Աստղիկ Աղասյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աստղիկ Ալեքսեյի Աղասյան (հոկտեմբերի 15 (27), 1899[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - մարտի 7, 1984(1984-03-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ռեժիսոր, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945)։

Աստղիկ Աղասյան
Ծնվել էհոկտեմբերի 15 (27), 1899[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 7, 1984(1984-03-07) (84 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի և ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Բեմական գործունեությունն սկսել է 1917 թվականին՝ որպես Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության թատրոնի դերասանուհի։ Խաղացել է Մարգարիտ ([իրվանզադեի «Պատվի համար»), Մեդա (Լևոն Շանթի «Հին աստվածներ»), Նինա (Ն. Լերմոնտովի «Դիմակահանդես») և այլն։ 1921-1924 թվականներին՝ Հայաստանի Առաջին պետթատրոնի դերասանուհի (Կեկել, Աունդուկյանի «Պեպո»։ 1929 թվականին մասնակցել էր Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադրմանը, ուր 1931-1963 թվականներին աշխատել էր որպես ռեժիսոր։

Բեմադրել է՝ «Գիքոր» (ըստ Հ. Թումանյանի), Ա. Սահինյանի «Փոքր բակի մեծ հոգսերը» և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 247