Ատաման, կազակների ստանիցայի էթնոտուրիստական համալիր է բաց երկնքի տակ։ Գտնվում է Թամանի թերակղզում (Կրասնոդարի երկրամաս)։ Թանգարանի ընդհանուր մակերեսը կազմում է 20 հեկտար։ Բացվել է 2009 թվականի սեպտեմբերի 5-6-ին։

Ատաման
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՎայրԿրասնոդարի երկրամաս
Հիմնադրվել էօգոստոս 2009
Կայքатамань.рф
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Սև ծովի Թամանյան ծոցի ափին՝ Թաման ստանիցայի արևմտյան եզրում, 2009 թվականի օգոստոսին բացվեց կազակական ստանիցայի էթնոտուրիստական համալիր, որը ստեղծվել է բնական չափերով։ Թանգարանի ցուցանմուշները, որոնք հավաքվել են երկրամասի տարբեր ստանիցաներից, արտացոլում են XVIII-XX դարերի կազակական ընտանիքների կենցաղը և ապրելակերպը։ Տեսարժան վայրերի մակերեսային դիտման համար պահանջվում է առնվազն 2-3 ժամ։ Յուրաքանչյուր հյուղակ (խատա) ռուս.՝ хата հովանավորվում է և կցված է Կրասնոդարի երկրամասի առանձին մունիցիպալ կառույցի։

Համալիրի նկարագրություն խմբագրել

Համալիրը բաղկացած է կազակական ստանիցայի մի քանի փողոցից, որտեղ յուրաքանչյուր շինություն ներկայացնում է առանձին գործունեություն, մասնագիտացում կամ արտադրություն։ Կա նաև դպրոց, հրշեջ ծառայություն, ջրաղաց, ծխական համայնք։ Առանձին հատված է հատկացված Բաբա֊Յագայի հեքիաթային տնակին իր բոլոր դետալներով։

Համալիրի վրա վեր է խոյանում մատուռը։ Կա նաև մեծ ավտոկայանատեղի և առևտրի կենտրոնի հրապարակ։

Կառուցում խմբագրել

 
Ատամանի նախագիծը

Հյուղակների պատրաստման պատմական տեխնոլոգիան բավականին պարզ էր․ ձողացանկից պատրաստված կամ հնարավորության դեպքում գերանակապ հիմնակմախք։ Ստացված թափանցիկ պատերը երկու կողմից ծեփում էին մանր ծղոտի հետ խառնած կավով։ Առաստաղները ծածկվում էին կարճ գերաններով կամ տախտակներով, կամ որպես վերջին տարբերակ՝ պատերի նման ծածկվում էին կավով։ Տանիքը պատվում էր ձողաշեն խրձերով հավաքված եղեգի չափով, իսկ այնտեղ, որտեղ եղեգ չէր լինում, ծղոտի խրձերով, որոնք պատվում էին հեղուկ կավով։ Հյուղակում տեղադրվում էր վառարան։ Ամուր տախտակներից պատրաստվում էին դռները։ Ավելի մանրակրկիտ ձևով պատրաստվում էին պատուհանները։ Հատակը տախտակներից պատրաստվում էր միայն նյութապես ապահովված ընտանիքներում։ Իսկ ավելի աղքատ հյուղակները բավարարվում էին հողով լցված հատակով, որը պարբերաբար պատում էին գոմաղբով։ Ամեն տարի հյուղակը ներսից և դրսից պատում էին կավճով կամ կրով։

Ամռանը հյուղակում վառարանն օգտագործելը հարմար չէր։ Յուրաքանչյուր հյուղակի բակում կար ամառային խոհանոց իր սալօջախով, որը վառում էին բուսական աղբով։ Իսկ ձմռանը հյուղակի վառարանի համար օգտագործում էին փայտ կամ ածուխ։

Ատամանում կատարված վերակառուցումներն իրականացվել են ժամանակակից տեխնոլոգիաների և նյութերի կիրառմամբ, իսկ նկուղները և հորերը նշանակված են միայն վերգետնյա հատվածով, քանի որ ամբողջ համալիրը ստեղծված է երկրի վրա և ունի հնագիտական կարևոր նշանակություն։

Ատամանի համալիրն արտացոլում է ոչ միայն 19-20-րդ դարերի կուբանյան կազակների կենսակերպը, այլև ԽՍՀՄ֊ի հարավի բոլոր կազակական ստանիցաների կյանքը։

Ներկա ժամանակներում ապրողները կյանքի այդ ձևը հիշում են որպես կորցրած և մոռացված։ Համալիրը նաև արժեքավոր է դրանով, քանի որ թարմացնում է հիշողությունները։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել