Ավստրիայի համայնքներ (գերմ.՝ Gemeinde), անկախ (ինքնավար) միավոր տեղական ինքնակառավարմամբ։ Համայնքների իրավական հարաբերություները ամրագրաված են Ավստրիական Հանրապետության Սահմանադրության 115-120-րդ հոդվածներում։ Ավստրիական Սահմանադրության 115 և 116 հոդվածների համաձայն համայնքը՝ տարածքային միավոր է ինքնակառավարման իրավունքով և միաժամանակ ադմինիստրատիվ միավոր։ «Դաշնային Ավստրիայի ցանկացած հող բաժանվում է համայնքների։ Երկրի տարածքի ցանկացած տեղամաս պետք է պատկանի ինչ-որ համայնքի։ Համայնքը հանդիսանում է ինքնուրույն գյուղատնտեսական միավոր։ Այն իրավունք ունի Դաշնության և հողի մասին հաստատված օրենքի սահմաններում տիրապետել ամեն տեսակի գույքի, ձեռք բերել այն և օգտագործել, զբաղվել ձեռնարկատիրական արտադրությամբ, ինչպես նաև ֆինանսական համակարգի սահմաններում ինքնուրույն որոշել իր բյուջեն և գանձել հարկերը։ 20 հազարից պակաս բնակիչ ունեցող համայնքի, եթե չի սահմանափակվում հողի իրավունքները, համայնքի կողմից օրենքի հիման վրա պետք է հաստատվի ինքնուրույն կարգավիճակ (քաղաքային իրավական կարգավիճակ)։ Այդպիսի օրենդրական որոշումը կարող է հրապարակվել միայն Դաշնային Կառավարության հետ համաձայնեցնելուց հետո։ Համաձայնությունը համարվում է տրված, եթե իրավասու Դաշնային նախարարության օրենդրական որոշումը ստանալուց օրվանից հետո ութ շաբաթվա ընթացքում Դաշնային կառավարությունը չի հաղորդի հողի նահանգապետին իր մերժման մասին։ Ինքնուրույն կարգավիճակ ունեցող համայնքային խնդիրներից զատ լուծել շրջանային նշանակության խնդիրներ»[1]։

Ավստրիայի զինանշանը
Ավստրիայի զինանշանը
Ավստրիայի դրոշը
Ավստրիայի դրոշը

Սահմանում

խմբագրել

 

Սահմանադրության 115-120-րդ հոդվածների համաձայն համայնքներ տերմինի տակ հասկացվում է լոկալ(տեղային) հայանքներ[1]:Ավստրիայում բացի լոկալ համայնքներից կան Ավստրիայի կադաստրային համայնքներ և վիճակագրական համայնքներ։ Այդպիսի տերմինները իրարից հեշտ տարբերելու համար լոկալ համայնքները ընդունված է անվանել քաղաքական համայնքներ։ Քաղաքային(գերմ.՝ Stadtgemeinde) և տոնավաճառային(գերմ.՝ Marktgemeinde) համայնքների համար համայնքը(գերմ.՝ Gemeinde) համարժեք է, հատկապես երբ խոսքը սոցիալական հաստատությունների և հասարակական (մունիցիպալ, կոմունալ) հարկերի մասին է[2]։

Եվրոպական վիճակագրական դասակարգմամբ 'NUTS Ավստրիայի համայնքները համապատասխանում են մունիցիպալ ադմինիստրատիվ մակարդակինLAU 2 (անգլ.)

