Շլայխեր Ավգուստ (գերմ.՝ August Schleicher, փետրվարի 19, 1821(1821-02-19)[1][2][3], Մայնինգեն, Գերմանիա[4] - դեկտեմբերի 6, 1868(1868-12-06)[1][2] կամ դեկտեմբերի 7, 1868(1868-12-07)[3], Ենա, Ապոլդա, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ[5]), գերմանացի լեզվաբան։ Պրահայի (1850 թվականից) և Յենայի (1857 թվականից) համալսարանների պրոֆեսոր։ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1857 թվականից)։ Զբաղվել է սլավոնական, և բալթիական լեզուների ուսումնասիրությամբ, հնդեվրոպական լեզուների համեմատական քերականությամբ և ընդհանուր լեզվաբանությամբ։ Շլայխերի լեզվաբանական ուսմունքի տեսական հիմունքները հանգում են հեգելյան դիալեկտիկային և էվոլյուցիոն կենսաբանությանը։ Շլայխերը լեզուն դիտել է որպես ինքնազարգացող օբյեկտիվ իրականություն, որից և բխում է այն հետևությունը, թե լեզուն կենդանի օրգանիզմ է, ինչպես կենդանական և բուսական օրգանիզմները։

Ավգուստ Շլայխեր
August Schleicher
Դիմանկար
Ավգուստ Շլայխեր
Ծնվել է1821 փետրվարի 19
ԾննդավայրԳերմանիա Մայնինգեն
Մահացել էԴեկտեմբերի 6, 1868(1868-12-06)
Մահվան վայրԳերմանիա Յենա
ԳերեզմանJohannisfriedhof
Քաղաքացիությունգերմանացի
ԱզգությունԳերմանիա Գերմանիա
ԿրթությունԲոննի համալսարան և Gymnasium Casimirianum Coburg?
Մասնագիտությունլեզվաբան, լրագրող, մանկավարժ, համալսարանի դասախոս և գրող
Աշխատանքլեզվաբան
ԱշխատավայրԵնայի համալսարան և Պրահայի Կարլի համալսարան
ԾնողներՅոհան Գոթլիբ Շլայխեր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲավարիական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Քյոզեներ Ֆոգելվայդեր, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա և Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա
 August Schleicher Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Շլայխերին նվիրված հուշարձանը Զոննենբերգում

Ավգուստ Շլայխերը՝ բժիշկ Յոհան Գոթլիբ Շլայխերի(1793–1864) որդին, ծնվել է թյուրինգյան Մայնինգեն քաղաքում։ Նրա հայրը 1815 թվականի ամռանը մասնակցել է Յենայի ուսանողական խմբակի հիմնադրմանը, որը պայքարում էր ժողովրդավարության բարեփոխումների համար և դեմ էր Գերմանիայում ֆեոդալիզմի տարածմանը։ 1822 թվականին Շլայխերների ընտանիքը Մայնինգենից մեկնեց Զոննենբուրգ, որտեղ Ավգուստի հայրը աշխատում էր որպես Մայնինգեն շրջանի գլխավոր բժիշկ։ Առաջադեմ հայրն ու երաժշտական մեծ տաղանդով օժտված մայրը մեծապես ուշադրություն են դարձրել լեզվական մեծ ունակություններ ունեցող պատանու կրթության վրա։ Իր մանկությունն ու պատանեկությունն Ավգուստ Շլայխերն անց է կացրել Զոննենբերգում, որտեղից նա 14 տարեկանից հաճախում էր մոտակա Քոբուրգ քաղաքի գիմնազիան։ Նրա դասախոսը եկել էր այն եզրահանգման, որ Ավգուստի հեռուն գնացող հետաքրքրությունների պատճառով նա այդքան էլ չէր կարող լեզվաբան դառնալ. նրա համար ավելի համապատասխան էր աստվածաբանությունը։

