Ավելուկ ալպիական

բույսերի տեսակ
Ավելուկ ալպիական
Ավելուկ ալպիական
Ավելուկ ալպիական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հնդկացորենազգիներ (Polygonaceae)
Ենթաընտանիք Հնդկացորենայիններ (Polygonoideae)
Տրիբա Rumiceae
Ցեղ Ավելուկ (Rumex)
Տեսակ Ավելուկ ալպիական (R. alpinus)
Միջազգային անվանում
Rumex alpinus

Ավելուկ ալպիական (լատին․՝ Rumex alpinus) մատիտեղազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Ուղիղ ակոսավոր, մուգ շագանակագույն ճյուղավոր ցողուններով, 30-200մ բարձրությամբ, բազմամյա խոտաբույս է։ Վերին ցողունային տերևները նստադիր են, իսկ լայն և սուր եռանկյունաձև տերևաթիթեղիկներով ստորինները՝ խոշոր, երկար կոթուններով, երկարավուն։ Ցողունի վրա օղակներով դասավորված են կանաչավուն ծաղիկներից կազմված հուրանաձև ծաղկաբույլերը։ Պտուղները մանր դարչնագույն ձվաձև և եռանիստ ընկուզիկներ են[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է թփուտներում, գետափերին, մարգագետիններում, ալպյան և մերձալպյան գոտիների խոնավ և պտղաբեր հողերում։ Հանդիպում է Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում և Արցախում[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են արմատները և տերևները։ Տերևները թարմ և եփած վիճակում օգտագործում են նաև որպես սնունդ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավելուկ ալպիական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավելուկ ալպիական» հոդվածին։