Ավտոմատ կառավարման համակարգի ճշգրտություն

Ավտոմատ կառավարման համակարգի ճշգրտություն, ավտոմատ կառավարման համակարգերի (ԱԿՀ) կարևոր բնութագիր, որոշում է իրական կառավարվող պրոցեսի (ԿՊ) մոտեցման աստիճանը պահանջված պրոցեսին։

ԿՊ-ի շեղումը պահանջվածից պայմանավորված է կառավարման օբյեկտի և ԱԿՀ-ի դինամիկական հատկություններով, ԱԿՀ-ի մեջ մտնող չավփչ և գործադիր սարքերի սխալանքներով, որոշ տարրերի ներքին աղմուկներով և արտաքին խանգարումներով։ Այդ շեղումն առաջանում է սիստեմատիկ և պատահական սխալանքներից։

Սիստեմատիկ սխալանքը ԿՊ-ի պատահական շեղման մաթեմատիկական, սպասումն է։

Պատահական սխալանք խմբագրել

Պատահական սխալանքը սովորաբար բնութագրվում է դիսպերսիայով կամ միջին քառակուսային շեղմամբ (միաչափ ԿՊ-ի դեպքում) և կամ կոռելյացիոն մատրիցով (բազմաչափ ԿՊ-ի դեպքում)։

Սիստեմատիկ և պատահական սխալանքների միջև եղած առնչությունը որոշվում է համակարգի թողունակության շերտով (մուտքի ազդանշանի տատանումների այն հաճախականությունների տիրույթով, որոնց արձագանքում է համակարգը)։ Թողունակության շերտի ընդլայնումով համակարգը դառնում է պակաս իներցիոն, և սիստեմատիկ սխալանքը փոքրանում է, սակայն մեծանում է պատահական սխալանքի դիսպերսիան։ Ճշգրտությունը սերտորեն կապված է ԱԿՀ-ի մեկ այլ կարևոր բնութագրի՝ զգայունության հետ։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 102