Աստերոֆորա անձրևային
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Ընտանիք Tricholomataceae
Տեսակ Աստերոֆորա անձրևային
Լատիներեն անվանում
Asterophora lycoperdoides


Աստերոֆորա անձրևային (լատին․՝ Asterophora lycoperdoides), Tricholomataceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

0,5 x 2,5 սմ տրամագծով գլխարկը սպիտակավուն է, ծածկված ալրանման շերտով, սկզբում ուռուցիկ է, ապա՝ գնդաձև։ Հաստ մսալի թիթեղները սպիտակ են, հասունանալուց հետո մոխրագույն, հաճախ բացակայում են։ Տհաճ հոտով պտղամիսը մոխրագույն է։ Ոտիկը 1-4 x 0,2-0,5 սմ է, սպիտակամոխրագույն և թավշյա։ Սպորափոշին սպիտակ է։ Հարթ էլիպսաձև սպորները 4-6 x 3,5-4 մկմ են և անգույն[1]։

Տարածվածություն խմբագրել

Ընդհանուր արեալը ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Կովկասը (Վրաստան, Հայաստան)։ Հայաստանում հայտնի է Լոռու ֆլորիստիկական շրջանում՝ Ստեփանավանի շրջակայք[1]։

Էկոլոգիա խմբագրել

Հանդիպում է գլխարկավոր սնկերի ներկայացիչների փտած պտղամարմինների վրա, խառը խոնավ անտառներում, 1100-1500 մ բարձրության վրա, օգոստոս ամսին։ Միկոֆիլ է[1]։

Պահպանություն խմբագրել

Հայաստանում պահպանվում է «Դիլիջանի» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում։ Տվյալներն անբավարար են[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստերոֆորա անձրևային» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստերոֆորա անձրևային» հոդվածին։