MD-82-ի ավիավթար Մադրիդում

(Վերահղված է Ավիավթար MD-82 Մադրիդումից)

MD-82-ի ավիավթար Մադրիդում, ավիավթար, որը տեղի է ունեցել 2008 թվականի օգոստոսի 20-ին։ McDonnell Douglas MD-82 ինքնաթիռը, որը պատկանում էր Spanair ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ Մադրիդից դեպի Լաս Պալմաս։ Թռիչքից մի քանի վայրկյան անց ինքնաթիռը ընկնում է։ Ինքնաթիռում կար 172 մարդ, որոնցից միայն 18 մարդ են փրկվել։

Չվերթ 5022 Spanair
Հուշահամալիր
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվական2008 թվականի օգոստոսի 20-ին
Ժամանակ14:45 UTC+2
Բնութագրումանձնակազմի սխալ
ՎայրՄադրիդի Բարախաս օդանավակայան, Բարախաս,  Իսպանիա
ՉվերթJK 5022
Թռիչքի վայրԻսպանիա Մադրիդ
Վերջնական կետԻսպանիա Լաս Պալմաս
Զոհվածներ154
Վիրավորներ18
Aviation Safety Network ID20080820-0
Օդանավ
ՄոդելMcDonnell Douglas MD-82 (DC-9-82)
ԱվիաընկերությունԻսպանիա Spanair
Կողային համարEC-HFP
Ուղևորներ162
Անձնակազմ10
Կենդանի մնացած18
40°31′48″ հս․ լ. 003°34′13″ ամ. ե.HGЯO
 Spanair Flight JK 5022 Վիքիպահեստում

Սա առաջին խոշոր ավիավթարն էր Արևմտյան Եվրոպայում։

Աղետ խմբագրել

Ինքնաթիռը վթարի է ենթարկվել ժամը 14:45-ին (UTC+2)։ Ինքնաթիռում գտնվում էր 162 ուղևոր և 10 անձնակազմի անդամները։ 500 մետր բարձրանալուց հետո ինքնաթիռը ազդանշան է տալիս։ Ինքնաթիռը դուրս է գալիս թռիչքուղուց, այնուհետև հարվածում է գետնին և ընկնում է մոտակա լճակում։

2008 թվականի օգոստոսի 27-ին հանձնաժողովի նախագահ Ֆրանցիսկո Սոտոն ուսումնասիրում է վթարի ենթարկված ինքնաթիռը, և որոշ տեղեկություններ է հայտնում աղետի մասին[1]։ Սկզբնական շրջանում հաղորդվել էր, որ ինքնաթիռի ձախ շարժիչը հրդեհվել է։ Սակայն հետաքննությունը հերքել է այդ պնդումները[2]։

Զոհվածներ խմբագրել

Աղետի հետևանքով զոհվել է 154 մարդ[3]։

Քաղաքացիություն Զոհվածների թիվը
  Իսպանիա 139
  Գերմանիա 5
  Ֆրանսիա 3
  Մավրիտանիա 1
  Թուրքիա 1
  Բուլղարիա 1
  Գամբիա 1
  Իտալիա 1
  Ինդոնեզիա 1
  Բրազիլիա 1

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել