Ավիավթար Բուրյաթիայում (2019)

Ան֊24-ի ավիավթար Նիժնեանգարսկում, 2019 թվականի հունիսի 27-ին Բուրյաթիայի Հանրապետության Նիժնեանգարսկ քաղաքում տեղի ունեցած ավիավթար[3]։ Ան֊24 ինքնաթիռը իրականացնում էր չվերթ՝ Ուլան-Ուդե - Նիժնեանգարսկ - Իրկուտսկ ուղղությամբ, սակայն Նիժնեանգարսկում վայրէջք կատարելիս օդանավը դուրս է եկել թռիչքուղուց, ապա հրդեհվել[4]։ Օդանավում եղել է 47 մարդ, որոնցից 42-ը՝ ուղևոր, 5-ը՝ անձնակազմի անդամներ։ Ավիավթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռի 2 օդաչուները[5]։

Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվական2019 թվականի հունիսի 27-ին
Ժամանակ10:20 (տեղական ժամանակով՝ 02:20)
ՎայրNizhneangarsk Airport?, ,  Ռուսաստան
ՉվերթИК-200
Թռիչքի վայրԲուրյաթիա Ուլան-Ուդե
Վերջնական կետՌուսաստան Իրկուտսկ
Զոհվածներ2
Վիրավորներ19[1]
Օդանավ
ԱվիաընկերությունAngara Airlines?
Ուղևորներ42
Անձնակազմ5[2]
Կենդանի մնացած45
 Angara Airlines Flight 200 Վիքիպահեստում

Ավիավթար խմբագրել

Ըստ «Արիգ Ուս» լրատվական կայքի՝ օդանավն Ուլան-Ուդեից դեպի Նիժնեանգարսկ չվերթը պետք է իրականացներ դեռևս հունիսի 26-ի երեկոյան, սակայն չվերթը հետաձգվել է մառախուղի ու ցածր տեսանելիության պատճառով[6]։

2019 թվականի հունիսի 27-ի առավոտյան իրականացվել է նախորդ օրը նախատեսված չվերթը և մոտավորապես ժամը 10:20 ՌԴ Նիժնեանգարսկի օդանավակայանում ուղևորատար Ան֊24 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել։

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստի[7]՝ երկու օդաչուները մահացել են, ևս 19 հոգի հոսպիտալացվել է։ Նշվում է, որ ինքնաթիռում 42 ուղևոր է եղել, նրանցից մեկը՝ երեխա։

Ավիավթարից հետո՝ Բուրյաթիայի Հանրապետության նախագահի մամլո քարտուղար Ալեքսեյ Ֆիշևը հաղորդել է, որ «Անգարա» ավիաընկերությանը պատկանող Ան֊24 ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նիժնեանգարսկի օդանավակայանում։ Ֆիշևի հաղորդմամբ՝ զոհվել են երկու օդաչուները, 19 ուղևոր հոսպիտալացվել է։ Փրկվել է 45 հոգի։ Վայրէջքի պահին օդանավը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից, ապա բախվել է մաքրման սարքավորումների շինությանը, ինչի արդյունքում ինքնաթիռում հրդեհ է բռնկվել[8]։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ինքնաթիռի անձանակազմը, նկատելով շարժիչներից մեկի խափանումը, որոշում է կայացրել վերադառնալ Նիժնեանգարսկի օդանավակայան[9]։ Ավիավթարից ժամեր անց ուղևորներից մեկը համացանցում մի տեսանյութ է հրապարակել[10][11]. նկարահանած կադրերում երևում է, թե ինչպես է օդանավն իջնում, մտնում թռիչքուղի, դուրս գալիս դրա սահմաններից և բախվում շինությանը։

Օդանավ խմբագրել

Ավիավթարի է ենթարկվել Antonov An-24RV ինքնաթիռը՝ գրանցված RA-47366 համարի ներքո, սերիական համարը՝ 77310804: Այն առաջին անգամ օդ է բարձրացել 1977[12]:

Զոհեր խմբագրել

«Անգարա» ավիաընկերությունից հաղորդեցին, որ Բուրյաթիայի ավիավթարի ժամանակ զոհվել են անձնակազմի եկու անդամները. նրանցից մեկը օդանավի հրամանատարն է եղել, ով փորձառու օդաչու էր և իր մասնագիտական գործունեության ընթացքում ուներ ընդհանուր առմամբ 15,7 հազար թռիչքային ժամ և 34 տարվա աշխատանքային փորձ, իսկ անձնակազմի մյուս անդամը՝ Բորդանովն ուներ ընդհանուր առմամբ 13,7 հազար թռիչքային ժամ և 35 տարվա աշխատանքային փորձ[13]։

Հետաքննություն խմբագրել

Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) սկսել է ավիավթարի հետաքննություն[14]։ բացի այդ, նաև քրեական գործ է հարուցվել, և հետաքննություն է սկսվել[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բուրյաթիայում տեղի ունեցած ավիավթարից հետո՝ հիվանդանոց են տեղափոխել 19 ուղևորների
  2. Ավիավթարի ենթարկված ինքնաթիռում եղել է 47 մարդ, որոնցից 5-ը՝ անձնակազմից, և 1 երեխա
  3. 2019 թվականի հունիսի 27-ին Բուրյաթիայի Հանրապետությունում ավիավթարի է ենթարկվել Ան֊24 ուղևորատար օդանավը
  4. «Հունիսի 27-ի առավոտյան Բուրյաթիայում Ան-24 ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով տուժել Է 22 մարդ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  5. Բուրյաթիայում վայրէջք կատարող ինքնաթիռի ավիավթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռի երկու օդաչուները
  6. Ավիավթար Բուրյաթիայի Հանրապետությունում. այս չվերթը նախորդ օրը հետաձգվել էր մառախուղի պատճառով
  7. Հունիսի 27-ին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
  8. Հրդեհված օդանավում եղել է չորս տասնյակից ավելի մարդ. անձնակազմի երկու անդամները զոհվել են
  9. Բուրյաթիայում ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել․ 2 օդաչու զոհվել է
  10. Ավիավթար Բուրյաթիայում. առաջին տեսանյութը դեպքի վայրից
  11. Ան֊24-ի ուղևորը նկարահանել է ինքնաթիռի վթարային վայրէջքի պահը
  12. Antonov An-24 օդանավ
  13. Բուրյաթիայի ավաիվթարի արդյունքում զոհվել են օդանավի անձնակազմի երկու անդամները
  14. 2019 թվականի հունիսի 27-ի առավոտյան տեղի ունեցած ավիավթարի մանրամասները
  15. «2 Killed, 7 Injured as Russian Plane Makes Emergency Landing in Siberia». Moscow Times. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել