physicians website. Page accessed May 25, 2008.
  22. «2. Dental Caries»։ Oral pathology (2nd ed.)։ Oxford: Oxford Univ. Press։ 1993։ ISBN 978-0-19-262214-3 
  23. Wong Allen, Young Douglas A., Emmanouil Dimitris E., Wong Lynne M., Waters Ashley R., Booth Mark T. (2013-06-01)։ «Raisins and oral health»։ Journal of Food Science։ 78 Suppl 1: A26–29։ ISSN 1750-3841։ PMID 23789933։ doi:10.1111/1750-3841.12152 
  24. Hardie JM (May 1982)։ «The microbiology of dental caries»։ Dent Update 9 (4): 199–200, 202–4, 206–8։ PMID 6959931 
  25. Holloway PJ, Moore W.J. (September 1983)։ «The role of sugar in the etiology of dental caries»։ J Dent 11 (3): 189–213։ PMID 6358295։ doi:10.1016/0300-5712(83)90182-3 
  26. Marsh Philip D., Head David A., Devine Deirdre A. (2015)։ «Dental plaque as a biofilm and a microbial community—Implications for treatment»։ Journal of Oral Biosciences 57 (4): 185–191։ doi:10.1016/j.job.2015.08.002 
  27. Cavities/tooth decay Archived 2008-03-15 at the Wayback Machine., hosted on the Mayo Clinic website. Page accessed May 25, 2008.
  28. Douglass, JM; Li, Y; Tinanoff, N. (Sep–Oct 2008), «Association of mutans streptococci between caregivers and their children», Pediatric Dentistry 30 (5): 375–87, PMID 18942596 
  29. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ holloway19832 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  30. Silverstone LM (May 1983)։ «Remineralization and enamel caries: new concepts»։ Dent Update 10 (4): 261–73։ PMID 6578983 
  31. Neville, B.W., Douglas Damm, Carl Allen, Jerry Bouquot. "Oral & Maxillofacial Pathology." 2nd edition, 2002, p. 398. 0-7216-9003-3.
  32. Neville, B.W., Douglas Damm, Carl Allen, Jerry Bouquot. "Oral & Maxillofacial Pathology." 2nd edition, 2002, p. 347. 0-7216-9003-3.
  33. Tobacco Use Increases the Risk of Gum Disease Archived 2007-01-09 at the Wayback Machine., hosted on the American Academy of Periodontology Archived 2005-12-14 at the Wayback Machine.. Page accessed January 9, 2007.
  34. Banting, D.W. "The Diagnosis of Root Caries Archived 2006-09-30 at the Wayback Machine.." Presentation to the National Institute of Health Consensus Development Conference on Diagnosis and Management of Dental Caries Throughout Life, in pdf format, hosted on the National Institute of Dental and Craniofacial Research, p. 19. Page accessed August 15, 2006.
  35. Zhou S, Rosenthal DG, Sherman S, Zelikoff J, Gordon T, Weitzman M (September 2014)։ «Physical, behavioral, and cognitive effects of prenatal tobacco and postnatal secondhand smoke exposure»։ Current Problems in Pediatric and Adolescent Health Care 44 (8): 219–41։ PMID 25106748։ doi:10.1016/j.cppeds.2014.03.007 
  36. Herbst RS (2004)։ «Review of epidermal growth factor receptor biology»։ International Journal of Radiation Oncology, Biology, Physics 59 (2 Suppl): 21–6։ PMID 15142631։ doi:10.1016/j.ijrobp.2003.11.041 
  37. «Iodine in evolution of salivary glands and in oral health»։ Nutrition and Health 20 (2): 119–134։ 2009։ PMID 19835108։ doi:10.1177/026010600902000204 
  38. Fejerskov O, Nyvad B, Kidd EA (2008) "Pathology of dental caries", pp 20–48 in Fejerskov O, Kidd EAM (eds) Dental caries: The disease and its clinical management. Oxford, Blackwell Munksgaard, Vol. 2. 1444309285.
  39. «What constitutes dental caries? Histopathology of carious enamel and dentin related to the action of cariogenic biofilms»։ Journal of Dental Research։ 83 Spec No C: C35–8։ 2004։ PMID 15286119։ doi:10.1177/154405910408301S07 
  40. "Teeth & Jaws: Caries, Pulp, & Periapical Conditions Archived 2007-05-06 at the Wayback Machine.," hosted on the University of Southern California School of Dentistry Archived 2005-12-07 at the Wayback Machine. website. Page accessed June 22, 2007.
  41. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ kidd2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  42. Illustrated Embryology, Histology, and Anatomy, Bath-Balogh and Fehrenbach, Elsevier, 2011[Հղում աղբյուրներին]