Ավստրալիական արտույտաբազե

բազեների տեսակ

Ավստրալիական արտույտաբազե[1] (լատին․՝ Falco longipennis) բազեների ցեղի գիշատիչ թռչուն։

Ավստրալիական արտույտաբազե
Ավստրալիական արտույտաբազե
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Բազեազգիներ
Ընտանիք Բազեներ
Ցեղ Բազե
Տեսակ Ավստրալիական արտույտաբազե
Լատիներեն անվանում
Falco longipennis
Swainson, 1838
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Փոքր բազե է։ Այս թռչունի գունավորումը նման է սովորական արտույտաբազեին. գլուխը և մարմնի վերին մասը մուգ մոխրագույն են, մարմնի ստորին մասը գորշ է ձվաձև ֆոնով, ունի սպիտակ «այտեր» և կոկորդ[2]։ Մենատիպային տեսակ է։ Ապրում են Ավստրալիայում, Նոր Գվինեայում, Ինդոնեզիայի հյուսիսում։

Տաքսոնոմիա խմբագրել

Ավստրալիական արտույտաբազեն պատկանում է Բազեազգիների կարգի Բազեների ընտանիքին։ Բազեների սեռում հաստատվել է հինգ տեսակ։ Դրանք ներառում են մկնաբազեն, աղավնաբազեն, արտույտաբազեն, սովորական հողմավար բազեն և սապսան[3]։ Սակայն այսօր բավականին հեռացած է այս տեսակներից։ Առանձնացված է ավստրալիական արտույտաբազեի երեք ենթատեսակ։ Դրանք են՝

  • Falco longipennis longipennis, (Վիլյամ Սվենսոն, 1838 թվական)
  • Falco longipennis hanieli (Hellmayr, 1914 թվական)
  • Falco longipennis murchisonianus (Mathews, 1912 թվական) վերևից գունատ կապույտ-մոխրագույնով` բաց սևավուն գլխով, իսկ գլխից ներքև` բաց կարմրավուն-շագանակագույնից, ավելի քիչ հստակ գծանշաններով[4]։

Առկա հոբբիներից, ներառյալ աֆրիկյան արտույտաբազեն (Falco cuvierii) և արևելյան արտույտաբազեն (Falco severus), ավստրալիական արտույտաբազեն սերտորեն առնչվում են հյուսիսային արտույտաբազեի հետ (Falco subbuteo), որը բնակվում է Եվրասիայում և ձմռանը գաղթում է Աֆրիկա[5]։

Բնութագիր խմբագրել

 
Samsonvale Cemetery, SE Queensland

Ավստրալիական արտույտաբազեն ավելի փոքր թռչուն է, քան բազեն[6], համեմատաբար բարակ ու երկար թևերով[7]։ Այս թռչունի փետուրի գույնը տարբերվում է կախված սեռից, տարիքից և միջավայրից, խոնավ տարածքներում ավելի մուգ գույն ունեն, իսկ չոր պամաններում համեմատաբար ավելի թեթև[6]։ Ընդհանրապես արտույտաբազեի գլխի կա սև գլխարկ և դիմակ` սպիտակ գույնի ճակատի և կիսագնդի հետ։ Ներքևի մասերը կարող են լինել կապույտ-մոխրագույն կամ ժանգոտ և շերտավորված մուգ գույնով[7]։ Մեծահասակ թռչունների գլխի փետուրները բաց դեղնավուն մոխրագույն է, աչքի օղակը՝ բաց կապույտ, աչքերը՝ շագանակագույն, իսկ ոտքերը՝ դեղնավուն։ Էգ թռչունները ավելի մեծ չափի են 34-35,5 սմ-ի սահմաններում, իսկ արուները, ընդհանուր առմամբ, 30-32 սմ երկարությամբ, 66-87 սմ թևերի երկարությամբ։ Ավստրալիական արտույտաբազեն հեշտությամբ կարելի է շփոթել սապսանի (Falco peregrinus) հետ, սակայն արտույտաբազեն ավելի նուրբ է, ավելի երկար և բարակ թևերով և պակաս հզոր թռուցիկ է։