Ընդհանուր տեղեկություններ

խմբագրել

Իրավաբանորեն ոչ մի տարբերություն չկա փոքր և մեծ համայնքների մեջ։ Համայնքը (համակեցություն, մունիցիպալ կառույց) կարող է կազմված լինել մեկ կամ մի քանի բնակավայրերից(գերմ.՝ Ort): Պատմականորեն մունիցիպալ կառույցները համապատասխանում են Ավստրիայի համայնքներին (գերմ.՝ Katastralgemeinde): Համակեցությունը կարող է կազմված լինել ոչ թե մեկ, այլ մի քանի կադաստրային համայնքներից։ Մյուս կողմից կարող է այնպես ստացվել, որ քաղաքը կարող է կազմված լինել բազմաթիվ կադաստրային համայնքներից, որոնք իրենց հերթին տեղակայված են տարբեր տեղերում։ Դրա հիմնական պատճառը մունիցիպալ ռեֆորմներն են, երբ փոքր համայնքները խոշորացվում են մեծ համակեցության(գերմ.՝ Großgemeinde): Հատուկ ստատուսով քաղաքները ի հավելում հանայնքային պարտականությունների, իրականացնում են նաջ շրջանային ադմինիստրատիվ իրավունք(գերմ.՝ Bezirksverwaltung)[2]: Ավստրիայի Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն «Վիեննայում՝ Դաշնության մայրաքաղաքում,որը իր կարգավիճակով հավասարեցված է երկրի կարգավիճակի, ընդհանուր խորհրդի վրա դրված են Լանդտագի ֆունկցիաներ, քաղաքային սենատի վրա երկրի կառավարության ֆունկցիաներ, քաղաքագլխի վրա երկրի նահանգապետի, քաղաքապետարանի վրա՝ երկրի կառավարության կառավարման, իսկ քաղաքապետարանի տնօրենի վրա երկրի կառավարման ծառայությունը»[1]։

Քաղաքական համայնք

խմբագրել

Ավստրիայի քաղաքական համայնքը  երրորդ աստիճանի ետեղական ադմինիստրատիվ տարածքային միավոր է, որը քաղաքի հետ կազմում է ադմինիստրատիվ միավոր, տոնավաճառային ավանի կամ գյուղական բնակավայրի հետ միասին որպես կենտրոն (որպես կանոն ամենամեծը համայնքում), որի շուրջ կարող են տեղակայվել մի քանի փոքր գյուղեր և գյուղակներ:Երբեմն համայնք է կազմվում միայն մեկ բնակավայր։ Քաղաքական համայնքին մոտ է կոմմունան։

Պատմություն

խմբագրել

Այսօր գոյություն ունեցող քաղաքական համայնքները առաջին անգամ ի հայտ եկան Ֆրանց Իոսիֆ Առաջին[3] կայսեր 1849 թվականի մարտի 17-ի Կայսերական պատենտի(գերմ.՝ Kaiserliches Patent) համաձայն և տարածվում էին միայն Ցիսլեյտանիայի վրա, այսինքն երկկազմ Ավստրո-հունգարական կայսրության գերմանական մասի վրա։ 1920 թվականի նոյեմբերի 10-ին, երբ գործածության մեջ մտավ Ավստրիական հանրապետության Սահմանադրությունը արդեն բարձրագույն օրենսդրական մակարդակով ամրագրվեցին քաղաքական համայնքների իրավունքները և պարտականությունները[2]։

Ավստրիական Սահմանադրության 4-րդ բաժնի «С» գլխի 115-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «այն հարցերը, որոնք առնչվում են Դաշնության իրավասություններին, երկրների օրենսդրությունը պարտավոր է համապատասխանեցնել համայնքների իրավունքը այս գլխի հաջորդ հոդվածների հետ։ 118 և 119 հոդվածների համաձայն, որոնք առնչվում են համայնքների առաջացմանը որոշվում է սույն Դաշնային Սահմանադրության ընդհանուր կարգադրագրերին»[1]։

Համայնքների միավորումն ու բաժանումը

խմբագրել
 
Գատտենդորֆ համայնքի գերբը
 
Նոյդորֆ համայնքի գերբը(Բուրգենլանդ)

