Ասուանի Մեծ Պատվար, պատվար Եգիպտոսում, Նեղոս գետի վրա։ Այն աշխարհի ամենամեծ պատվարն է։ Փոխում է Նեղոս գետի ջրերի ուղղությունը դեպի Նասեր լիճ, որն ամենամեծ արհեստական լիճն է աշխարհում։ Պատվարը կառուցվել է ողջ երկրին հիդրոէներգիա մատակարարելու, Նեղոսի հեղեղումները վերահսկելու և գյուղատնտեսական աշխատանքների համար ջուր մատակարարելու նպատակներով։ Պատվարը շարունակում է 1902 թվականին կառուցված և հետագայում երկու անգամ բարձրացված Ասուրական ցածր պատվարի գործառույթը։

Ասուանի Մեծ Պատվար

Ասուանի Մեծ Պատվարի տեսքը տիեզերքից
Գտնվում է Նեղոս գետի վրա
Երկիր Եգիպտոս
Տեսակ պատվար
Երկարություն 3,8 կմ
Լայնություն 0,98 կմ
Կառուցման սկիզբ 1960 թ
Կառուցման ավարտ 1970 թ

Պատմություն խմբագրել

Ասուրական բարձր պատվարի շինարարությունը սկսվել է 1960 թվականին՝ նախագահ Ղամալ Աբդել Նասարի (1918-1970 թթ) կառավարության ժամանակ, և ավարտվել է 10 տարի հետո՝ արժենալով 1 մլրդ ԱՄՆ դոլար։ Հսկայական Նասեր լիճը, որն իր անունը ստացել է ի պատիվ նախագահի, ունի մոտավորապես 500 կմ երկարություն, ավելի քան 20 կմ լայնություն և մոտավորապես 100 մ խորություն։ Ուղղությունը փոխած լիճը սկսեց ջուր վերցնել 1964 թվականին, անհրաժեշտություն առաջացավ նաև տեղահանել մոտավորապես 120000 մարդ և տեղափոխել բազմաթիվ հուշարձաններ (ներառյալ Աբու Սիմբել քարե տաճարները)։

Առանձնահատկություն խմբագրել

Բուն պատվարը ունի 121 մ բարձրություն և գրեթե 3,8 կմ երկարություն (որը համարժեք է իրար վրա դրված 12 Էյֆելյան աշտարակների)։ Նրա գեներատորների միջոցով մեկ վայրկյանում կարող է հոսել ավելի քան 11000 մետր խորոնարդ ջուր։ 15 մետր լայնություն ունեցող վեց թունելները ջուրն ուղղում են դեպի առաջին պատվար, իսկ 180 ջրային դարպասները և 12 գեներատորները կարող են արտադրել ավելի քան 2 100000 կիլովատ էլեկտրաէներգիա։


Արտաքին հղումներ խմբագրել