Հետևելով այս խորհրդին՝ 1840 թվականից Ավգուստը սկսեց աստվածաբանություն ուսանել Լայպցիգի համալսարանում։ Առաջին կիսամյակից հետո նա կարճ ժամանակով փոխադրվեց Էրլանգենի բողոքական դպրոցը, ինչից հետո նա ավելի ու ավելի էր համոզվում այն բանում, որ աստվածաբանությունն իր տարերքն ու իսկական մասնագիտությունը չէ։ Էրլանգենից նա մեկնեց Թյուբինգեն և հաղորդակից դարձավ Հեգելի փիլիսոփայությանը։ Այստեղ դասավանդում էին հեգելյան ուսմունքի այնպիսի հետևորդներ, ինչպիսիք են Դավիդ Ֆրիդրիխ Շտրաուսը, Յակոբ Ֆրիդրիխ Ռայֆը, Ֆերդինանդ Քրիստիան Բաուրը և Ֆրիդրիխ Թեոդոր Ֆիշերը։ Այսպես Շլայխերը սկսեց հետաքրքրվել փիլիսոփայական հարցերով, հեռացավ աստվածաբանությունից և դառնալով Հայնրիխ Էվալդսի աշակերտը՝ սկսեց հետաքրքրվել արևելյան լեզուներով։ Կարճ ժամանակում նա բացի եբրայերենից և սանսկրիտից սովորեց նաև արաբերեն և պարսկերեն։ 1843 թվականին նրա հայրը իր կամքին հակառակ տեղափոխեց նրան Բոննի Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանը։ Մի նամակում նրա հայրը զգուշացնում էր. «Լեզվաբանը թշվառ մասնագիտություն է, եթե նույնիսկ նա միակն է։ Այդ ուսումնրառության վրա չարժե գումար ծախսել...Այլ է ծխական քահանայի հարցում, երբ նա կառուցում է իր համայնքն ու փափկացնում մարդկանց սրտերը»։

Բոննում Շլայխերը ուսումնասիրում էր դասական լեզվաբանություն և լեզվաբան Ֆրիդրիխ Ռիթչի և Ֆրիդրիխ Գոթլիբ Վելկերի միջնորդությամբ սկսեց ուսումնասիրել Վիլհելմ Հումբոլդտի լեզվաբանությունը և ավարտեց ուսումը 1846 թվականին՝ դոկտորի գիտական աստիճանով։

Ուսումն ավարտելուց հետո Աուգուստ Շլայխերը վերադարձավ Թյուրինգեն՝ իր հայրենի քաղաքը՝ Զոննենբերգ, որտեղ սկսեց որպես ինքնուս զբաղվել լեզվաբանությամբ։ Սաքսոնիա-Մայնինգենի արքայազն Գեորգ II-ը արդեն ուշադրություն էր դարձրել նրան Բոննում, որտեղ նա ևս ուսանել էր։ Արքայազնը Աուգուստին ոչ միայն իր ընկերությունն էր առաջարկել, այլ նաև մեծ կրթաթոշակ էր տրամադրել, ինչը նրան հնարավորություն տվեց 1850-ական թվականներին երկարաժամկետ ճանապարհորդություններ կատարել դեպի Փարիզ, Լոնդոն և Վիեննա, որտեղ նա զբաղվում էր գիտական հետազոտություններով։ Իր արտասահմանյան ճանապարհորդությունների ընթացքում նա աշխատում էր որպես Աուսբուրգի «Allgemeine Zeitung» և «Kölnische Zeitung» թերթերի թղթակից։ 1848 թվականին Փարիզում և Վիեննայում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների մասին իր հաղորդումներում նա բացահայտ համակրանք էր ցուցադրում Ֆրանկֆուրտի Ազգային ժողովի լիբերալ-ժողովրդավարական կուսակցության նկատմամբ։ Հենց սա առիթ հանդիսացավ, որպեսզի նա ձերբակալվեր հաբսբուրգյան ոստիկանության կողմից, որը նրան հետապնդում էր դեռևս Փարիզ և Պրահա կատարած ճանապարհորդությունների ընթացքում։ 1849 նա մեկնեց Պրահա՝ սլավոնական լեզուներ ուսումնասիրելու և չեխերեն սովորելու համար։ Իր լրագրողական աշխատանքներից բացի՝ Շլայխերը նաև մի քանի լուրջ գիտական աշխատանքներ էր հրատարակել, ինչի համար Պրահայի Կարլ համալսարանը նրան պրոֆեսորի պատվավոր կոչման էր արժանացրել դասական լեզվաբանության ոլորտում, իսկ 1853 թվականին՝ համեմատական լեզվաբանության, գերմաներենի և սանսկրիտի բնագավառներում։ Սլավոնական հնագույն ձեռագրերի հետ աշխատանքը նրան բերեց իր «Վանական սլավոնական լեզուների ձևաբանությունը»(„Formenlehre der kirchenslawischen Sprache“) աշխատությանը(1852)։ Հենց այս աշխատության մեջ է նա առաջին անգամ լեզվաբանության ոլորտ ներմուծել «վանական սլավոներեն» եզրույթը։

