Աստղային քարտեզագիրք, (ատլաս), երկնքի այս կամ այն տիրույթի պատկերը հարթության վրա ներկայացնող աստղային քարտեզների հավաքածու։

XVII դարի երկնային քարտեզ, դանիացի քարտեզագիր Ֆրեդերիկ դե Վիտի կողմից

Քարտեզների վրա աստղերը պատկերված են շրջաններով, որոնց շառավիղները համեմատական են աստղերի տեսանելի պայծառություններին։ Սովորաբար աստղային քարտեզներն ունենում են կոորդինատական ցանց։

Աստղային երկնքի քարտեզը գիշերային երկնքի քարտեզն է։ Աստղագետները սրանք բաժանում են ցանցերի, որ ավելի հեշտ օգտագործվեն։ Օգտագործվում են, որպեսզի տիեզերական մարմինները, ինչպիսին աստղերն են, համաստեղությունները և գալակտիկաները, ճանաչվեն և գտնվեն։ Մարդիկ դրանք օգտագործել են նավիգացիայի համար անհիշելի ժամանակներից։ Նշենք, որ աստղային երկնքի քարտեզը տարբերվում է աստղային քարտեզագրքից, որը հսկայական օբյեկտների տպատեքստ կամ սյունատում է մասնավորության նպատակի համար։ Աստղերի գծապատկերներ կազմելու համար օգտագործվող գործիքներ են աստրոլյաբիան և պլանիսֆերան։

Պատմություն խմբագրել

 
Farnese Atlas-ը Նապոլիի հնէաբանական թանգարանում

Նախապատմություն խմբագրել

Ամենահին հայտնի աստղային երկնքի քարտեզ, քանդակված է եղել մամոնտի փղաժանիքի փղոսկրի վրա, որ հայտնագործվեց 1979 թվականին Գերմանիայում։ Այս արտեֆակտն 32,500 տարեկան է և քանդակումներ ունի, որոնք նման են համաստեղությունների, որոնցից է Օրիոնը[1]։ Ֆրանսիայում Լասկոյի քարանձավների պատերին պատկերը նման է Պլեադայի(հուն․՝ յոթ քույրեր) աստղափնջին։ Սա եղել է 33,000-ից 10,000 տարի առաջ։ Հետազոտող Մայքլ Ա. Ռափփենգլյուքը առաջարկել է նաև մի տարբերակ, որ պատկերվածները՝ հարձակվող բիզոն, մի մարդ թռչնի գլխով և թռչնի գլուխ փայտի կտորի վրա, միասին կարող են խորհրդանշել ամառային եռանկյունին, որն այդ ժամանակ մայր չմտնող գոյացում էր[2]։ Մեկ այլ աստղային քարտեզ, ստեղծված ավելի քան 21,000 տարի առաջ, գտնվել է Մարոկկոյի Տիզնիտ քաղաքում։ Եզն այս վահանակում կարող է լինել Տավրոս համաստեղությունը, որի վրա կարելի նաև տեսնել Պլեադայի ուրվագծերը[3]։

Նեբրա երկնային սկավառակը, 30 սմ լայնությամբ բրոնզապատ ակավառակը, որ թվագրված է Ք.ա. 1600 թ.-ին, ներառում է ոսկե նշաններ, որոնք խորհրդանշում են արևը կամ լիալուսինը, լուսնային մահիկ, որոշ աստղեր, Պլեադան ներառված, և հնարավոր է նաև Ծիր Կաթինը։

Անտիկ շրջան խմբագրել

Հստակորեն թվագրված հնագույն աստղային քարտեզը հայտնվել է Հին Եգիպտոսի աստղագիտության մեջ Ք.ա. 1534 թ.-ին[4]։ Հնագույն աստղային քարտեզները կազմվել էին Միջագետքի Բաբելոնյան աստղագետների կողմից մ.թ.ա. երկրորդ հազարամյակի վերջում, Քասսիտյանների օրոք (ca. մ.թ.ա. 1531–1155)[5]: Հնագույն չինական աստղագիտական գրառումենրը թվագրված են մինչ Վարրինգների ղեկավարման շրջանը(մ.թ.ա. 476–221)։ Հնագույն չինական երկնքի գրաֆիկական պատկերումը թվագրված է մ.թ.ա. 430-ին, թեև այն ցույց չի տալիս անհատ աստղեր։

Ֆարնեզեի Ատլասը Հելլենականության դարաշրջանի արձանի երկրորդ-դարյան նմանակն է, որը խորհրդանշում է Տիտան Ատլասին, ով պահում է երկրագունդը իր ուսերին։ Սա հնագույն պահպանված հին հույների համաստեղությունների մասին նկարագրությունն է, և ներառում է ցանցաշրջաններ, որոնք տալիս են կոորդինատային դիրքեր։ Պրեցեսսիայի պատճառով, համաստեղությունների դիրքերը ժամանակի ընթացքում աստիճանաբար փոխվում է։ Հիմնվելով այս տեղեկությունների վրա, համաստեղությունները ցանկագրվել են մոտ մ.թ.ա. 125 ± 55 թվականին։ Այս դեպքը ցույց է տալիս, որ օգտագործվել էր հույն աստղագետ Հիպարքոսի աստղային ցանկը[6]։

