Ավրամ Ռազգոն

Խորհրդային պատմաբան, թանգարանագետ

Ավրամ Ռազգոն (ռուս.՝ Авра́м Моисе́евич Разго́н, հունվարի 6, 1920(1920-01-06), Յարցևո, Դուխովիշչինսկի ուեզդ, Սմոլենսկի գավառ, Խորհրդային Ռուսաստան - փետրվարի 3, 1989(1989-02-03), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային պատմաբան, թանգարանագետ, պատմական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1986)։

Ավրամ Ռազգոն
Ծնվել էհունվարի 6, 1920(1920-01-06)
ԾննդավայրՅարցևո, Դուխովիշչինսկի ուեզդ, Սմոլենսկի գավառ, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էփետրվարի 3, 1989(1989-02-03) (69 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎոստրյակովոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է երաժշտի ընտանիքում, ավարտել է Սմոլենսկի թիվ 2 դպրոցը։ 1938-1939 թվականներին սովորել է Մոսկվայի հանքարդյունաբերության պետական համալսարանում, 1939 թվականից` Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտում։ Զորակոչվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ, Խորհրդա-ֆիննական պատերազմի և Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ 1942 թվականի հունիսին ծանր վիրավորվել է, 1943 թվականի հոկտեմբերից` Մոսկվայի պետական համալսարանի ուսանող։

1948 թվականին Ռազգոնն ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմության ֆակուլտետը, եղել է պրոֆեսոր Ն. Լ. Ռուբինշտեյնի ուսանողն ու գործընկերը։ 1951 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Իվանովոյի կալվածքի Շերեմետևների գյուղացիները 17-րդ դարի երկրորդ կեսին (գյուղացիության շերտավորման պատմության մասին») թեմայով։

1952-1972 թվականներին աշխատել է թանգարանագիտության գիտահետազոտական ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող, 1962-1972 թվականներին` գիտության գծով փոխտնօրեն։

1970-ականների կեսերին Ռազգոնի գիտական հետաքրքրությունները հիմնականում թանգարանային գործի պատմության և տեսության բնագավառին էին վերաբերում։ Նա կարծում էր, որ թանգարանագիտությունը ցույց է տալիս «անկախ գիտական ուղղության առանձնահատկությունները»[1], որն ուսումնասիրում է սոցիալական տեղեկատվության պահպանման, աշխարհաճանաչողության և թանգարանային առարկաների միջոցով գիտելիքների ու հույզերի փոխանցման գործընթացները։

1972-1974 թվականներին ղեկավարել է թանգարանագիտության ոլորտը Հեղափոխության թանգարանում։ 1973 թվականին Սարատովի համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Պատմության թանգարանները Ռուսաստանում 1861-1917 թվականներին» թեմայով։ 1974-1988 թվականներին ղեկավարել է Պետական պատմական թանգարանի քարտեզագրության բաժինը։ 1984-1989 թվականներին ղեկավարել է Մշակույթի աշխատողների որակավորման բարձրացման ինստիտուտի թանգարանային գործի ամբիոնը։ Դասախոսություններ է կարդացել Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում և Մոսկվայի պատմա-արխիվային ինստիտուտի թանգարանագիտության ամբիոնում։ ԽՍՀՄ-ում առաջինն է ստացել է «թանգարանային գործի ամբիոնի պրոֆեսորի» (1986) գիտական կոչում։

1977 թվականին Ռազգոնը Թանգարանների միջազգային խորհրդի կազմում հանդես է եկել որպես համահիմնադիր, մինչև 1983 թվականը դրա փոխնախագահն էր։ 1982 թվականին Իվանովոյի «Թանգարան և դպրոց» գիտաժողովում նշել է, որ այնպիսի գիտական կարգապահության ստեղծումը, ինչպիսին թանգարանային մանկավարժությունն է` «գիտության մի ամբողջ համալիրի խաչմերուկում գտնվող, այժմ արդեն ոչ թե հեռավոր հեռանկար է, այլ գործնական խնդիր»։ Մասնակցել է Dictionarium museologicum թանգարանային տերմինների միջազգային գլոսսարիումի մշակմանը, որը հրատարակվել է 1983 և 1986 թվականներին։