Պրահայում աշխատելու տարիներին նա կենտրոնացել էր սլավոնական լեզուների և լիտվերենի վրա, որը հնդեվրոպական լեզվաբանության մեջ հատուկ դեր է խաղում։ 1852 թվականին նա կրթաթոշակ ստացավ Ավստրիայի գիտությունների ակադեմիայի կողմից՝ դեպի Արևելյան Պրուսիա ուսումնական ճանապարհորդություն կատարելու համար։ Այստեղ նա մնաց կես տարի, լիտվացիների հետ շփման ընթացքում սովորեց սահուն լիտվերեն խոսել և մեծ ծավալով նյութեր հավաքեց իր «Լիտվերենի դասագիրք» աշխատանքի համար, որը նա հրատարակեց 1855/56 թվականին՝ Պրահայում։ Բացի գիտական մեծ նշանակությունից՝ այս աշխատությունը նաև մշակութային ու լեզվական մեծ նշանակություն ունի լիտվացիների համար։ 1856 թվականին քաղաքական և հավանաբար նաև առողջական խնդիրների պատճառով Աուգուստը կես տարով վերադարձավ Զոննենբերգ, որտեղ նա շարունակեց լեզվաբանական ուսումնասիրություններ կատարել։ Զոննենբերգի շրջանում խոսում էին Իթսբուրգյան բարբառով՝ ֆրանկֆուրտյան բարբառ, որը այսօր ևս լեզվաբաններին հետազոտության մեծ նյութ է ներկայացնում։

1857 թվականին Աուգուստ Շլայխերը առաջարկ ստացավ՝ որպես պրոֆեսոր դասավանդելու Յենայի Ֆրիդրիխ Շիլլեր համալսարանում։ Նա այդ առաջարկի հետ մեծ հույսեր էր կապում՝ գիտական մեծ աշխատանք կատարելու նպատակով։ Սակայն հիասթափությունը մեծ եղավ, երբ նա Յենայում բախվեց քարացած մտածողության տեր դասախոսների ու իր քաղաքական ու գիտական հայացքների տարբերության պատճառով ստիպված եղավ մեկուսի կյանք վարել։ Շլայխերն ասել է. «Յենան ճահիճ է, իսկ ես՝ գորտ դրա մեջ։» 1861 թվականին ընկերական հարաբերություններ զարգացան նրա և Էրնսթ Հեկելի միջև։ Նրա հետ հնարավոր էր էվոլիուցիայի փուլերին և բնական գիտություններին վերաբերող հարցեր քննարկել, որոնք նրան հետաքրքրում էին որպես լեզվաբան։ Նույն տարում Բավարիայի գիտությունների ակադեմիան նրան իր թղթակից անդամ ճանաչեց։ Որպես Սանկտ-Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ՝ նա աշխատել է երեք մեծ աշխատությունների վրա՝ «Սլավոնական լեզուների համեմատական քերականություն» (Die vergleichende Grammatik der slawischen Sprachen), «Բալթյան լեզուների համեմատական քերականություն»(Die vergleichende Grammatik der baltischen Sprachen) և «Սլավոնական-բալթյան նախալեզվի քերականություն»(Die Grammatik der slawo-baltischen Ursprache)։ Նրա վաղաժամ մահը 1868 թվականին ընդհատեց նրա աշխատանքները, ինչը հանգեցրեց այն փաստին, որ նա գերմանական լեզվաբանության մեջ ստվերում մնաց։

Լեզվի զարգացման պատմության ընթացքը նա դիտում է որպես երկու փուլերի հաջորդականություն՝ լեզվի զարգացման ու ծաղկման շրջան (նախապատմական դարաշրջաններ) և լեզվի քայքայման՝ «հողմնահարման» շրջան (պատմական դարաշրջան)։ Ընդունելով լեզվի էվոլյուցիոն զարգացման տեսությունը՝ նա մեծ կարևորություն է տվել ցեղակից լեզուների հնչյունական համապատասխանություններին։ Շլայխերի կարևորագույն աշխատություններից է հնդեվրոպական լեզուների համեմատական քերականության համառոտ ուսումնասիրությունը։ Այստեղ նա մի կողմից հանգամանորեն քննության է առել ցեղակից լեզուների հնչյունական համապատասխանությունները, մյուս կողմից՝ դրանց վրա հենվելով, վերականգնել հնդեվրոպական նախալեզուն, առաջին անգամ գործադրել է պատմահամեմատական մեթոդը վերականգնողական նպատակով և հասել նշանակալից արդյունքների։ Լիտվերենին նվիրված նրա երկհատոր ուսումնասիրությունը, Հոլմբոլդտի՝ կավի լեզվին նվիրված գրքից հետո, առաջին լուրջ աշխատությունն է, որտեղ ուսումնասիրվում է ժամանակակից կենդանի լեզուն։

