Ավստրալիայի կենդանական աշխարհ

Ավստրալիայի կենդանական աշխարհը, ներառում է կենդանիների մոտ 200 000 տեսակ, որոնց մեծ մասն ունիկալ են։ Ավստրալիայում էնդեմիկ են կաթնասունների 83%-ը, սողունների 89%-ը, ձկների և միջատների 90%-ը և երկկենցաղների 93%-ը[1]։

Շիկակարմիր կենգուրուն Ավստրալիայի խորհրդանիշն է և նրա զինանշանի տարրը

Կաթնասուններ խմբագրել

Ավստրալիայի կենդանական աշխարհը ներառում է կաթնասուների 379 տեսակ, այդ թվում՝ 159 պարկավոր, 76 չղջիկ և 69 կրծող։ Մայրցամաքում էնդեմիկ են մի քանի խմբեր և ընտանիքներ։

  • Պարկավոր խլուրդների խումբ (Notoryctemorphia, 1 ընտանիք, 1 ցեղ և 2 տեսակ)
  • Գիշատիչ պարկավորների խումբ (Dasyuromorphia)
  • Միանցքանիների խումբ (Monotremata): Բադակտուցներ և եքիդնաներ
  • Պարկավոր գայլերի ընտանիք (Thylacinidae), անհետացած է 1 տեսակ` պարկավոր գայլը կամ տիլացին (Thylacinus cynocephalus): Թասմանիա կղզի։
  • Պարկավոր մրջնակերերի ընտանիք (Myrmecobiidae) 1 տեսակ Ավստրալիայում
  • Վոմբատավորների ընտանիք (Vombatidae)
  • Պարկավոր արջերի ընտանիք (Phascolarctidae): Կոալա կամ պարկավոր արջ (Phascolarctos cinereus):

Ավստրալիայի կաթնասունների լուսանկարներ խմբագրել

Թռչուններ խմբագրել

Ավստրալիայում բնակվում են ավելի քան 800 տեսակի թռչուններ, որոնցից մոտ 350-ը այդ կենդանաաշխարհագրական տարածաշրջանում էնդեմիկ են, ներառյալ Նոր Գվինեան, Նոր Կալեդոնիան (Կագու) և Նոր Զելանդիան (Կիվի)

Ավստրալիայի թռչունների լուսանկարներ խմբագրել

Սողուններ խմբագրել

Ավստրալիայի կենդանական աշխարհն ունի ավելի քան 950 տեսակ սողուններ[2]։

Ավստրալիայի սողունների լուսանկարներ խմբագրել

Երկկենցաղներ խմբագրել

Ավստրալիայի տարածքում ներկայացված չեն պոչավոր ու անոտ երկկենցաղները։ Անպոչ երկկենցաղներն Ավստրալիայում կազմում են 216 բնիկ տեսակներ և մեկ ինտրոդուկցիոնավոր՝ եղեգի դոդոշ[3]։

Ավստրալիայի երկկենցաղների լուսանկարներ խմբագրել

Ձկներ խմբագրել

 
Մուրեյան ձողաձուկ` Ավստրալիայի քաղցրահամ ջրում ապրող ամենամեծ ձուկը:

Ավստրալիայի ջրերում և շրջակա տարածքներում հայտնաբերվել է ավելի քան 4400 ձկան տեսակ[4], որոնցից 90%-ը էնդեմիկ է։ Բայց միայն 170 տեսակն է ապրում քաղցրահամ ջրում։

Անողնաշարավորներ խմբագրել

Ավստրալիայի 200 000 կենդանատեսակներից գրեթե 96%-ը անողնաշարավորներ են, իսկ 90%-ը` միջատներն ու կակղամորթները։

Միջատների շարքում ամենամեծ բազմազանությամբ առանձնանում է բզեզների խումը, որն Ավստրալիայում ներկայացված է մոտավորապես 28 000 տեսակով (հիմնականում կոյաբզեզների և կուրկուլիոնոիդների ենթաընտանիքները)։ Թիթեռների (Lepidoptera) խումբն այստեղ ներկայացված է 20 816 տեսակներով, թաղանթաթևավորներինը (Hymenoptera)՝ 12 781 տեսակներով (այդ թվում՝ մրջյուններ՝ 1275 տեսակ և ենթատեսակներ[5]։ Երկթևանիների խումբը կազմում է 7786 տեսակ։

Ավստրալիայում ակարների կենդանական աշխարհը (Acari) ներառում է 2700 տեսակ՝ 240 ընտանիքից (ըստ խմբերի՝ Astigmata՝ 330 տեսակ, Oribatida՝ 330, Prostigmata՝ 1270, Տզեր՝ 80, Holothyrida՝ 3, Mesostigmata՝ 675): Խոշորագույն ընտանիքներն են՝ Atopomelidae (98 տեսակ), Steganacaridae (63), Eriophyidae (49), Trombiculidae (114), Tetranychidae (54), Frythraeidae (102), Ixodidae (68), Laelapidae (147), Phytoseiidae (109) և Rhinonyssidae (90)[6]:

Ավստրալիան հայտնի է բազմաթիվ էնդեմիկ սարդանմաններով։

Տաքսոնոմիկ խումբ Նկարագրված տեսակներ Տեսակների թվի գնահատում
Սպունգներ 1416 ~3500
Խայթողներ 1270 ~1760
Տափակ որդեր 1506 ~10 800
Կարթաճիճուներ 57 ~160
Կլոր որդեր 2060 30 000
Փափկամարմիններ 9336 ~12 250
Օղակավոր որդեր 2125 ~4230
Օնիխոֆորներ 56 ~56
Խեցգետնանմաններ 6426 ~9500
Սարդակերպեր 5666 ~27 960
Միջատներ 58 532 ~83 860
Փշամորթներ 1206 ~1400
Այլ անողնաշարավորներ 2929 ~7230
По данным: Williams et al. 2001.[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Williams, J. et al. 2001. Biodiversity, Australia State of the Environment Report 2001 (Theme Report). — CSIRO Publishing on behalf of the Department of the Environment and Heritage, Canberra. — ISBN 0-643-06749-3 .pdf(չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  2. The Reptile Database: Australia
  3. «Frogs Australia Network». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
  4. CSIRO. 2004. Standard Names of Australian Fish Արխիվացված 2016-05-03 Wayback Machine
  5. Shattuck, S. and Barnett, N. 2001. Australian Ants Online Արխիվացված 2008-03-15 Wayback Machine, CSIRO Entomology
  6. Halliday Robert B. (1998). Mites of Australia: A Checklist and Bibliography. CSIRO (Australia) Series: Monographs on invertebrate taxonomy; vol 5. Csiro Publishing. 1998. Pp.1870— 2842. ISBN 0-643-06370-6

Գրականություն խմբագրել

  • Berra, T. M. 1998. A Natural History of Australia. — Academic Press. — ISBN 0-12-093155-9
  • Walton, D. W. Ed. 1987. Fauna of Australia. Volume 1A. — Australian Government Publishing Service, Canberra. — ISBN 0-644-06055-7

Արտաքին հղումներ խմբագրել