Ավրոմ Գոլդֆադեն
Ավրոմ Գոլդֆադեն (հուլիսի 24, 1840[1], Ստարոկոնստանտինով, Խմելնիցկիի մարզ - հունվարի 9, 1908[2][3][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հրեա դրամատուրգ, բանաստեղծ, թատերական գործիչ։
Ավրոմ Գոլդֆադեն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 24, 1840[1] |
Ծննդավայր | Ստարոկոնստանտինով, Խմելնիցկիի մարզ |
Վախճանվել է | հունվարի 9, 1908[2][3][4][…] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | դրամատուրգ, լիբրետիստ, թարգմանիչ, բանաստեղծ, գրող և կոմպոզիտոր |
Լեզու | իդիշ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ժանրեր | Yiddish theatre? |
Abraham Goldfaden Վիքիպահեստում |
1866 թվականին և 1869 թվականին հրատարակել է «Փոքր հրեա» և «Հրեուհի» բանաստեղծությունների ժողովածուները։ Կազմակերպել է հրեական թատերախումբ, որը 1876 թվականից ելույթներ է ունեցել Օդեսայում, Խարկովում, Կիևում, Ս. Պետերբուրգում, Մոսկվայում։ 1903 թվականից հաստատվել է Նյու Յորքում։ Հեղինակ է շուրջ 40 պիեսի (առավել հայտնի են «Տատը և թոռը», 1879 թ., «Կախարդուհին», 1879 թ., «Սուլամիթ»-ը, 1880 թ.)։ Նրա դրամատուրգիան հարուստ է հրեական ստեղծագործության տարրերով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://fr.wikipedia.org/wiki/Abraham_Goldfaden
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 147)։ |