Աուգուստ Շլայխերը ամենայն հավանականությամբ մահացավ թոքերի տուբերկուլյոզից, ինչի ախտանշանները արդեն ուսանողության ժամանակ առկա էին։ Թերապիաներ անելու հոր առաջարկներին հետևելով՝ նա սպառնացող հիվանդությանը դիմավորեց առողջ ապրելակերպ վարելով։ Բոննում նա արդեն սկսել էր մարզվել և դա հետագայում շարունակում էր նաև Էրնսթ Հեկելի հետ։ Դրանից բացի՝ նա պարբերաբար հանգստի էր մեկնում իր հայրենի քաղաքի՝ Զոննենբերգի անտառներ, որտեղ նա հաճախ այցելում էր իր ծնողներին, կնոջ ծնողներին և ընկերներին։ Նրա մահից հետո Զոննենբերգում Շլայխերի անունով կոչվեց մի փողոց, և կառուցվեց հուշարձան։

Հնդեվրոպաբան խմբագրել

Շլայխերն առաջին լեզվաբանն էր, ով լրջությամբ սկսեց ուսումնասիրել հնդեվրոպական նախալեզվի կառուցվածքով։ Շլայխերի լեզվաբանական պահանջը նախևառաջ կայանում էր լեզվի հնագույն փուլի հայտնաբերումը, սակայն ոչ ռոմանտիկական մղումներից, այլ բոլոր տարբերությունները նախնական միասնականից բխեցնելու մեջ, այնպես որ նրա մոտ նախալեզուն ոչ թե սանսկրիտն է, այլ հնդեվրոպականը՝ մինչև առանձին լեզուների բաժանվելը։ Այդ հարցում նա շատ վստահ էր և նույնիսկ մի կարճ շարադրանք գրեց հնդեվրապական լեզուների մասին։ Շլայխերն առաջինն էր, ով հնդեվրոպական լեզուները ներկայացրեց տոհմածառի տեսքով։ մնացյալ հնչյունական օրենքները համատեղելի են Շլայխերի լեզուների տոհմածառի հետ։ Վերջապես նրա հայտնի աշակերտներից մեկը՝ Աուգուստ Լեզկին հիմնադրել է Լայպցիգի քերականական ուղղվածության նոր դպրոցը։

Այսպիսով Լայպցիգյան դպրոցը պատահական չէ տվել այս հայտնի գիտնականին, ով հնդեվրոպաբանությանը որպես բնական գիտության է վերաբերվել։ Նրա գլխավոր աշխատության առաջին տողերն այսպիսին են(Compendium ... ).

«Քերականությունը լեզվաբանության մի մասն է կազմում։ Սա իր հերթին մարդկային բնության պատմության մի մասն է։ Նրա մեթոդները հիմնականում նույնն են բնական գիտությունների հետ համեմատած...»

