Ավգուստ Ֆրիդրիխ Պոտտ (գերմ.՝ August Friedrich Pott, նոյեմբերի 14, 1802(1802-11-14)[1][2][3][…], Նետելրեդե, Bad Münder am Deister, Hamelin-Pyrmont, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա - հուլիսի 5, 1887(1887-07-05)[4], Հալլե, Մերսբուրգ վարչական շրջան, Սաքսոնիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն), գերմանացի լեզվաբան։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1827Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակցի անդամ (1855)։ Պատմահամեմատական լեզվաբանության հիմնադիրներից, գիտությունների ստուգաբանության հիմնադիրը։

Ավգուստ Ֆրիդրիխ Պոտտ
August Friedrich Pott
Ծնվել էնոյեմբերի 14, 1802(1802-11-14)[1][2][3][…]
Նետելրեդե, Bad Münder am Deister, Hamelin-Pyrmont, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա
Մահացել էհուլիսի 5, 1887(1887-07-05)[4] (84 տարեկան)
Հալլե, Մերսբուրգ վարչական շրջան, Սաքսոնիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունլեզվաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հալլե-Վիտենբերգի համալսարան
ԱնդամակցությունԲավարիական գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան և HU Berlin
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][5]
Հայտնի աշակերտներHermann Wilhelm Ebel?
Պարգևներ
 August Friedrich Pott Վիքիպահեստում

Կրթություն խմբագրել

Սովորել է (1821-1925) Գյոթինգենի համալսարանում։ 1838 թվականից Հալլեի համալսարանի պրոֆեսոր ։ «Ստուգաբանական հետազոտություններ հնդգերմանական լեզուների բնագավառում» (հ․ 1-2, 1833-36) աշխատության մեջ, որը հնդեվրոպական լեզուների առաջին ստուգաբանական բառարանն է, հետազոտել է այդ լեզուների բառապաշարը և համեմատական հնչյունաբանությունը։

Զբաղվել է նաև ընդհանուր լեզվաբանության խնդիրներով, հնդեվրոպական դիցաբանության և մշակույթի, հատուկ անունների ուսումնասիրման սկզբունքների մշակման հարցերով, գիր չունեցող և քիչ ուսումնասիրված լեզուների (քրդերեն, գնչուերեն են) հետազոտությամբ։ Պոտտը հայտնաբերել է աֆրիկյան բանտու լեզուները։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 389