Ավստրիայի քաղաքական համայնքները ինքնավար են և օժտված են իրավունքներով, որոնք նրանց հնարավորություն են տալիս միավորվելու և անջատվելու հարցերը որոշել դաշնային երկրներում գործող ընտրական իրավունքի հիման վրա։ Օրինակ՝ Գատտենդորֆ (գերմ.՝ Gattendorf), Նոյդորֆգերմ.՝ Neudorf) և Պոցնոյզիդլ(գերմ.՝ Potzneusiedl) քաղաքական համայնքները 1971 թվականին հենվելով Ավստրիայի սահմանադրության 116ա հոդվածի վրա[1] միավորման ճանապարհով միավորվեցին ստեղծելով մեծ համայնք՝ Գատտենդորֆ-Նայդորֆ(գերմ.՝ Gattendorf-Neudorf): Այդ մեծ միությունը գործեց 19 տարի և 1990 թվականի հունվարի 1-ին համայնքների բաժանումից հետո նրանք կրկին վերականգնեցին իրենց երբեմնի անկախությունը և վերադարձրեցին ինքնակառավարումը։

 
Պոցնոյզիդլ համայնքի գերբը

Ավստրիական Սահմանադրության 116ա հոդվածի համաձայն «որոշակի խնդիրներ համայնքի իրավասությունների շրջանակներում լուծելու համար համայնքները կարող են միավորվել համայնական միության համաձայնագրի հիման վրա։ Այդպիսի համաձայնությունը պահանջում է վերահսկող մարմնի թույլտվություն։ Թույլտվությունը պետք է տրվի վճռի հիման վրա, եթե օրենքին համապատասխանող մասնակից համայնքների և համայնական միության ձևավորումը՝

1) պետական կառավարման խնդիրներ լուծելիս չի սպառնում միությանը մասնակից համայնքների գործելուն որպես ինքնակառավարվող միավոր

2) խնդիրներ լուծելիս հենվում է մասնակից համայնքների անհատական իրավունքի սուբյեկտների շահերի նպատակահարմարության, շահութաբերության և խնայողության վրա»[1]։

«Տեղական համայնքների միավորումը տարածքային համայնքների, նրանց կառուցվածքը ինքնակառավարման և այլ սկզբունքների հաստատման հիման վրա երկրներում հանդիսանում է դաշնային սահմանադրության կարգավորման առարկան. այդ օրենքների կոնկրետացումը իրականացվում է երկրների օրենդրությամբ»[1]։

Ժամանակակից դրությունը։ Կարգավիճակ և աստիճանակարգություն

խմբագրել
 
Ռապպոտենշտայն ամրոց (Ստորին Ավստրիա)
 
Նոյբաու շրջան (Վիեննա)

2015 թվականի մայիսի 1-ի դրությամբ Ավստրիայում հաշվվել է 2100 քաղաքական համանքներ[4].

Հիերարխիկ կառուցվածք

Ավստրիայի բոլոր համայնքների վիճակագրական ղեկավարման համար շնորհվել են հերթական հնգանիշ իդենտիֆիկացիոն կոդեր (գերմ.՝ Gemeindekennziffer [GKZ]): Այդ կոդերը ունեն հետևյալ հիերարխիկ կառուցվածքը՝ 1-ին թիվը Ավստրիայի դաշնային երկիրն է ըստ այբբենական կարգի 2 և 3 Ավստրիայի քաղաքական շրջան (գերմ.՝ Politische Bezirk); կամ Ավստրիայի շտատուտարշտադտ համայնք (գերմ.՝ Statutarstadt); 4 և 5 կոդ համայնք քաղաքական շրջանում (տեղական ինքնակառավարմամբ անկախ սուբյեկտ), բայց և լինում են շեղումներ (ադմինիստրատիվ բարեփոխումների պատճառով, երբ փոխվում է համայնքների թիվը այդ հերթականությունը խախտվում է)[5][6].

