Ավտոբուսի պայթյուն Բալիգոլիում

Ավտոբուսի պայթյուն Բալիգոլիում (անգլ.՝ Ballygawley bus bombing), Իռլանդիայի հանրապետական բանակի «ժամանակավոր» թևի զինյալների կողմից 1988 թվականի օգոստոսի 20-ի գիշերը Կարր արվարձանից ոչ հեռու՝ Տիրոն հյուսիսիրլանդի շրջանի Բալիգոլի գյուղի մոտ իրականացված ահաբեկչությունը։ Բրիտանացի զինվորներով ավտոբուսը օդ է բարձրացել, 8 մարդ զոհվել է, 28-ը վիրավորվել[1]։ Այդ ահաբեկչությունից հետո Բրիտանական բանակը սկսել է իր զինվորներին հասցնել Տիրոն կոմսություն և այնտեղից տարհանել միայն ուղղաթիռներով։

Ավտոբուսի պայթյուն Բալիգոլիում
Տեսակահաբեկչական հարձակում պայթյունով
Երկիր Միացյալ Թագավորություն
Տարեթիվօգոստոսի 20, 1988
Զոհվածներ8 մարդ
Վիրավորներ28

Նախապատմություն խմբագրել

Բրիտանական բանակի պարեկության վրա ԻՀԲ-ի «ժամանակավոր» թևի հարձակումները, այդ թվում՝ քողարկված ականների և ինքնաշեն ռումբերի պայթյունները, սկսվել են 1970-ական թվականներից։ Նման դիվերսիաների մեծ մասը տեղի է ունեցել գյուղական վայրերում, հատկապես Տիրոն կոմսությունում, որտեղ գործել է ԻՀԲ-ի Արևելա-Տիրոնական բրիգադը, և Արմա կոմսության հարավային մասում (Հարավ-Արմանի բրիգադ, ԻՀԲ)։ 1979 թվականի օգոստոսին Ուորենպոյնտի մոտ երկու պայթյունների հետևանքով 18 զինվոր է զոհվել, ինչը դարձել է Հյուսիսային Իռլանդիայում բրիտանական զորքերի վրա ԻՀԲ-ի ամենախոշոր գրոհը հակամարտության ողջ պատմության ընթացքում։ 1981 թվականի մայիսին պայթեցվել է «Սարացին» զրահամեքենան՝ Արմա կոմսությունում, զոհվել է հինգ զինվոր[2][3]։ 1983 թվականի հուլիսին Բալիգոլիի (Տիրոն կոմսություն) մոտ հակատանկային ականի վրա պայթել Է բրիտանական բանակի զրահամեքենան, ինչի հետևանքով զոհվել է ևս 4 զինվոր[4]։ 1985 թվականի դեկտեմբերին թագավորական ոստիկանության զորանոցի վրա Բալիգոլիում կատարված հարձակման հետևանքով սպանվել է երկու սպա, իսկ զորանոցները պայթեցվել են[5]։ Վերջապես, 1988 թվականի հունիսին Լիսբերնում միկրոավտոբուսի պայթեցման հետևանքով զոհվել է վեց զինվոր, որոնք մասնակցել են բարեգործական մարաթոնին[6]։

Հարձակում խմբագրել

1988 թվականի օգոստոսի 19-ի լույս 20-ի գիշերը 52 տեղով և առանց տարբերանշանների[7] ավտոբուսը ՌՕՈՒ-ի էլդերհրոուվ բազայից մեկնել է Օմա քաղաքի մոտ գտնվող ռազմակայան, ավտոբուսում գտնվել է թեթև հետևակային գնդի 36 զինվոր[8]։ Բոլոր զինծառայողներն այդ պահին մեկուկես տարի ծառայել են Հյուսիսային Իռլանդիայում իրենց հասանելիք երկու տարվա ծառայությունից և բազա են վերադարձել ոչ մեծ արձակուրդից հետո[9]։

