Ամինե Ավդալ (հոկտեմբերի 15, 1906(1906-10-15)[1], Յամանչաիր, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 22, 1964(1964-09-22)[2][1], Երևան, ԽՍՀՄ[2][1]), հայաստանցի եզդի բանաստեղծ, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Ստեղծագործել է և' հայերեն, և' եզդիերեն։

Ամինե Ավդալ
քրդ.՝ Эмине Ә'вдал
Ծնվել էհոկտեմբերի 15, 1906(1906-10-15)[1]
ԾննդավայրՅամանչաիր, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էսեպտեմբերի 22, 1964(1964-09-22)[2][1] (57 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, ԽՍՀՄ[2][1]
Մասնագիտությունգրող
Լեզուքրդերեն[1] և հայերեն[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1936)[1]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ[1]

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կարսի մարզի Յամանչաիր գյուղում։ 1936 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1944 թվականից որպես ավագ գիտաշխատող աշխատել է ՀԽՍՀ ԳԱ պատմության թանգարանում, ապա պատմության ինստիտուտում։ 1944 թվականին «Եզդի կինը նահապետական ընտանիքում ըստ ազգագրական և ֆոլկլորային նյութերի» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։

Նրա առաջին պատմվածքը՝ «Ջասմ և Թոսմ», տպագրվել է 1924 թվականին, «Կարմիր ծիլեր» ամսագրում (Թիֆլիս)։

1933 թվականին Երևանում տպագրված «Հայ-եզդիերեն» առաջին բառարանի (23000 բառ) համահեղինակներից է։

Եզդիերեն լույս են տեսել նրա «Գարուն» (1935), «Երեք եղբայր» (1957), «Փարիշան» (1969), «Գյուլիզար» (1973) և այլ գրքեր։ Հայերեն լույս է տեսել նրա կազմած «Եզդիական ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն (Երևան, 1957)։

Մահացել է Երևանում[3]։

Ա. Ամինեի հայերեն երկերի մատենագրություն խմբագրել

  • Եզդի կինը նահապետական ընտանիքում, Երևան, 1948։
  • Արյան վրիժառությունը քրդերի մեջ և նրա մնացուկների վերացումը խորհրդային պայմաններում, Երևան, 1952։
  • Սովետական Հայաստանի քրդերի նոր կենցաղը, Երևան, 1953։
  • Գյուլիզար, Երևան, 1956։
  • Անդրկովկասյան քրդերի կենցաղը, 1957։
  • Առաջին գարուն, Երևան, 1961։
  • Եզդիների հավատալիքները, Երևան, «Գիտություն», 2006, 192 էջ։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Խորհրդային քուրդ գրողներ։ Անթոլոգիա.- Երևան։ Պետհրատ, 1936.- 154, 1 չհ. էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Аминэ Авдал (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ 27.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 319