Հիերարխիկ կառուցվածքի օրինակ Իդենտիֆիկացիոն կոդ Ռապպոտենշտայն համայնքի ինքնակառավարվող սուբյեկտի և վիեննական Նոյբաու շրջանի։

3 25 21 — Ռապպոտենշտայն

9 07 01 — Վիեննա, 7. Նոյբաու

Կարգավիճակ

Բոլոր համայնքներին շնորհված է նաև քաղաքի կարգավիճակ։ SS — Statutarstadt (штатутарштадт), ST — Stadtgemeinde (քաղաքային համայնք), M — Marktgemeinde (տոնավաճառային համայնք) և առանց նշանակման — Gemeinde (Landgemeinde) ohne Status (համայնք առանց կարգավիճակի)[4]։

Գյուղական համայնք

խմբագրել
 
Շանիցի համայնքի խորհուրդը (Տիրոլ)

Գյուղական համայնք (գերմ.՝ Landgemeinde) Ավստրիայում պաշտոնապես համայնք (գերմ.՝ Gemeinde) տեղական անկախ (ինքնավար) մունիցիպալ կազմավորում առանց հատուկ կարգավիճակի և ի տարբերություն Ավստրիայի քաղաքային (գերմ.՝ Stadtgemeinde) կամ Տոնավաճառային համայնքի (գերմ.՝ Marktgemeinde): Այսպիսով գյուղական համայնքը մունիցիպալ կազմավորման մակարդակում ամենացածր ձևերից մեկն է։ Այն կարող է կազմված լինել մեկ կամ մի քանի գյուղական բնակավայրերից, որոնք գտնվում են Ավստրիայի տարբեր կադաստրային համայնքներում և իրենց հերթին կազմված են մի քանի առանձին մասերից (գերմ.՝ Ortsteil): Նախկին մի քանի անկախ գյուղական բնակավայրերի միավորումից մեծ միությունները հաճախ առաջանում են խնայողության և կառավարման արդյունավետության պատճառով (գերմ.՝ Großgemeinde):

Ավստրիայի մունիցիպալ կառավարման ձևի մեջ ամենատարածվածը գյուղական համայնքն է։ 2015 թվականի դրությամբ Ավստրիայի 2100 քաղաքական համայնքներից 1131-ը գյուղական են[7]։ Դա նշանակում է, որ մունիցիպալիտետների կեսից ավելին՝ 54 %-ը, կազմում են գյուղական համայնքները [8]:

Խոշոր համայնք

խմբագրել
 
Օբդախ մեծ համայնքի համայնական խորհուրդ (Շտիրիա)

Խոշոր (ընդլայնված) համայնք (գերմ.՝ Großgemeinde) Ավստրիայի մունիցիպալ կազմավորում, որոնք ձևավորվել են տեղական ինքնակառավարման բարեփոխման արդյունքում մի քանի անկախ (ինքնավար) համայնքների կամ նրանց մասերի միավորումից մեկի մեջ (գերմ.՝ Ortsteil) : Խոշոր համայնքները, ինչպես և մյուս մունիցիպալ կազմավորումները, ունեն միասնական տեղական ադմինստրացիա և կառավարում՝ համայնական խորհուրդ (գերմ.՝ Gemeinderat) և քաղաքագլուխ (քաղաքապետ) (գերմ.՝ Bürgermeister): Խոշոր համայնքները, որնոնք առաջացել են նախկինում անկախ գյուղական համանքներից հանդիսանում են լիիրավ իրավաժառանգորդներ և օժտված են նախկին մունիցիպալ կազմավորման իրավունքներով և պարտականություններով։

