Ավիավթար Ամստերդամի մոտ (2009)

Ավիավթար Ամստերդամի մոտ, ավիավթար, որը տեղի է ունեցել 2009 թվականի փետրվարի 25-ին։ Boeing 737-8F2 ինքնաթիռը, որը պատկանում էր Turkish Airlines ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ TK 1951[1], Ստամբուլից դեպի Ամստերդամ։ Ինքնաթիռը վայրէջքի պահին վթարի է ենթարկվում Սխիպխոլ օդանավակայանում[2]։ Ինքնաթիռում գտնվում էր 135 մարդ, 128 ուղևոր և 7 անձնակազմի անդամները։ Վթարի հետևանքով զոհվում են 9 հոգի, իսկ 86 հոգին փրկվում են։

Չվերթ 1951 Turkish Airlines
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվական2009 թվականի փետրվարի 25-ին
Ժամանակ10:31 CET (09:31 UTC)
ՊատճառԱնձնակազմի սխալ
ՎայրՍխիպհոլ և Ամստերդամ, ,  Նիդերլանդներ
ՉվերթTK 1951
Թռիչքի վայրԹուրքիա Ստամբուլ
Վերջնական կետՆիդերլանդներ Ամստերդամ
Զոհվածներ9
Aviation Safety Network ID20090225-0
Օդանավ
ՄոդելBoeing 737-8F2
ԱվիաընկերությունԹուրքիա Turkish Airlines
Կողային համարTC-JGE
Արտադրման թվական2002 թվականի հունվարի 24-ին (առաջին չվերթ)
Ուղևորներ128
Անձնակազմ7
Կենդանի մնացած126
52°22′44″ հս․ լ. 4°42′59″ ավ. ե.HGЯO
 Turkish Airlines Flight 1951 Վիքիպահեստում

Ինքնաթիռ խմբագրել

Boeing 737-8F2 ինքնաթիռը (գրանցման համարը TC-JGE) արտադրվել է 2002 թվականին, և առաջին չվերթը իրականացրել է նույն թվականի հունվարի 24-ին։ Մոդել 8F2 եղել է նոր կոնֆիգուրացիա՝ Boeing 737-800։ Նույն թվականի մարտի 27-ին ինքնաթիռը հանձնվում է Turkish Airlines ավիաընկերությանը։ Ինքնաթիռը ունի երկու շարժիչ՝ CFM International 56-7B26 արտադրության։

Ուղևորներ և անձնակազմի անդամներ խմբագրել

  • Ինքնաթիռի առաջին հրամանատար - 55- ամյա Հասան Տախսին Արիսան (թուրքերեն՝ Hasan Tahsin Arısan)։ Առավել փորձառու օդաչու Turkish Airlines ավիաընկերությունում[3]։ Աշխատել է ավիաընկերությունում 1996 թվականից։ Օդում անցկացրել է ավելի քան 15000 ժամ։
  • Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 42- ամյա Մուրատ Սեզեր (թուրքերեն՝ Murat Sezer
  • Ինքնաթիռի երրորդ հրամանատար - 29- ամյա Օլկայ Օզգուր (թուրքերեն՝ Olcay Özgür

Ինքնաթիռում աշխատում էին չորս սպասուհի։

Ինքնաթիռում գտնվում էր 135 մարդ - 128 ուղևոր և 7 անձնակազմի անդամներ[3][4][5].

Քաղաքացիություն Ուղևորների քանակը Անձնակազմի անդամները Ընդհանուր
  Նիդեռլանդներ 53 0 53
  Թուրքիա 51 7 58
  ԱՄՆ 7 0 7
  Մեծ Բրիտանիա 3 0 3
  Գերմանիա 1 0 1
  Բուլղարիա 1 0 1
  Իտալիա 1 0 1
  Չինաստան 1 0 1
Անհայտ 10 0 10
Ընդամենը 128 7 135

Աղետ խմբագրել

Անձնակազմը փորձել է վայրէջք իրականացնել 18R/36L թռիչքուղու վրա, բայց ինքնաթիռը կորցրել է բարձրությունը և ընկել է ներքև[6]։

Վթարի արդյունքում ինքնաթիռը բաժանվել է 3 մասի։ Շարժիչները նույնպես բաժանվել են մասերի և ինքնաթիռից գտնվել են 100 մետր հեռավորության վրա։ Բարեբախտաբար, ինքնաթիռը վթարից հետո է սկսել բռնկվել կրակով։

Հետաքննությունը պարզել է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել անձնակազմի սխալի պատճառով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել