Ավագ Հարությունյան

գինեգործ

Ավագ Ֆրունզիկի Հարությունյան (հոկտեմբերի 28, 1959(1959-10-28), Արտաբույնք, Հայաստան), գինեգործ։

Ավագ Ֆրունզիկի Հարությունյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 28, 1959(1959-10-28) (64 տարեկան)
ԾննդավայրԱրտաբույնք, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու (1985)
Երկեր72 գիտական հոդված, 3 մենագրություն
Մասնագիտությունգինեգործ

Կենսագրությունը խմբագրել

Ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 28-ին Եղեգիս գյուղում (ներկայումս՝ Արտաբույնք, Վայոց ձորի մարզ)։ 1976-1981 թթ. սովորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, ավարտել այն և ստացել գինու արտադրության ինժեներ-տեխնոլոգի որակավորում։ 1981-1984 թթ. սովորել է Խաղաղագործության և գինեգործության համամիութենական Մագարաչ գիտահետազոտական ինստիտուտի (Յալթա, Ղրիմ) առկա ասպիրանտուրայում (գիտական ղեկավար՝ Գ. Գ. Վալույկո)։ 1985 թ. պաշտպանել է գիտական թեզ և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1985-1986 թթ. աշխատել է նույն ինստիտուտում որպես գիտաշխատող։ 1986 թ. վերադարձել է Հայաստան և անցել աշխատանքի Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտի (այժմ՝ Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն) գինու և կոնյակի տեխնոլոգիայի բաժնում, ուր մինչ այսօր զբաղեցնում է ավագ գիտաշխատողի պաշտոնը։

Գիտական հետազոտությունները խմբագրել

Ուսումնասիրել է գինիներում ածխաթթու գազի գոյության կարևորագույն վիճակները, մշակել դրանց հայտնաբերման մեթոդները։ Հետազոտել է հեղուկ ածխածնի երկօքսիդի կիրառմաբ գինիների գազացման և ստացված խմիչքների դեգազացման քիմիզմը և կինետիկան, մշակել է գազացման արդյունավետ տեխնոլոգիաներ և դրանց իրականացման սարքավորումներ։ 2000-ական թթ. սկզբից զբաղվում է աշխարհագրական նշումով հայկական գինու որակի կազմավորման միջավայրի հասարակական (պատմաիրավական և աշխարհաքաղաքական), բնակլիմայական (հողային ծածկույթ, մեզո- և միկրոկլիմա) և անտրոպոգեն (ագրո- և էնոտեխնոլոգիական) բաղադրիչների փոխադարձ կապերի ուսումնասիրմամբ։ Հասարակական բաղադրիչի տեսանկյունից ուսումնասիրել և ընդհանրացրել է Հայաստանի խաղողագործության, գինեգործության և գինու իրավունքի պատմության հայտնի տվյալները։ Որպես բնակլիմայական բաղադրիչ դիտարկել է գինեգործության տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող տարածքների մեզո- և միկրոկլիման, ինչպես նաև դրանց հողային ծածկույթը։ Մոտ 40 կարևորագույն ցուցանիշների օգնությամբ ի հայտ է բերել դրանց առանձնահատկություններն ըստ հիմնական հողատիպերի:Հետազոտություններն ընդգրկել են հանրապետության բոլոր խաղողագործական շրջաններում գտնվող 3100 տիպիկ հողային զանգվածներ։ Տվել է աշխարհագրական նշումով գինու մոդելային միջավայրի նկարագիրը։ Որպես այդպիսին՝ դիտարկել է Վայոց ձորը։ Ուսումնասիրել է խաղողագործական այդ շրջանի էթնոպատմական, ուվո- և էնոմիջավայրերի առանձնահակությունների, ագրո- և էնոտեխնոլոգիական գործոնների փոխադարձ կապի որոշ ասպեկտներ։ Համակարգել է խաղողի հայկական տեղածին և նոր սելեկցիոն 1300-ից ավելի սորտերի գենոֆոնդը։ Այն ներառել է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև հարևան երկրների երբեմնի և ներկա հայաշատ շրջանների տարածքները։ Տվել է Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի, Լեռնային և Դաշտային Ղարաբաղի խաղողի հայկական սորտերի որոշ տեխնոլոգիական և ամպելոգրաֆիական ցուցանիշները, մշակության արեալներն ու հայտնաբերման վայրերը։

Հեղինակ է 3 մենագրությունների, 6 հեղինակային իրավունքների և 72 գիտական հոդվածների։

Հասարակական գործունեությունը խմբագրել

1998թ. Հայ գինեգործների միության նախագահն է։ Մշակել է «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, դրա կիրարկման մեխանիզմներն ապահովող կառավարության որոշումների, ճյուղի գործնեությանն առնչվող իրավական այլ ակտերի նախագծերը։ Տվել է նաև ճյուղի ինդուստրիալ զարգացման վերջին երկու հարյուր տարվա հիմնական միտումները և մերօրյա խնդիրների առանձնահատկությունները։

Մանկավարժական գործունեությունը խմբագրել

1993-2015թթ. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում դասավանդել է «Գինու տեխնոլոգիա» առարկան, իսկ 2015թ.-ից՝ «Գինու մշակույթ» առարկան՝ Վ.Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանում։ Հեղինակն է «Ասք հայոց գինու մասին» եռալեզու փաստա-վավերագրական ֆիլմի։

Արտադրական գործունեությունը խմբագրել

Զբաղվում է գինու և խաղողի արտադրությամբ։

Ընտանիքը խմբագրել

Ամուսնացած է։ Ունի երկու որդի։

Արտաքին հղումներ խմբագրել