Միջին դարեր խմբագրել

Հնագույն պահպանված ձեռագիր աստղային քարտեզը բացահայտվել էր Մոգաոյի քարանձանվներում Մետաքսի ճանապարհի մոտ՝ Դունհուան աստղային քարտեզը։ Սա 210 սմ երկարությամբ և 24.4 սմ լայնությամբ գալար է, որը ցույց է տալիս երկինքը 40° հարավային լայնությունից մինչև 40° հյուսիսային լայնություն և հյուսիսային բևեռամերձ երկինքը։ Ընդհանուր պատկերված են 1,345 աստղեր, խմբված են 257 աստերիզմների։ Այս քարտեզի թվագրումը ոչ հստակ է, բայց գնահատվում է մոտ Ք.հ. 705–10 թթ.[7][8][9]:

 
Հարավային բևեռային աստղային քարտեզ չինացի աստղագետ Սու Սոնգի (1020–1101 թթ.) կողմից

Սոնգ դինաստիայի օրոք, չինացի աստղագետ Սու Սոնգը գրեց Xin Yixiang Fa Yao (Նոր դիզայն Արմիլարյան Ժամացույցի համար) գիրքը, որը ներառում էր 5 քարտեզ 1,464 աստղերով։ Սա թվագրված էր 1092 թ.-ին։ 1193 թվականին, աստղագետ Հուան Շանը պատրաստեց մի պլանիսֆերա բացատրող տեքստով։ Այն փորագրված էր քարի վրա 1247 թվականին, և այս քարտեզը դեռ գոյություն ունի Ուեն Միաոյի տաճարում[8]։

Մուսուլմանական աստղագիտությունում, առաջին աստղային քարտեզը պետք է շատ զգույշ նկարված լիներ, որը երևում է պարսիկ աստղագետ Աբդ ալ-Ռահման ալ-Սուֆիի Ֆիքսված աստղերի գիրք աշխատությունում։ Այս գիրքը 2-րդ դարի Պտղոմեոսի Ալմահեստ աստղացանկի VII.5 և VIII.1 մասերի թարմացումն է։ Ալ-Սուֆիի աշխատությունը ներառում էր համաստեղությունների պատկերազարդումներ և ավելի պայծառ աստղերը պատկերված էին կետերի տեսքով։ Բնօրինակը չի պահպանվել, բայց 1009 թ.-ի պատճենը պահվում է Օքսֆորդի համալսարանում[7][8]։

Ենթադրվում է, որ հնագույն եվրոպական աստղային քարտեզը ձեռագիր մագաղաթ De Composicione Spere Solide-ն է։ Այն ներկայացվել է Վիեննայում, Ավստրիայում 1440 թվականին և կազմված էր երկու մասից, որը պատկերում էր երկնային հյուսիսային կիսագնդի համաստեղությունները։ Սա գուցե ծառայել է որպես եվրոպական հնագույն աստղային քարտեզի նախատիպ, 1515 թ.-ի փայտի վրա փորագրված դիմանկարների շարք ներկայացված Ալբերտ Դյուրերի կողմից Նուրեմբերգում, Գերմանիա[10]։

Վաղ ժամանակակից ժամանակաշրջան խմբագրել

 
Հեվելիուս – Firmamentum Sobiescianum sive Uranographia 1690 թ.

Եվրոպական բացահայտումների դարաշրջանի ընթացքում, ուղևորություններ դեպի հարավային կիսագունդ օգնեցին բացահայտել նոր համաստեղություններ։ Սրանք հասել են երկու դանիացի ծովագնացների գրառումներից։ Նրանք Պիետեր Դիրկզցուն Քեյսերը և Ֆրեդերիկ դե Հոութմանն էին, ովքեր 1595 թվականին միասին ճանապարհորդեցին դեպի Ինդոնեզիա։

Քարտեզներ խմբագրել

Պատմական քարտեզներ խմբագրել

  • «Անշարժ աստղերի գիրք» աս-Սուֆի (960
  • «Գուրգանյան զիջ» Ուլուգբեկ (1437
  • «Համաստեղությունների ատլաս» Ալեսսանդրո Պիկկոլոմինի «Համաշխարհային գնդի և անշարժ աստղերի մասին» (De la sfera del mondo e delle stelle fisse) գրքում (1540
  • «Աշխարհի թատրոն» (Theatrum Mundi) Ջովաննի Պաոլո Գալուչչի (1548
  • «Կառուցվածք ըստ Արատի» Գուգո Գրոցի և Հակոբ դե Գեյնա Ավագ (1600
  • «Ուրանոմետրիա» Հովհան Բայեր (1603
  • «Ուրանոգրաֆիա]» Յան Հեվելի (1690
  • «Atlas Coelestis» Ջոն Ֆլեմստիդ (1729
  • «Ուրանոգրաֆիա» Հովհան Բոդե (1801