Տեղական ժամանակով ժամը 0:30-ի սահմաններում, երբ ավտոբուսը Բալիգոլի քաղաքից դեպի Օմա տանող գլխավոր ճանապարհով էր գնում[10], ԻՀԲ-ի զինյալները կառավարման վահանակի օգնությամբ հեռահար պայթեցրել են ռումբը, որի հզորությունը կազմում էր 91 կգ, սեմտեքսի համարժեքով[7]։ Ոստիկանության ցուցմունքների համաձայն՝ ռումբը տեղադրել են ավտոբուսում և մոտ 300 մետր հեռավորությունից պայթեցրել[9]։ Պայթյունի հետևանքով ավտոբուսը շրջվել է և 30 մետր գլորվել ճանապարհին[10]։ Մարդիկ, ովքեր այնտեղ էին, ցնցված ալիքից դուրս են շպրտվել՝ բառացիորեն ցրված դաշտով մեկ[7]։ Պայթյունի վայրում գոյացել է 1,8 մետր խորությամբ խառնարան, իսկ դիակների և բեկորների մնացորդները ցրվել են ամբողջ շրջանում[8]։ Վկաները պայթյունի հետևանքով զինվորների և ողջ մնացածների դիակներ են գտել ոչ միայն դաշտում, այլ նաև ավտոբուսի բեկորներում։ Որոշ զինվորականներ պարզապես կոնտուզիայի են ենթարկվել և շրջում էին շրջակայքում՝ չգիտակցելով տեղի ունեցածը[9]։ Առաջինը ահաբեկչության վայր են ժամանել Տղաների բողոքական նվագախմբի օլսթեր լոյալիստները, որոնք ավտոբուսով վերադառնում էին Պորտադաունի շքերթից[9]։

Զոհ է դարձել 8 մարդ[1]՝

  • Ջեյսոն Բյորֆիթ (19 տարեկան)
  • Ռիչարդ Գրիներ (21 տարեկան)
  • Մարկ Նորսուորսի (18 տարեկան)
  • Սթիվեն Ուիլքինսոն (18 տարեկան)
  • Ջեյսոն Ուինթեր (19 տարեկան)
  • Բլեր Բիշոփ (19 տարեկան)
  • Ալեքսանդր Լյուիս (18 տարեկան)
  • Փիթեր Բալոք (21 տարեկան)

Դա եղել է ԻԲՀ-ի կողմից բրիտանական զոհերի ամենամեծ հարձակումը 1979 թվականի Ուորենփոյնթիում դարանակալելուց հետո[11]։ Վերապրածներից մեկի հուշերը Քեն Ուորթոնին հրապարակել է «Երկար նախալեռնային պատերազմ. Բրիտանական բանակի ձայները Հյուսիսային Իռլանդիայում», 1969-1998» գրքում (A Long Long War: Voices from the British Army in Northern Ireland, 1969–98)[12]:

Հետաքննությունը ցույց է տվել, որ այն ճանապարհը, որտեղ կատարվել է ահաբեկչությունը, զինվորականները գերադասում էին չօգտվել իռլանդացի ապստամբների կողմից ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով։ Ավտոբուսի վարորդը, որը նույնպես ծառայել է բանակում, բացատրել է, որ իրեն մոլորության մեջ են գցել ինչ-որ մեկի կողմից տեղադրված ճանապարհային երթևեկության նշանները, որոնց պատճառով էլ նա դուրս է եկել ճանապարհ։ Հետաքննությունը պարզել է, որ այդ նշանները հաստատվել են ճանապարհին, ոչ ոստիկանության, ոչ ճանապարհային ծառայությունների կողմից, սակայն ԻՀԲ-ն նաև հերքել է նշաններ տեղադրելու մեղադրանքները և հայտարարել, որ ռազմական ավտոբուսները մշտապես երթևեկել են այդ ճանապարհով։ Զոհվածներից մեկի մայրը բրիտանացի զինվորականներին մեղադրել է կատարվածի իրական հանգամանքները թաքցնելու մեջ[9]։

Հետևանքներ խմբագրել

Պատասխանատվությունը պաշտոնապես ստանձնել է Իռլանդական հանրապետական բանակը, այն է՝ նրա «ժամանակավոր թևը»[8]։ Կատարողներ են ճանաչվել Արեևելյան-Տիրոնական բրիգադը, իսկ ապստամբները հայտարարել են, որ զենքը վայր չեն դնի այնքան ժամանակ, քանի դեռ բրիտանական զորքերը դուրս չեն բերվել Հյուսիսային Իռլանդիայից[10]։ Անվտանգության ծառայությունները կասկածել են, որ ինչ-որ իրազեկիչ կարող էր ապստամբներին տրամադրել ավտոբուսի երթուղին և հսկիչ կետեր անցնելու ժամանակը[10]։ Դրանից հետո բրիտանական զորքերը որոշում են ընդունել ամրապնդել Արևելյան Տիրոն և այնտեղից զորքերը դուրս բերել միայն ուղղաթիռներով, որպեսզի խուսափեն տեղի ունեցած ողբերգության կրկնությունից[13]։

