Ավստրիական ճարտարապետություն

Ավստրիական ճարտարապետություն.

Վիեննա

13-րդ դարի ճարտարապետություն խմբագրել

Ավստրիայի ճարտարապետության վերելքը տեղի է ունեցել միջին դարերում. 11-13-րդ դարերում կառուցվել են ռոմանական ոճի բազիլիկներ Գուրկեում և Զեկաուում, մատուռներ, 13-15-րդ դարերում՝ գոթական ոճի երկուսից չորս նավանի եկեղեցիներ։

Հայտնի է Ս. Ատեֆանի մայր տաճարը Վիեննայում (14-15-րդ դարերում, հնագույն մասը՝ 13-րդ դարի ռոմանական ոճի)։

Վերածնության դարաշրջան խմբագրել

Վերածնության դարաշրջանում Վիեննայի, Գրացի, Ինսբրուքի և այլ քաղաքների ամրոցները վերակառուցվել են թուրքական արշավանքներից պաշտպանվելու համար։ 16-18-րդ դարերում Ավստրիաում բարձր զարգացման է հասել բարոկկոյի ոճի ճարտարապետությունը (Ֆիշեր ֆոն էռլախ, Հիլդերբրսւնդ և ուրիշներ)։

Հիասքանչ տաճարներ, պալատական շինություններ են կառուցվել Վիեննայում, Զալցբուրգում, Լինցում, Մելկում, որոնք աչքի են ընկնում ձևերի հարստությամբ, ազատ հատակագծով։

19-րդ դարի 1-ին կեսի ճարտարապետության մեջ իշխում էր կլասիցիզմը, 2-րդ կեսին՝ էկլեկտիկ ոճը, որը 20-րդ դարի սկզբին փոխարինվեց «մոդեռն» ոճով, կառուցվեցին բազմաթիվ հասարակական շենքեր՝ օպերայի, պառլամենտի, քաղաքապետարանի (Ռատուշա) և ժողովրդական թատրոնի շենքերը Վիեննայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվեցին մի շարք ժամանակակից ոճով շինություններ (ճարտարապետներ՝ Ֆ. Շուստեր, 6. Ֆրանկ)։

Ֆախվերկը Ավստրիայում խմբագրել

Վիեննա խմբագրել

20-րդ դար խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Hielscher K., Gube R. Österreich. Landschaft und Baukunst, Berlin, 1928.
  • Riehl H. Barocke Baukunst in Österreich, München, 1930.
  • Sedlmayer H., Österreichische Barockarchitektur 1690—1740, Wien, 1930.
  • Краткая художественная энциклопедия. Искусство стран и народов мира, Т. 1. М., 1962.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։