ԳԴՀ թանգարանագետների հետ համատեղ Ռազգոնը ղեկավարել է «Թանգարանագիտություն։ Պատմական պրոֆիլի թանգարանները» գրքի ստեղծման միջազգային նախագծի նախապատրաստումը, որը հրատարակվել է 1988 թվականին և տարիներ շարունակ եղել է թանգարանագիտության հիմնական դասագիրքը։ Կյանքի վերջին տասնամյակների ընթացքում Ռազգոնը շատ ուժ է ներդրել թանգարանագետների մասնագիտական կրթության տեսամեթոդական հիմքերի մշակման գործում։

Կինը Ելենա Արդաշնիկովան էր (1928-2011), որդին` Լեոնիդը` ծնված 1950 թվականին։

Թաղված է Վոստրյակովո գերեզմանատանը[2]։ Անձնական արխիվը պահվում է Պետական պատմական թանգարանի գրավոր աղբյուրների բաժնում։

Հիմնական աշխատանքներ խմբագրել

  • Յու. Ֆ. Կոնոնով, Ն. Պ. Միլոնով, Ա. Մ. Ռազգոն Պատմական երկրագիտություն (հայրենի երկրամասի պատմության ուսումնասիրության հիմնական աղբյուրները). մանկավարժական համալսարանների ուսանողների ուղեցույց։ Մ.: «Просвещение» հրատարակչություն, 1969
  • Ն. Պ. Ֆինյագինա, Ա. Մ. Ռազգոն Նյութական մշակույթի հուշարձանների ուսումնասիրություն և գիտական նկարագրություն։ Մ. «Советская Россия» հրատարակչություն, 1972։ - 271 էջ
  • Razgon A.M. Research work in museums: its possibilities and limits, in Possibilities and Limits in Scientific Research Typical for the Museums. (Les possibilités et les limites du travail et de la recherche scientifiques dans les muses, in Possibilités et limites de la recherche scientifique typiques pour les musées). Brno, Musée morave, 1978, p. 20-45, 99-127.
  • Razgon A.M. Contemporary museology and the problem, in Sociological and Ecological Aspects in Modern Museum Activities in the Light of Cooperation With Other Related Institutions. (La muséologie contemporaine et le problème de la place des musées dans le système des institutions sociales, in Aspects sociologiques et écologiques dans l’activité des musées modernes en coopération avec les autres organisations sœurs). Brno, Moravian Museum, 1979, p. 29-37.
  • Razgon A.M. Museological provocations 1979, in Museology — Science or just practical museum work? MuWoP 1, 1980, p. 11-12. Արխիվացված 2014-11-29 Wayback Machine(անգլ.)
  • Razgon A.M. Multidisciplinary research in museology. MuWoP 2, 1981, p. 51-53. Արխիվացված 2016-03-03 Wayback Machine(անգլ.)

Պարգևներ խմբագրել

  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
  • «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալ
  • «Պատվո նշան» շքանշան
  • Կարմիր Աստղի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Razgon A.M. Museological provocations 1979, in Museology – Science or just practical museum work? MuWoP 1, 1980, p. 11–12» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.
  2. Ա. Մ. Ռազգոնի գերեզմանը

Գրականություն խմբագրել

  • Ա. Մ. Ռազգոնի տպագիր աշխատանքների ցանկ (կազմ. Է. Ս. Ուգրյումովը) // 1990 թվականի հնագիտական տարեգիրք, Մ., 1992: - էջ 270
  • Խոսք զինակցի և ընկերոջ մասին. Ա. Մ. Ռազգոնի 80-ամյակի կապակցությամբ։ - Մ.: Պետական պատմական թանգարան, 1999։ - էջ 152

Արտաքին հղումներ խմբագրել