Ավո Խալաթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խալաթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ավետիք Հենրիկի Խալաթյան (առավել հայտնի է Ավո Խալաթյան անունով, սեպտեմբերի 23, 1981, Երևան), հայազգի դերասան, երգիչ։
Ավո Խալաթյան | |
---|---|
Ծնվել է | 1981, սեպտեմբերի 23 |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | |
Ազգություն | հայ |
Այլ անուն(ներ) | Ավո Խալաթյան |
Մասնագիտություն | երգիչ, դերասան |
Ամուսին(ներ) | Նունե Եսայան |
Հայաստանի վաստակավոր արտիստ, երգչուհի Նունե Եսայանի ամուսինը։
Կենսագրություն
խմբագրելԱվո Խալաթյանը ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանում։ Մայրը դերասանուհի Փիրուզա Կոզակյանն է։ 1998 թվականին ավարտել է Նիկոլ Աղբալյանի անվան միջնակարգ և Հակոբ Կոջոյանի անվան արվեստի դպրոցները։ 1998-2002 թվականներին եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Մ․ Ռաֆայելյանի արհեստանոցում։ Որպես մյուզիքլի ժանրի դերասան՝ ուսանողական տարիներից խաղում է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։
Աշխատել է նաև Երևանի Համազգային և Կամերային թատրոններում ու Նարեկ Դուրյանի թատերախմբի «Օպերացիա Նեմեսիս» բեմադրությունում կերտել է Սողոմոն Թեհլերյանի կերպարը։ Որպես երգիչ՝ մասնակցել է մշակութային բազմաթիվ միջոցառումների, ինչպես նաև հեռուստատեսային մեծամասշտաբ նախագծերի։ Տիգրան Չուխաճյանի «Կարինե» օպերայի համար 2015 թվականին արժանացել է Պողոսյան մրցանակին, իսկ 2016 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։
Դերեր
խմբագրել- Աղասի Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը» (Չարենց)
- Հակոբ Պարոնյանի «Պաղդասար աղբար» (Կիպար)
- Բերտոլդ Բրեխտի «Երեք գրոշանոց օպերա»
- Ա. Ցագարելիի «Խանումի արարքները» (Կոտե Փանդիաշվիլի)
- Ժորա Հարությունյանի «Պարոն Բաբիկը և մյուսները» (Բաբիկ)
- Գուրգեն Խանջյանի «Էսպես մինչև երբ» (Ոստիկան)
- Գուրգեն Խանջյան «Ինձնից պրծում չկա» (Շխո)
- «Ինձնից պրծում չկա» (Շխոն)
- Ուիլյամ Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (Խեղկատակ)
- Էդուարդո դե Ֆիլիպո «Գողը դրախտում/ Դե Պրետորե Վինչենցո» (Վինչենցո դե Պրետորե)
- Պաուելո Կոելիո «Վերոնիկան որոշում է մեռնել» (Էդուարդ)
Արտաքին հղումներ
խմբագրել- Ավո Խալաթյան Արխիվացված 2021-10-27 Wayback Machine