Ավարայրի ճակատամարտը (կտավ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավարայրի ճակատամարտ (այլ կիրառումներ)
Ավարայրի ճակատամարտը, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքը՝ նվիրված Ավարայրի ճակատամարտին՝ Վարդանանց պատերազմին։
Ավարայրի ճակատամարտը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդուարդ Իսաբեկյան |
տարի | 1948 |
բարձրություն | 110 |
լայնություն | 131 |
նյութ | Կտավ, յուղաներկ |
գտնվում է | Հայաստան |
սեփականատեր | Արարատյան Հայրապետական թեմ |
պատկերված են
| |
eduardisabekyan.com | |
Ծանոթագրություններ |
Պատմություն
խմբագրելՀանրապետության ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանին ոգեշնչել է հայ ժողովրդի պատմության ամենադրամատիկ դրվագներից մեկը՝ Վարդանանց հերոսամարտը։
Իսաբեկյանը խորհրդահայ կերպարվեստում առաջինը դիմեց վարդանանց թեմային, այն հարստացրեց ինքնատիպ պատմական կոմպոզիցիաներով։ Հինգերորդ դարի պատմիչ Եղիշեի պատմությունը[1] և Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպը ներշնչեցին նկարչին՝ ցույց տալու ժողովրդի հերոսական կերպարը[2]։
1977 թվականին, ավարտելով Դեմիրճյանի «Վարդանանք»-ի համար արված իլյուստրացիաները, Իսաբեկյանը 1983 թվականին ստեղծեց նաև գեղանկարչական մեծ կտավ այդ թեմայով[3]։
1985 թվականին Իսաբեկյանի մի շարք կտավներ, այդ թվում՝ Ավարայրի ճակատամարտը, արժանացել են պետական մրցանակի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Եղիշե, «Վարդանի և Հայոց պատերազմի մասին»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Ավարայրի ճակատամարտ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» վեպի նկարազարդումներից ՀԱՊ-ում