Աստղաշուշան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Ծնեբեկազգիներ (Asparagaceae)
Տրիբա Ornithogaleae
Ցեղ Աստղաշուշան (Ornithogalum)
L., 1753

Աստղաշուշան (լատին․՝ Ornithogalum), խնջլոզ, հակինթազգիների ընտանիքի բազմամյա սոխուկավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 150, ՀՀ-ում՝ 10 տեսակ՝ աստղաշուշան հայկական (O. hajastanum), աստղաշուշան Տեմպսկու (O. tempskyanum), աստղաշուշան լեռնային (O. montanum), աստղաշուշան կարճահասակ (O. brachystachys) և այլն։

Ձևաբանություն խմբագրել

Տերևները գծաձև են կամ նշատարաձև, երբեմն՝ վրայից սպիտակավուն ջղերով։ Ծաղկաբույլը վահանամման կամ ողկուզանման է, ծաղիկները՝ սպիտակ՝ կանաչ շերտով կամ կանաչ եզրով։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը ձվաձև կամ հակադիր ձվաձև բազմասերմ տուփիկ է, սերմերը՝ մանր։ Ժողովրդական բժշկության մեջ սոխուկներն օգտագործում են թարախապալարների բուժման նպատակով։ Տոմպսկու աստղաշուշանը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Տարածվածությունը Հայաստանում խմբագրել

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր լանջերին, քարերի մեջ, գիհու նոսրանտառներում, բոխու և կաղնու անտառներում, լեռնատափաստաններում, ստորին լեռնայինից մինչև ենթալպյան գոտիներում (850-2600 մ բարձրություններում)։

Օգտագործումը սննդի մեջ խմբագրել

 
Խնջլոզ

Զատկի տոնական սեղանի ուտեստների ցանկում խնջլոզն իր ուրույն տեղն ունի։ Նրանից նաև թթու են պատրաստում։ Հայկական ընտանիքներում ընդունված էր խնջլոզը պատրաստել Ավագ հինգշաբթի, որպեսզի մինչև Զատիկ արդեն լավ թթված լիներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խորհրդանշական և համեղ. հայկական ավանդական Զատկի տոնին պատրաստվելու մեկ դաս». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 Մարտ 16-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։