 
Վիքիցեղերը պարունակում է տեղեկություններ՝ մասին։
 
Distribution and density of the Australian hobby from occurrence records

Տարածվածություն խմբագրել

Արտույտաբազեն տարածված է ամբողջ Ավստրալիա մայրցամաքում, ներառյալ ծովափնյա կղզիները, օրինակ՝. Լորդ Հաու կղզին[8], և նրանց տարածման սահմանը հասնում է մինչև Թասմանիա[6]։ Չվող թռչուններ են, որոնք հանդիպել են նաև Ինդոնեզիայի և Նոր Գվինեայի կղզիներում[9]։ Արտույտաբազեները հիմնականում հանդիպում են բաց տարածություններում, ներառյալ անտառային բաց տարածքները, ջրերով և բուսականությամբ հարուստ տարածքներում, քաղաքների մերձակայքում, բայց հազվադեպ են հանդիպում ժայռերի և բարձր սարերի մոտակայքում։

Սնունդ խմբագրել

Ավստրալիական արտույտաբազեի սննդակարգում կա թռչնատեսակների նախասիրություն՝ ներառյալ սովորական սարյակը (Sturnus vulgaris), տնային ճնճղուկը (Passer domesticus), կարմիր թութակը (Platycercus elegans)։ Հետազոտությունները ցույց են տվել, որ արտույտաբազեի աս տեսակը սովորաբար խուսափում է մեծ, վտանգավոր կամ արագաշարժ թռչուններին որսալուց, ինչպիսին է սարյակների ընտանիքին պատկանող սովորական մայնան (Acridotheres tristis)[5]։ Միջատակեր չղջիկներն[10] ու միջատները[11] և ճանճերը, մոծակները և մորեխները նույնպես կազմում են ավստրալիական արտույտաբազեի սննդակարգի մի մասը[12]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Beme, R. L. (Ri︠u︡rik Lʹvovich) (1994). Pi︠a︡tii︠a︡zychnyĭ slovarʹ nazvaniĭ zhivotnykh. Ptit︠s︡y : latinskiĭ, russkiĭ, angliĭskiĭ, nemet︠s︡kiĭ, frant︠s︡uzskiĭ : 11060 nazvaniĭ. Sokolov, Vladimir Evgenʹevich., Flint, Vladimir Evgenʹevich. Moskva: "RUSSO". ISBN 5-200-00643-0. OCLC 32830504.
  2. Галушин В. М., Дроздов Н. Н., Ильичёв В. Д., Константинов В. М., Курочкин Е. Н., Полозов С. А., Потапов Р. Л., Флинт В. Е., Фомин В. Е. Фауна Мира: Птицы: Справочник. — М.: Агропромиздат, 1991. — С. 90. — 311 с. — ISBN 5-10-001229-3
  3. Christidis, L. B. and Walter, E. (2008). Systematics and taxonomy of Australian birds. CSIRO Publishing, Collingwood.
  4. Bird Life International. (2013). Australian Hobby Falco longipennis. Retrieved from: «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  5. 5,0 5,1 Olsen, J., Fuentes, E., Bird D. M., Rose, A. B., Judge, D. (2008). Dietary shifts based upon prey availability in Peregrine Falcons and Australian Hobbies breeding near Canberra, Australia. Journal of Raptor Research, 42(2):125-137.
  6. 6,0 6,1 6,2 Slater, P., Slater, P. & Slater, R. (1986). The Slater field guide to Australian birds. Lansdowne Publishing Pty Ltd., The Rocks, NSW.
  7. 7,0 7,1 Simpson, K., Day, N. & Trusler, P. (1996). Field guide to the birds of Australia. Penguin Books Ltd., Victoria, Australia.
  8. Bishop, K. D. and Hill, N. P. (2007). Australian Hobby Falco longipennis on Lord Howe Island. Australian Field Ornithology, 24, 78–79.
  9. Olsen, J. & Trost, S. (2007). Diurnal Raptors on the island of Sumba, Indonesia, in June/ July and December/January 2001–2002. Australian Field Ornithology, 24, 158–166.
  10. Phalen, DN; Holz, P; Rasmussen, L; Bayley, C (2011 թ․ ապրիլի 18). «Fatal columbid herpesvirus-1 infections in three species of Australian birds of prey». Australian Veterinary Journal. 89 (5): 193–196. doi:10.1111/j.1751-0813.2011.00706.x. ISSN 0005-0423.
  11. Mikula, P.; Morelli, F.; Lučan, R. K.; Jones, D. N.; Tryjanowski, P. (2016). «Bats as prey of diurnal birds: a global perspective». Mammal Review. doi:10.1111/mam.12060.
  12. Olsen, J., Fuentes, E., Rose, A. B. & Trost. S. (2006). Food and hunting of eight breeding raptors near Canberra, 1990–1994. Australian Field Ornithology, 23, 77-95.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալիական արտույտաբազե» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալիական արտույտաբազե» հոդվածին։