Ավստրո-գերմանական հարաբերություններ

Դիվանագիտական հարաբերություններ Գերմանիայի և Ավստրիայի միջև

Ավստրո-գերմանական հարաբերություններ (գերմ.՝ Österreichisch-deutsche Beziehungen), դիվանագիտական հարաբերությունները Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև։

Ավստրո-գերմանական հարաբերություններ
Ավստրիա և Գերմանիա

Ավստրիա

Գերմանիա

Գերմանիայի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1866 թվականին։ Նախորդ դարում երկու երկրները միասին մտել են նախ և առաջ Սրբազան Հռոմեական կայսրության և ապա Գերմանական կոնֆեդերացիայի կազմի մեջ։ Այդ ամենը եղել է մինչև 1871 թվականը, երբ բացառությամբ Ավստրիայի, գրեթե բոլոր գերմանական պետությունները վերամիավորվեցին Պրուսիայի թագավորության շուրջ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1918 թվականին, Ավստրիան կատարում է Գերմանիային միանալու փորձ, սակայն այդ երևույթը բացառվում է, քանի որ 1919 թվականին կնքված Սեն-Ժերմենի հաշտության պայմանագիրը բացառում էր այն։ 1938 թվականին տեղի է ունենում Անշլյուսի գործողությունը, որի արդյունքում Ավստրիան բռնակցվում է նացիստական գաղափարախոսությամբ զարգացող Գերմանիային, որը ղեկավարվում էր ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի ղեկավարած ծայրահեղական կառավարության կողմից։ Ավստրիան շարունակվեց մնալ Գերմանիայի կազմում մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1945 թվականը, երբ հակաֆաշիստական խմբավորման երկրները ներխուժեցին Ավստրիա և ազատագրեցին Վիեննան։ Ուղիղ տաս տարի անց՝ 1955 թվականի մայիսի 15-ինմ Վիեննայի Բելվեդերյան պալատում՝ դաշնակիցների օկուպացիոն ուժերի (Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն) և Ավստրիայի կառավարության միջև կնքվեց պայմանագիր, որով Ավստրիան հռչակվեց անկախ և ինքնիշխան պետություն։

Այն բանից հետո, երբ 1995 թվականին Ավստրիայի Հանրապետությունը միացավ Եվրոպական Միությանը, վերջինս դարձավ նաև Շենգենյան համաձայնագրի անդամ պետություն։ Այն ենթադրում էր բաց վիզային համակարգ երկու հարևանների՝ Ավստրիայի և Գերմանիայի միջև։ Գերմանիան և Ավստրիան Միավորված Ազգերի կազմակերպության լիիրավ անդամներ են։ Չնայած այս ամենի՝ Գերմանիան անդամակցում է Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), իսկ Ավստրիան՝ պարզապես ՆԱՏՕ-ի գործընկեր երկիր է։ Ավստրիայի լիարժեք անդամակցությունը կհակասի վերջինիս ազգային օրենսդրությանը, որը Ավստրիան դասում է չեզոք երկրների շարքին` բացառելով երկրի անդամակցությունը որևէ ռազմա-քաղաքական դաշինքի։

Ավստրիան ունի իր արտակարգ և լիազոր դեսպանությունը Բեռլինում, իսկ Գերմանիան՝ Վիեննայում։ Գործում են նաև բազմաթիվ հյուպատոսություններ։

Սրբազան Հռոմեական կայսրություն խմբագրել

 
Գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրության տարածքների փոփոխության դինամիկան իր ամբողջ գոյության ընթացքում՝ 962 թվականից մինչև 1806 թվականը:

Վաղմիջնադարյան ժամանակահատվածում և զարգացած միջնադարում Սրբազան Հռոմեական կայսրությունն ներառում էր մերօրյա Գերմանիան, Ավստրիան, Բոհեմիան (Չեխիա), Սլովենիան, Հյուսիսային Իտալիան և Լեհաստանի արևմտյան հատվածը։ Սրբազան Հռոմեական կայսրությունը 850 տարիների իր գոյության ընթացքում մնացել է ֆեոդալական տիպի հիերարխիկ պետական կառույց։ Այն երբեք չի կրել ազգային պետության բնույթ, ինչպիսիք են տարածաշրջանային ուժեր հանդիսացող Անգլիան կամ Ֆրանսիան, չի հասել նաև կառավարման համակարգի կենտրոնացման բարձր աստիճանի։ Կայսրության յուրաքանչյուր սուբյեկտը, հատկապես այնպիսի հզոր գերմանական պետությունների, ինչպիսիք են Ավստրիան, Պրուսիան, Բավարիան, ունեին անկախության մեծ աստիճան իրենց ներքին գործերում և որոշակի արտոնություններ արտաքին քաղաքականության մեջ, սակայն կայսրության բնորոշիչը գերիշխանությունն էր, իսկ կայսերական հաստատությունների որոշումներն ու կայսերական իրավունքի նորմերը պարտադիր էին (երբեմն իրավունք էին միայն տեսականորեն) կայսրության մաս կազմող պետական կազմավորումների համար։