Ավստրիայի խոշոր քաղաքները առաջացել են Ավստրիայի մեծ թվով ինքնուրույն կադաստրային համայնքներից։ Մասնակիորեն դա կարող է ժամանակի ընթացքում միմյանց սերտաճած իրար մոտ գտնվող քաղաքական համայնքներից։ Ավստրիայի դաշնային երկրներին վերաբերվող մունիցիպալ և եկեղեցական բարեփոխումները, որոնց արդյունքում ձևավորվել են խոշոր համայնքները, տեղի են ունեցել 1970-ական թվականներին։ Այն քաղաքական համայնքերը, որոնք նույնիսկ շատ փոքր տարածք ունեին մինչև միավորումը, չնայած ամբողջական միավորմանը, հետագայում առանձնացվեցին միմյանցից։ Տեղական ինքնակառավարման ամենավերջին խոշոր բարեփոխումները տեղի ունեցան Շտիրիա երկրում՝ 2011-2015 թվականներին։ Այդ ադմինիստրատիվ բարեփոխման արդյունքում[9] Շտիրիայի 17 քաղաքական շրջաններից մնաց 13, իսկ մունիցիպալ կազմավորումների թիվը կրճատվեց գրեթե կրկնակի՝ 542-ից դարձավ 287[10][11]։

Շտատուտարշտադտ

խմբագրել

 

Շտատուտարշտադտ (գերմ.՝ Statutarstadt) հատուկ կարգավիճակով քաղաքային համայնք (սեփական կանոնակարգով) (գերմ.՝ Städte mit eigenem Statut) և Ավստրիայի քաղաքական համայնքի իրավունքով։ շտատուտարշտադտի, ինչպես նաև մյուս համայնքների վրա տարածվում է բոլոր համայնքների վրա տարածվող բոլոր իրավահարաբերությունները, որոնք ամրագրված են Ավսրիական Սահմանադրության 115-120-րդ հոդվածներում[1]։

«Իրավական կարգավիճակով միաժամանակ համայնքը և քաղաքական շրջանը ամիջականորեն ենթարկվում են երկրային կառավարությանը, որի գլուխ կանգնած է քաղաքագլուխը, կառավարման ներկայացուցչական մարմին է հանդիսանում համայնքային խորհուրդը, գործադիր-տնօրինման՝ քաղաքային խորհուրդը, կառավարումն իրականացնող ՝ քաղաքապետարանը»[12]

Շտատուտարշտադտի մեջ մտնում են դաշնային նշանակության խիտ բնակեցված քաղաքներ[13]. 1962 թվականին Ավստրիական Սահմանադրության մեջ վերանայվեց այն, որ շտատուտարշտադտի մեջ կարող են մտնել միայն 20 հազարից ոչ պակաս բնակիչ ունեցող քաղաքային համայնքները[14]։ Ավստրիական հանրապետության 4-րդ բաժնի «С» գլխի 116-րդ հոդվածի 3-րդ կետով.«20 հազարից պակաս բնակչություն ունեցող, եթե այն չի ոտնահարում երկրի իրավունքները, պարտավոր է համայնքի ներկայացմամբ և երկրի օրենքին համապատասխան ստանալ ինքնուրույն կարգավիճակ (քաղաքային իրավական կարգավիճակ)։ Այդպիսի օրենսդրական որոշում կարող է հրապարակվել միայն Դաշնային կառավարության համաձայնությամբ։ Համաձայնությունը համարվում է տրված, եթե իրավասու Դաշնային նախարարության օրենդրական որոշումը ստանալուց օրվանից հետո ութ շաբաթվա ընթացքում Դաշնային կառավարությունը չի հաղորդի հողի նահանգապետին իր մերժման մասին։ Ինքնուրույն կարգավիճակ ունեցող համայնքային խնդիրներից զատ լուծել շրջանային նշանակության խնդիրներ»[1]։

Բայց այդ օրենսդրական փոփոխության պահին արդեն գոյություն ունեին նորմատիվ քաղաքներ, որոնք 20 հազարից պակաս բնակիչ ունեին, օրինակ՝ Այզենշտադ, Վայդհոֆեն-ան-դեր-Իբս և Ռուստ Բուրգենլանդ[13]։