Հյուսիսային Իռլանդիայի պետական քարտուղար Բարոն Թոմ Քինգը ենթադրել է, որ պայթուցիկ սարքը հայտնվել Է Լիբիայի ապստամբների մոտ, և քննարկման է ներկայացրել Հյուսիսային Իռլանդիայում զանգվածային խուզարկություններ անցկացնելու հարցը, ինչպես 1971 թվականին[8]։ Հենց Լիբիայից զենքի և պայթուցիկների առաքումն է բացատրել Բրիտանական բանակի դեմ ԻՀԲ-ի հաջողությունների հիմնական պատճառը, այդ թվում նաև պատճառը, թե ինչու Բալիգոլիում ավտոբուսի պայթյունը չի հաջողվել կանխել[14]։

Բրիտանական հետախուզությունը շուտով հայտնել է, որ պարզել է պայթյունի մասնակից երեք անձանց ինքնությունը՝ Ջերարդ եղբայրներ (29 տարեկան) և Մարտին Հարթ (21 տարեկան), Բրայան «Բարդ» Մալլին (26 տարեկան)։ 1988 թվականի օգոստոսի 30-ին Հատուկ օդային ծառայությունը Դրամնակիլիում Արևելյան Տիրոնում հատուկ գործողություն է իրականացրել և ոչնչացրել բոլոր երեքին, ինչը առիթ է հանդիսացել իռլանդացի ազգայնականների կողմից երգ ստեղծելու՝ ի հիշատակ երեք զոհերի՝ «Ambush at Drumnakilly»[13]: «Շինն Ֆեյն»-ի կողմից հակաբիտանական քարոզչությունը դադարեցնելու նպատակով ահաբեկչությունից երկու ամիս անց բրիտանական կառավարությունը լիակատար արգելք է սահմանել ԶԼՄ-ներում իռլանդացի ազգայնականների ելույթի վրա[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Sutton's Index of Deaths from the Conflict in Ireland: 1988». Conflict Archive on the Internet (CAIN). Վերցված է 2010 թ․ օգոստոսի 11-ին.
  2. Sutton's Index of Deaths from the Conflict in Ireland: 1981. Conflict Archive on the Internet (CAIN). Retrieved 20 August 2013.
  3. Northern Ireland: Death Cycle Արխիվացված 2013-08-26 Wayback Machine. Time, 1 June 1981.
  4. A Chronology of the Conflict: July 1983. Conflict Archive on the Internet (CAIN).
  5. Taylor, Peter. Brits: The War Against the IRA. Bloomsbury Publishing, 2002. p.273
  6. English, Richard. Armed Struggle: The History of the IRA. Oxford University Press, 2004. p.258
  7. 7,0 7,1 7,2 «IRA blast kills seven troops». Evening Times. 1988 թ․ օգոստոսի 20.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Lohr, Steve (1988 թ․ օգոստոսի 21). «IRA Claims Killing of 8 Soldiers As It Steps Up Attacks on British». New York Times. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 11-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 McKittrick, David. Lost Lives: The stories of the men, women and children who died as a result of the Northern Ireland Troubles. Random House, 2001. pp.1141–1142
  10. 10,0 10,1 10,2 10,3 Richard Yallop (1988 թ․ օգոստոսի 22). «IRA forces security review». The Age.
  11. McDonald, Henry (2009 թ․ սեպտեմբերի 6). «Timeline: IRA attacks allegedly linked to Libya». The Guardian. London. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 11-ին.
  12. A Long Long War: Voices from the British Army in Northern Ireland 1969-98. Goodreads. Retrieved 20 February 2014.
  13. 13,0 13,1 Van Der Bijl, Nick (2009). Operation Banner: The British Army in Northern Ireland 1969 to 2007. Pen & Sword Military, p. 179. 1-84415-956-6
  14. Pierce, Andrew (2009 թ․ սեպտեմբերի 8). «Britain's carefully crafted diplomatic relationship with Libya starts to unravel». Daily Telegraph. London. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 11-ին.