Ասպենդոս, քաղաք Ծովային Կիլիկիայում, Անթալիա քաղաքից 45 կմ արևելք, Քյոփրյուս-չայ (Եվրիմեդոն) գետի ձախ ափին։ Հին շրջանում, գտնվելով տարանցիկ ճանապարհների հատման կետում, քաղաքը բարգավաճել է։ Ասպենդոսի ավերակներում դեռ երևում են հելլենիստական ոճով կառուցված թատրոնը, որն ունեցել է 15 հզ. տեղ, դպրոցը, նեկրոպոլիսը, բազիլիկան, մարզադաշտը, ջրատար ուղին և այլ շինություններ։ Ասպենդոս նշանավոր էր իր օլիմպիական խաղերով։ Հռոմեական կայսրության ժամանակ, որպես «ազատ քաղաք», ուներ դրամ հատելու իրավունք։ Ասպենդոսում գտնված դրամների վրա պատկերված են օլիմպիական խաղեր։ Միջին դարերում քաղաքը կորցրել է իր նշանակությունը՝ վերածվելով ավանի։ 1188 թվականին Ասպենդոսը գրավել է Կիլիկիայի Հայոց թագավոր Լևոն Բ։ Այն վայրը, ուր գտնվել է երբեմնի Ասպենդոս, այժմ կոչվում է Բելքիս և բնակեցված չէ։ Ամեն տարի, որոշ օրեր, Ասպենդոսի ավանդական թատրոնում տեղի են ունենում թատերական ելույթներ և ըմբշամարտի մրցումներ։

Բնակավայր
Ասպենդոս
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Ասպենդոս (Թուրքիա)##
Ասպենդոս (Թուրքիա)

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 571