Ավազից և մշուշից տունը

ամերիկյան դրամա ֆիլմ

Ավազից և մշուշից տունը (անգլ.՝ House of Sand and Fog), ամերիկյան դրամա, Վադիմ Պերելմանի ռեժիսորական առաջնելույթը, որը նկարահանվել է 2003 թվականին։ Հիմնված է Անդրե Դյուբյուի վեպի վրա։

Ավազից և մշուշից տունը
անգլ.՝ House of Sand and Fog
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3][…] և վեպի էկրանավորում
ՀիմքԱվազից և մշուշից տունը
Թվականդեկտեմբերի 19, 2003[4] և փետրվարի 17, 2005[5]
Լեզուանգլերեն[6] և պարսկերեն[6]
ՌեժիսորՎադիմ Փերելման[2][7][3][…]
ՊրոդյուսերՄայքլ Լոնդոն
Սցենարի հեղինակՇոն Լոուրենս Օտտո և Վադիմ Փերելման
ԴերակատարներՋենիֆեր Քոնելի[7][3][8][…], Բեն Քինգսլի[7][8][9][…], Շոխրե Աղդաշլու[8][10][11], Ռոն Էլդարդ[7][8][9][…], Ֆրենսիս Ֆիշեր[10][11], Քիմ Դիկենս[10], Նավի Ռավատ[10][11], Կառլոս Գոմես և Namrata Singh Gujral?
ՕպերատորՌոջեր Դիկինս
ԵրաժշտությունՋեյմս Հորներ
ՄոնտաժԼայզա Զինո Չարջին
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա և Մալիբու
ԿինոընկերությունDreamWorks
Տևողություն126 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ֆիլմի հիմքում ամերիկյան երազանքի պատմություն է, կործանման դատապարտված երկու մարդկանց մասին, ովքեր պատրաս են ամեն ինչի, միայն թե ապացուցեն տունը ձեռք բերելու իրենց իրավունքը։

Կետի Նիկոլոյի համար տունը, որտեղ նա ծնվել և մեծացել է, տունը, որը նրա հայրը գնում էր 30 տարիների ընթացքում, և որն իր մահից հետո կտակել էր Կետիին և նրա եղբորը, ալկոհոլային կախվածությունից հետո նորմալ կյանքի վերադառնալու վերջին հույսն էր։ Բայց տեղական իշխանության բյուրոկրատական սխալի արդյունքում նրան վտարում են սեփական տնից, և Կետին մնում է փողոցում։ Ամուսինն ավելի վաղ էր նրանից հեռացել, մայրն ապրում է հեռու, իսկ եղբայրը զբաղված է սեփական խնդիրներով, այդ իսկ պատճառով նրան ոչ ոք չի աջակցում։ Փաստաբանի դիմելը ևս չի օգնում։ Աղջկան մնում է միայն հետևել, թե ինչպես է աճուրդով վաճառված իր տանը հաստատվում նոր տերը, և սկսում է կահավորել իր ճաշակով։

Տան նոր տիրոջ՝ իրանական ծագմամբ ամերիկացի Մասուդ Ամիր Բերանի համար այդ տունը վերջապես ամուր հիմք ունենալու հնարավորություն, և «ամերիկյան երազանքին» ընդառաջ կատարած առաջին քայլն է։ Բերանին նախկինում Իրանի անվտանգության պետական նախարարության սպա էր Պեհլևի շահի կառավարման օրոք, բայց բոլորին ներկայանում էր որպես իրանական ВВС-ի նախկին փոխգնդապետ։ Իսլամական հեղափոխությունից հետո, վախենալով դատաստանից, նա ստիպված էր ընտանիքի հետ փախչել ԱՄՆ։ Չնայած լուրերին նա այնքան էլ հարուստ չէր, և գումար էր վաստակում չգարշելով ոչ մի աշխատանքից, որպեսզի պահպանի ունևորության պատրանքը։ Աղջկա ճոխ հարսանիքից հետո նրա ընտանիքը ստիպված էր թողնել թանկ վարձով բնակարանը և նա իր վերջին խնայողությունները ներդնում է տան գնման մեջ, որի տանիքից երևացող տեսարանը նրան հիշեցնում էր Կասպից ծովի տեսարանը, Իրանի նրանց շքեզ ամառանոցից։

Առանց տանիքի և գոյության համար միջոցների մնացած Կետիին ցանկանում է օգնել ոստիկանապետի տեղակալ Լեստեր Բարդորը, ով ներկա էր գտնվել տնից նրա վտարմանը։ Տարաձայնություն է սկսում, որը վերաճում է մինջմշակութային, մինջկրոնական մինջէթնիկական կոնֆլիկտի։

Երկու հերոսներն էլ հաստատուն նպատակ ունեն։ Այդ ամառանոցը, սովորական տուն չէ, այն մի վայր է, որտեղ գոյություն ունի ընտանիք։ Ընտանիք, որը կորցրել է, և հիմա փորձում է հետ բերել Կետին, իսկ Բերանին փորձում է փրկել փլուզումից։ Նրանք պայքարում են ոչ թե վերացության, այլ ինչ որ անձնական բանի համար։ Եվ այստեղ մեղավորներ կամ անմեղներ չկան։ Կետիին անարդրացիորեն վտարել են իր իսկ տնից, բայց Բերանին նույնպես ցանկանում է իր ընտանիքի կյանքը երջանիկ դարձնել։ Բոլորը փորձում են ապացուցել իրենց ճշմարիտությունը, վերականգնել արդարությունը, որը յուրաքանչյուրի համար յուրովի է։ Շատ ուշ հերոսները հասկանում են, որ սկսել են կորցնել մարդկայնությունը, սեփական երազանքի համար պայքարի ճանապարհին, շատ ուշ նրանք հասկանում և ընդունում են ուրիշի երազանքը։ Վերջաբանի ողբերգությունը հանկարծակի է գալիս, ինչպես խիտ մառախուղը սահում է օվկիանոս, երկիրը ընկղմվում է խավարի մեջ։ Զոհվում են մարդիկ, չնայած ոչ ոք մահ չէր ցանկանում, կյանքը կործանվում է, քանի որ արդեն ուշ է ոչ մեկի ներողությունը, ոչ մեկի երդումները չեն ուղղում կատարվածը։

Տունը ոչ մեկին չի անցնում, քանի որ պարզ է դառնում՝ այն չի վերադարձնի կորցրածը, այն արդեն վերադարձի խորհրդանշան չէ, այլ՝ կորստի։

Դերերում խմբագրել

Փաստեր ֆիլմի մասին խմբագրել

  • Կոմպոզիտոր- Ջեյմս Հորներ
  • Ֆիլմի բյուջեն- $16 500 000
  • Շահույթը Ռուսաստանում - $185 000
  • Շահույթը ԱՄՆ-ում- $13 040 288
  • Շահույթը աշխարհում - $16 942 795
  • Պրեմիերա - 2003 թվական, դեկտեմբերի 19-ը
  • Պրեմիերան Ռուսաստանում - 2004 թվական փետրվարի 26, «West»

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Մշուշից և ավազից տունը Վադիմ Պերելմանի հարցազրույցը ֆիլմի նկարահանման մասին». 2004 թ․ փետրվարի 18.
  • Մշուշից և ավազից տունը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  • Ֆիլմի գրախոսությունը kinokadr.ru կայքում