Այսպիսով, երկիրը կառավարող Հաբսբուրգների արքայատոհմը դարձավ կայսերական իշխանական ընտանիք։ Այդ կարգավիճակը պահպանվեց մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1919 թվականը, երբ Ավստրո-Հունգարական կայսրությունը կազմալուծվեց։ Ավստրիան մշտապես եղել է Հաբսբուրգների իշխանության հենասյունն ու իշխանական կենտրոնը։ Բազմաթիվ գերմանական պետությունները մշտապես պայքարել են իշխանության և տարածաշրջանային (արևմտաեվրոպական տարածաշրջան) ազդեցության համար, որն էլ ուղեկցվել է պրոքսի հակամարտություններով և շատ հաճախ արյունարբու պատերազմներով։

18-րդ դարում պատմության թատերաբեմ բարձրացավ Պրուսիայի կամ արևելագերմանական թագավորությունը։ Կարճ ժամանակահատվածում պրուսիացիները կարողացան մեծ հեղինակություն վայելել տարածաշրջանում։ Դա հանգեցրեց տարածաշրջանի գերակա երկրների ազդեցության թուլացմանն ու հեղինակության խարխլմանը, ինչն էլ պատերազմի տեղիք տվեց։ 1740 թվականին սկսվում է առաջին խոշոր պատերազմը գերմանական երկու պետությունների՝ Պրուսիայի և Ավստրիայի կայսրության միջև։ Ռազմական բախման պատճառը Սիլեզիա երկրամասի (գտնվում է ժամանակակից Լեհաստանի հարավ-արևմուտքում) նկատմամբ հավակնություններն էին։

Նապոլեոնյան պատերազմներ և Գերմանական Միություն խմբագրել

Սրբազան Հռոմեական կայսրությունը վերստին պատերազմական գործողությունների թատերաբեմ դարձավ 1790-1800-ական թվականներին՝ Նապոլեոնյան պատերազմների շրջանում։ Այդ ժամանակ վերջինս օժանդակում էր Նապոլեոնյան Ֆրանսիայի կայսրության դեմ կռվող Ավստրիական կայսրությանն ու Պրուսիայի թագավորությանը։ 1804 թվականին Սրբազան Հռոմեական կայսրության մեծարգո կայսր Ֆրենսիս II-ը հայտարարեց Ավստրիական կայսրության հռչակման մասին։ Նույն տարում բոլոր գերմանական պետությունները դարձավ Նապոլեոնի ստեղծած կայսրության ենթակա միավորումներ՝ Հռենոսյան միության անվան տակ։

Վաթեռլոյի ճակատամարտից և մի շարք այլ նշանավոր ճակատամարտերից հետո Նապոլեոնի վարչակարգն ի սպառս վերանում է Ֆրանսիայից։ Արդյունքում՝ Հռենոսյան միությունը տրոհվեց, իսկ Պրուսիան և Ավստրիան վերամիավորվեցին։ Գերմանական կոնֆեդերացիան չուներ միապետ և կենտրոնական կառավարություն և սա է պատճառը, որ կոնֆեդերացիայում առաջացավ երկվություն և պառակտություն։ Պրուսիայի և Ավստրիական կայսրության միջև բռնկված դիվանագիտական երկպառակություն։ Պատճառն այն էր, որ գերմանական պետությունները փորձում էին վերականգնել Սրբազան Հռոմեական կայսրության փառքը՝ ստեղծելով միացյալ Գերմանիա։ Լարվածությունն ի վերջո 1866 թվականին պատերազմ առաջ քաշեց Աֆրիկայում։ Ուժերի մրցակցության ֆոնի վրա պարզ դարձավ, որ Գերմանիայի տարածքային վերամիավորումը պետք է կատարվեր համագերմանական ամենահզոր պետության՝ Պրուսիայի շուրջը։ Պրուսիան դարձել էր գերմանական հողերի սիրտը։ Գերմանիայի վերամիավորման մեջ մեծ դերդրում ուներ Պրուսիայի վարչապետ Օտտո ֆոն Բիսմարկը։ Բիսմարկը վստահ էր, որ գերմանական հողերի միավորումը պետք է իրականարար զենքի միջոցով, տապալելով բոլոր հակառակորդներին։ Գերմանիայի վերամիավորմանը խոչընդոտում էին Ավստրիան և Ֆրանսիան։ 1866 թվականին պրուսիական բանակը ջախջախիչ հաղթանակ տարավ Ավստրիայի նկատմամբ և ստացավ գործելու ազատություն։

Աղբյուրներ խմբագրել

  • Armour, Ian D. (2007). A History of Eastern Europe 1740-1918. Hodder Arnold. ISBN 0340760400.