Ժամանակակից քարտեզներ խմբագրել

Տպագրված աստղային երկնքի քարտեզներ ռուսերենով

  1. Ստորմ Դանլոպ։ «Атлас звездного неба»: Հրատարակչություն։ АСТ; 2007 թ.. 224 էջ; ISBN 978-5-17-042311-8
  2. Յան Ռիդպատ։ «Звезды и планеты. Атлас звездного неба»: Հրատարակչություն. «Астрель». 2004 թ. 400 էջ, ISBN 5-17-026805-X, 5-271-10012-X, 0-00-710079-5

Առավել հայտնի տպագրված աստղային երկնքի քարտեզներ անգլերենով

  1. Uranometria 2000.0: Երեք գլխով (1 և 2 գլուխ — հենց քարտեզ, 3-րդ գլուխ — ոչ աստղային օբյեկտների ցանկ[11]։

Անվճար PDF քարտեզներ.

  1. Beginners Star atlas (Աստղային երկնքի քարտեզ աստղագիտության սկսնակ սիրողների համար)։
  2. Taki’s Star Atlas
    Անվճար PDF-Աստղային երկնքի քարտեզ աստղագիտության ճապոնացի սիրողի կողմից։ Ներառված են աստղեր մինչև 6.50 աստղային մեծության։
  3. The Mag-7 Star Atlas Project
    ներառում է 20 քարտեզ, որոնց վրա պատկերված են աստղեր մինչև 7,25 աստղային մեծություն (կրկնակի աստղերը ներառված), նաև 550 միգամածություն, գալակտիկա և աստղաբույլեր։ Հեղինակ — Andrew L. Johnson
  4. Поисковый Атлас звездного неба Ивана Мхитарова.
    Նախորոշված է աստղագիտության սիրահարների համար, ովքեր հետաքրքրված են միգամածություններով։ Կազմված է 315 А4 ֆորմատի քարտեզներից։

Այլ քարտեզներ խմբագրել

Այլ հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ուայթհաուս, Դավիթ (2003 թ․ հունվարի 21). «'Հնագույն աստղային երկնքի քարտեզը' գտնվել է». BBC. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 29-ին.
  2. Լուչենտինի, Ջեք. «Դոկտոր Մայքլ Ա. Ռափփենգլյուքը տեսնում է գիշերային երկնքի քարտեզը, և շամանական արարողությունների պատկերները տիեզերակագիտական նշանակությամբ». space.com. Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. Սպարավիգնա, Ամելիա (Հոկտեմբեր 2008). «Պլեադա. հնադարյան ժամապահ մրցավարների երկնային հոտը». arXiv:0810.1592v1 [physics.hist-ph].
  4. von Spaeth, Ove (2000). «Dating the Oldest Egyptian Star Map». Centaurus International Magazine of the History of Mathematics, Science and Technology. 42 (3): 159–179. Bibcode:2000Cent...42..159V. doi:10.1034/j.1600-0498.2000.420301.x. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
  5. North, John (1995). The Norton History of Astronomy and Cosmology. New York and London: W.W. Norton & Company. էջեր 30–31. ISBN 0-393-03656-1.
  6. Schaefer, Bradley E. (May 2005). «The epoch of the constellations on the Farnese Atlas and their origin in Hipparchus's lost catalogue». Journal for the History of Astronomy. 36/2 (123): 167–196. Bibcode:2005JHA....36..167S.
  7. 7,0 7,1 Whitfield, Susan; Sims-Williams, Ursula (2004). The Silk Road: trade, travel, war and faith. Serindia Publications, Inc. էջեր 81–86. ISBN 1-932476-13-X.
  8. 8,0 8,1 8,2 Bonnet-Bidaud; Jean-Marc; Praderie, Françoise; Whitfield, Susan (March 2009). «The Dunhuang Chinese sky: A comprehensive study of the oldest known star atlas». Journal of Astronomical History and Heritage. 12 (1): 39–59. arXiv:0906.3034. Bibcode:2009JAHH...12...39B.
  9. Bonnet-Bidaud, Jean-Marc (2009 թ․ հունիսի 27). «The Oldest Extand Star Chart». Institut de recherche sur les lois fondamentales de l'Univers. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
  10. Harley, John Brian; Woodward, David (1987). The History of cartography. Vol. 2 (2nd ed.). Oxford University Press US. էջեր 60–61. ISBN 0-226-31635-1.
  11. [1]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 583