Ավիմիմ (լատին․՝ Avimimus), ոչ խոշոր դինոզավր, տերոպոդների ընտանիքի ներկայացուցիչ։

Անվանումը խմբագրել

Կենդանու լատիներեն անվանումը (Avimimus) նշանակում է «թռչնի նմանություն ունեցող»։

Նկարագրությունը խմբագրել

Այս գիշատիչն ունեցել է համեստ չափեր, մարմնի երկարությունը՝ մինչև 1,5 մ, հասակը՝ մինչև 70 սմ, իսկ քաշը՝ մոտավորապես 15 կգ։ Տեսքով նման են թռչունների, սակայն չեն կարողանում թռչել, չնայած կարող են արագ վազել և նույնիսկ զարգացնել մինչև 70 կմ/ժ արագություն։ Ավիմիմի կտուցն ատամնաշար չունի, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ նա սնվել է ինչպես կենդանական, այնպես էլ բուսական կերով։ Ավիմիմների բնակության արեալը ժամանակակից Մոնղոլիայի տարածքն է, ապրել են կավճի դարաշրջանում՝ մոտավորապես 85-70 միլիոն տարի առաջ։

Հայտնագործումը խմբագրել

Ավիմիմի մնացորդները բացահայտել և ուսումնասիրել է խորհրդային հնէաբան Սերգեյ Կուրզանովը 1981 թվականին, մոնղոլական գիտարշավի ժամանակ։

Գրականություն խմբագրել

  • Ամեն ինչ դինոզավրերի մասին։ СЗКЭО 2008. ISBN 978-5-9603-0089-6
  • Ստիվ Պարկեր։ Դինոզավրերի հաղթարշավը։ Լիկ Պրեսս 1998. ISBN 5-7839-0035-4
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավիմիմ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավիմիմ» հոդվածին։