Այժմ Ավստրիայում հաշվվում է 15 շտատուտարշտադտ։ Այզենշտադ (1921 թվականից), Վայդհոֆեն-ան-դեր-Իբս(1869 թվականից), Վելս (1964 թվականից), Վիեննա (1850 թվականից), Վիներ-Նոյշտադտ (1866 թվականից), Գրաց (1850 թվականից), Զալցբուրգ(1850 թվականից), Ինսբրուք(1850 թվականից), Կլագենֆուրտ(1850 թվականից), Կրեմս-ան-դեր-Դոնաու (1938 թվականից), Լինց (1850 թվականից), Ռուստ Բուրգենլանդ(1921 թվականին), Սանկտ Պյոլտեն (1922 թվականից), Ֆիլլախ (1932 թվականից) и Շտայր (1867 թվականից)։ Շտատուտարշտադտերի կազմի մեջ են մտնում նաև բոլոր երկրների ադմինիստրատիվ կենտրոնները, բացի Ֆորալբերգից և Բրեգենցից։

Ռուստ Բուրգենլանդ (գերմ.՝ Freistadt) ազատ քաղաքի Կանոնադրությունը հենվում է Հունգարական թագավորական իրավունքի վրա (գերմ.՝ die Statutarstadt Rust beruft sich als Freistadt auf Königlich Ungarisches Stadtrecht)[14]:

Բոլոր 15 շտատուտարշտադտերի (կանոնադրական քաղաքներ) «ավստրիական ադմինիստրատիվ իրավունքի համաձայն դրանք անկախ քաղաքներն են, որոնք չեն հանդիսանում ոչ մի շրջանի մաս և քաղաքային խորհուրդը զբաղվում է այնպիսի հարցերով, որոնք իրականացնում է շրջանի ադմինիստրացիան։ Սովորաբար կանոնադրական քաղաքը տնային քաղաք է համարվում շրջանային ադմինիստրացիայում, որը պատասխանատու է մոտակա մարզերի համար, որի շրջանին քաղաքը չի պատկանում»[15]։

Ավստրիական շտատուտարշտադտերի վիճակագրական տվյալները

Շտատուտարշտադտ *) Կարգավիճակ с Կոդ Տարածք, հա Բնակչություն (01.01.2015), մարդ Խտություն, մարդ/կմ² Հողապահովվածություն, մ²/մարդ Ինքնակոդ[13]
  Այզենշտադ 1921 10101 4.284,34 13.664 318,93 3.13 E
  Վայդհոֆեն-ան-դեր-Իբս 1869 30301 13.118,54 11.306 86,18 11.603 WY
  Վելս 1964 40301 4.588,19 59.858 1.304,61 767 WE
  Վիեննա 1850 90001 41.464,84 1.797.337 4.334,60 231 W
  Վիներ Նոյշտադտ 1866 30401 6.089,03 43.002 706,22 1.416 WN
  Գրաց 1850 60101 12.748,16 274.207 2.150,95 465 G
  Զալցբուրգ 1850 50101 6.563,63 148.420 2.261,25 442 S
  Ինսբրուք 1850 70101 10.480,96 126.965 1.211,39 825 I
  Կլագենֆուրտ 1850 20101 12.003,16 97.880 815,45 1.226 K
  Կրեմս-ան-դեր-Դոնաու 1938 30101 5.169,90 24.011 464,44 2.153 KS
  Լինց 1850 40101 9.598,69 197.427 2.056,81 486 L
  Ռուստ Բուրգենլանդ 1921 10201 1.998,96 1.929 96,50 10.363 E
  Սանկտ Պյոլտեն 1922 30201 10.844,12 52.747 486,41 2.056 P
  Ֆիլլախ 1932 20201 13.490,43 60.500 448,47 2.230 VI
  Շտայր 1867 40201 2.654,03 38.287 1.442,60 693 SR

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել