Աստարայի շրջան (ադրբ.՝ Astara rayonu, պարսկերեն՝ شهرستان آستارا), շրջան Ադրբեջանական Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանի մոտ։

Picto infobox map.png
Աստարայի շրջան
Astara rayonu
Astara rayon.jpg
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԿարգավիճակԱդրբեջանի շրջան
Մտնում էԱդրբեջան և Ադրբեջանական ԽՍՀ
Ներառում է49 մունիցիպլիտետ
ՎարչկենտրոնԱստարա
ԲԾՄ534 մետր
Հիմնական լեզուադրբեջաներեն
պարսկերեն
Բնակչություն (2005)89 486[1]
Ազգային կազմթալիշներ
ադրբեջանցիներ
Կրոնական կազմիսլամ
Տարածք616[2]
Astara in Azerbaijan (semi-secession).svg
Հիմնադրված է1965 թ.
Ժամային գոտի+4
ISO 3166-2 կոդAZ-AST
Հեռախոսային կոդ+994 (25)
Փոստային ինդեքսներAZ0700
Ավտոմոբիլային կոդ07

Վարչական միավորի կենտրոնը և ամենախոշոր քաղաքը Աստարան է[3]։ Ըստ 2005 թվականի Ադրբեջանի կենտրոնական բյուրոյի տվյալների, շրջանի բնակչությունը կազմում է 89 486 մարդ[4][5]։

ԱշխարհագրությունԽմբագրել

Աստարայի շրջանը տեղակայված է Ադրբեջանի հարավային նեղ հատվածում՝ Լենքորանի տնտեսական շրջանում, որտեղ անցնում է Ադրբեջանի և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանը[6] :

Վարչական կենտրոնը հիմնադրվել է 1945 թվականին։ Աստարայի շրջանի ափերը արևելքում ողողում են Կասպից ծովի ջրերը։ Գտնվում է Թալիշական հարթավայրի արևմուտքում՝ Էլբրուսի լեռնահամակարգում։

Բնակչության հիմնական մասը ադրբեջանցիներն են, սակայն կան մեջ թվով նաև թալիշներ և ռուսներ։ Ադրբեջանցի բնակչությունը խոսում է հիմնականում ադրբեջաներենով և պարսկերենով։

Կլիման խոնավ մերձարևադարձային է, իսկ Կասպից ծովի ափամերձ հատվածը՝ մեղմ օվկիանոսային։

Ջերմաստիճանը բարձր է հիմնականում ամառային ամիսներին։ Ամառային միջին ջերմաստիճանը հասնում է միջինում 17,8 աստիճան, իսկ ձմռանը՝ տատանվում է 8,8 աստիճան։ Տարվա ընթացքում հաճախ են լինում առատ տեղումները։

Տեղումների միջին քանակը տարեկան մինչև 2500 մմ։ Գարնանային ամիսները արևոտ են։ Ամենաբարձր կետը ունի 2200 մետր բարձրություն։ Քաղաքը գտնվում է ընդհանուր հաշվով 1000 մետր ծովի մակարդակից բարձրության վրա[7]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Əhalisi — Astara Rayon İcra Hakimiyyəti»։ Վերցված է 29 iyun 2015  Arxivləşdirilib.
  2. Azərbaycan Respublikası Prezidentinin İşlər İdarəsinin Prezident Kitabxanası: Astara rayonu — İnzibati ərazi vahidləri(չաշխատող հղում)
  3. Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi: İnzibati ərazi bölgüsü təsnifatının qüvvədə olan variantı (30.05.2013-tarixli nəşri Archived 2013-08-25 at the Wayback Machine.):Astara rayonu—80100001 Archived 2013-08-25 at the Wayback Machine.
  4. Azərbaycan Dövlət Statistika Komitəsi: Astara rayonu Archived 2009-11-14 at the Wayback Machine.
  5. Astara Rayon İcra Hakimiyyəti: Əhalisi Archived 2013-02-07 at the Wayback Machine.
  6. Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi: Astara rayonu
  7. Ethno-Caucasus, Этнодемография Кавказа: Астаринский район (перепись 1979 года)