Ասատուր Տեր-Վարդանյան

քաղաքական գործիչ

Ասատուր Եփրեմի Տեր-Վարդանյան (1884, Գյուլագարակ, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն - 1937), Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատման աջակից, Ռուսաստանում երեք հեղափոխությունների մասնակից, ԽՄԿԿ անդամ (1905)։

Ասատուր Տեր-Վարդանյան
Ծնվել է1884
ԾննդավայրԳյուլագարակ, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել է1937
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

1905 թվականի համընդհանուր գործադուլի օրերին Թիֆլիսում կազմակերպել է դերձակ բանվորների գործադուլը։ Մինչև 1916 թվականն ընդհատակյա կուսակցական աշխատանք է տարել Թիֆլիսում և Լոռիում։ 1916 թվականին Թիֆլիսում ընտրվել է Անդրկովկասի բանվորների կոոպերատիվ կազմակերպությունների համագումարի պատգամավոր և կոոպերացիայի անդրկովկասյան կենտրոնի նախագահության անդամ։ Մինչև Վրաստանում խորհրդային ռեժիմի հաստատումը, քարոզչական գործունեության համար երեք անգամ բանտարկվել է (1918, 1919, 19201923-1926 թվականներին Տեր-Վարդանյանը եղել է Վրաստանի ժողտնտխորհի պատասխանատու աշխատող։ 1926 թ.-ից Թիֆլիսի Հավլաբարյան կուսակացական-շրջկոմի առաջին քարտուղարն էր, 1931-1933 թվականներին՝ Թիֆլիսի քաղկոմի քարտուղարը։ Եղել է ՀամԿ(բ) կ XV և XVI համագումարների պատգամավոր, ՎԿ(բ) կ ԿԿ բյուրոյի, Անդրերկրկոմի և Անդրկենտգործկոմի նախագահության անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 687