Ավետիք Իսահակյան (գրականագետ)

հայ գրականագետ
(Վերահղված է Ավիկ Իսահակյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավետիք Իսահակյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ավետիք Վիգենի Իսահակյան կամ Ավիկ Իսահակյան (նոյեմբերի 27, 1944(1944-11-27)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Հայաստանի գրողների միության անդամ (1977)։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2012)։

Ավետիք Իսահակյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 27, 1944(1944-11-27)[1] (79 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունգրականագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ, Երևանի պետական համալսարան և «Հրաչյա Աճառյան» համալսարան
ԱմուսինՌուզան Սարյան
Զբաղեցրած պաշտոններտնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀԳՄ
 Avetik Isahakyan (Litterateurs) Վիքիպահեստում

Ավետիք Իսահակյանի թոռը։

Կենսագրություն խմբագրել

Ավիկ Իսահակյանը ծնվել է 1944 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, այնուհետև` Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ Աշխատում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, եղել է բնագրագիտության բաժնի վարիչ, 2008 -2015 թթ.` ինստիտուտի տնօրեն։ Դասավանդում է Երևանի պետական համալսարանում, դասավանդել է «Հրաչյա Աճառյան» համալսարանում։ 2000 թվականից ղեկավարում է Ավետիք Իսահակյանի երկերի լիակատար ակադեմիական հրատարակության գիտական խումբը։ 1973 թվականից լույս են տեսել Ավիկ Իսահակյանի երկերի ժողովածուները։ Հեղինակ է գրքերի, բազմաթիվ գրականագիտական ուսումնասիրությունների[3][4]։

Պարգևներ խմբագրել

Երկեր խմբագրել

  • Բարև՛, Վարպետ, Երևան, 2008։
  • Ավետիք Իսահակյանի պոեմները, Երևան, 2007։
  • Ավետիք Իսահակյան, Գիտական կենսագրություն (հատոր 1), Երևան, 2000։
  • Ավետիք Իսահակյանը և Ռուսաստանը, Մոսկվա, 1988։
  • Ավետիք Իսահակյանի արձակը (մենագրություն), Երևան, 1975։
  • «ՎԵՐՆԱՏԱՆ» ԶԱՎԱԿՆԵՐԸ(չաշխատող հղում)

Ծանոթագրություններ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=6485
  2. https://www.president.am/hy/decrees/item/4918/
  3. Ավիկ Իսահակյանի կենսագրությունը Հայաստանի գրողների միության կայքում
  4. Baghdasaryan, Aram. «AV Production - Ավիկ Իսահակյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
  5. «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  6. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետիք Իսահակյան (գրականագետ)» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետիք Իսահակյան (գրականագետ)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետիք Իսահակյան (գրականագետ)» հոդվածին։