Ավետյանի երկրաչափ թիթեռ

Ավետյանի երկրաչափ թիթեռ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Երկրաչափ թիթեռներ
Տեսակ Ավետյանի երկրաչափ թիթեռ
Լատիներեն անվանում
Cidaria avetianae


Ավետյանի երկրաչափ թիթեռ (լատին․՝ Cidaria avetianae), երկրաչափ թիթեռների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

17-21 մմ թևերի բացվածքով, խոզանաձև և պարզ տիպի բեղիկներով, սև շոշափուկներով թիթեռ է։ Գլուխը, կուրծքը և փորիկը պատված են սև և սպիտակավառ թեփուկներով։ Թևերը սպիտակավուն-մոխրագույն են, առջևինները՝ հազիվ նշմարվող միջին բծերով, իսկ հետինը՝ առջիններից ավելի բաց գունավորված[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանի էնդեմիկ է։ Հայաստանում հայտնի է Տավուշի (Գետիկ գետի կիրճի վերին հատված) և Սյունիքի (Գորիս քաղաք, Գեղանուշ և Նռնաձոր գյուղերի մոտ) մազերից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գառնիի հատվածից[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են տարբեր տեսակի չոր նոսրանտառներում, թռչում՝ դեպի լույսի աղբյուր մայիս-հունիս ամիսներին և օգոստոսի վերջին։ Հավանաբար տալիս են 2 սերունդ։ Կերաբույսերը հայտնի չեն[1]։

Պահպանություն խմբագրել

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Հանդիպում են հազվադեպ, հայտնի են եզակի հայտնաբերումներ։

Վտանգման հիմնական գործոնները բացահայտված չեն։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում և «Արևիկ» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.