Մատենագրություն խմբագրել

  • Sprachvergleichende Untersuchungen. / Zur vergleichenden Sprachgeschichte. (2 Bde.) Bonn, H. B. König (1848)
  • Linguistische Untersuchungen. 2. Teil: Die Sprachen Europas in systematischer Übersicht. Bonn, H. B. König (1850); neu herausgegeben von Konrad Körner, Amsterdam, John Benjamins (1982)
  • Formenlehre der kirchenslawischen Sprache. Bonn, H. B. König (1852); Nachdruck Hildesheim, Verlag Gerstenberg (1976)
  • Die ersten Spaltungen des indogermanischen Urvolkes. Allgemeine Zeitung für Wissenschaft und Literatur (August 1853)
  • Handbuch der Litauischen Sprache. (2 Bde.) Weimar, H. Böhlau (1856/57)
  • Litauische Märchen, Sprichworte, Rätsel und Lieder. Weimar, H. Böhlau (1857)
  • Volkstümliches aus Sonneberg im Meininger Oberlande – Lautlehre der Sonneberger Mundart. Weimar, H. Böhlau (1858)
  • Kurzer Abriss der Geschichte der italienischen Sprachen. Rheinisches Museum für Philologie 14.329–46. (1859)
  • Die Deutsche Sprache. Stuttgart, J. G. Cotta (1860); überarbeitet und neu herausgegeben von Johannes Schmidt, Stuttgart, J. G. Cotta (1888)
  • Compendium der vergleichenden Grammatik der indogermanischen Sprachen. (Kurzer Abriss der indogermanischen Ursprache, des Altindischen, Altiranischen, Altgriechischen, Altitalischen, Altkeltischen, Altslawischen, Litauischen und Altdeutschen.) (2 Bde.) Weimar, H. Böhlau (Bd. 1 1861 Կաղապար:DTAW; Bd. 2 1862 Կաղապար:DTAW); Nachdruck Minerva GmbH, Wissenschaftlicher Verlag, ISBN 3810210714
  • Die Darwinsche Theorie und die Sprachwissenschaft – offenes Sendschreiben an Herrn Dr. Ernst Haeckel. Weimar, H. Böhlau (1863)
  • Die Bedeutung der Sprache für die Naturgeschichte des Menschen. Weimar, H. Böhlau (1865)
  • Christian Donalitius Litauische Dichtungen (mit litauisch-deutschem Glossar herausgegeben von A. Schleicher), St. Petersburg, Russische Akademie der Wissenschaften (1865)
  • Darwinism Tested by the Science of Language. (Übersetzung aus dem Deutschen von Alexander V. W. Bikkers) London, J. C. Hotten (1869)
  • Die Darwinsche Theorie und die Sprachwissenschaft. Weimar, H. Böhlau (1873)
  • Laut- und Formenlehre der polabischen Sprache. Nachdruck Sändig Reprint Verlag H.R. Wohlwend, ISBN 325301908X
  • Sprachvergleichende Untersuchungen. Nachdruck Minerva GmbH, Wissenschaftlicher Verlag, ISBN 3810210722
  • Die Formenlehre der kirchenslawischen Sprache erklärend und vergleichend dargestellt. Nachdruck H. Buske Verlag, Hamburg (1998), ISBN 387118540X

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 3,2 Wurzbach D. C. v. Schleicher, August (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 30. — S. 80.
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #118759302 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 Шлейхер Август // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Գրականություն խմբագրել

  • Gertrud Bense, Maria Kozianka, Gottfried Meinhold։ Deutsch-litauische Kulturbeziehungen: Kolloquium zu Ehren von August Schleicher an der Friedrich-Schiller-Universität Jena. Mayer, Jena/Erlangen 1994, ISBN 3-925978-38-0.
  • Karl-Heinz Best։ August Schleicher (1821–1868). In։ Glottometrics 13, 2006, Seiten 73–75. (Der Beitrag geht auf Schleichers Bedeutung für die Quantitative Linguistik ein.)
  • Joachim Dietze։ August Schleicher als Slawist. Sein Leben und Werk in der Sicht der Indogermanistik. Akademie-Verlag, Berlin 1966.
  • Konrad Körner։ Linguistics and evolution theory (Three essays by August Schleicher, Ernst Haeckel and Wilhelm Bleek). John Benjamins, Amsterdam-Philadelphia 1983.
  • Salomon Lefmann։ August Schleicher. Skizze. Leipzig 1870.
  • Theodeor Syllaba։ August Schleicher und Böhmen. Karolinum, Prag 1995, ISBN 80-7066-942-X.
  • Liba Taub։ Evolutionary Ideas and „Empirical“ Methods: The Analogy Between Language and Species in the Works of Lyell and Schleicher. British Journal for the History of Science 26, 1993, S. 171–193.
  • Horst Traut։ Die Liederhandschrift des Johann Georg Steiner aus Sonneberg in der Überlieferung durch August Schleicher. Hain, Rudolstadt 1996, ISBN 3-930215-27-6.
  • Harald Wiese։ Eine Zeitreise zu den Ursprüngen unserer Sprache. Wie die Indogermanistik unsere Wörter erklärt. Logos, Berlin 2007.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Aufsatz(չաշխատող հղում) über den Beitrag Schleichers zur Quantitativen Linguistik.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։