Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մարգարյան (այլ կիրառումներ)

Ասատուր Եփրեմի Մարգարյան (օգոստոսի 28, 1906(1906-08-28), Մալիշկա, Վայոց ձորի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ - 1993), հայ խորհրդային պտղաբույծ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1962)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

Ասատուր Մարգարյան
Ծնվել էօգոստոսի 28, 1906(1906-08-28)
Մալիշկա, Վայոց ձորի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Մահացել է1993
Ազգությունհայ
Մասնագիտությունկենսաբան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ՊարգևներՀայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Սուխումի մերձարևադարձային կուլտուրաների համամիութենական ինստիտուտը (19341938 թվականից Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի պտղաբանջարաբուծության ամբիոնի վարիչ։ Գիտական աշխատանքները վերաբերում են Հայաստանում պտղաբուծության զարգացման, սորտաշրջանացման և գրոտեխնիկայի հարցերին։ Ուսումնասիրել է ՀԽՍՀ խնձորենու ձևագոյացման կենտրոնները, հեռավոր հիբրիդացման եղանակով նոր սորտերի ստացումը, նկարագրել է խնձորենու տեսակային և սորտային կազմի կենսաբանական առանձնահատկությունները, հայտնաբերել դրա տեղական 60 սորտ, որոնցից 4-ը (Ղափար, Չխչխկան, Սյունիքախնձոր, Կարմրկենի) ներդրել է ՀԽՍՀ հյուսիսարևելյան շրջաններում։ Մշակել է ՀԽՍՀ լեռնային և նախալեռնային շրջաններում պտղատու այգիների հիմնադրման և մշակության ագրոմիջոցառումներ։

ԵրկերԽմբագրել

  • Հայաստանի վայրի պտուղները, Երևան, 1959 (համահեղինակ):
  • Տեղական ծագում ունեցող խնձորենու տեսակային և սորտային կազմը Հայկական ԽՍՌ-ում, Երևան, 1960:
  • Պտղաբուծություն, Երևան, 1976 (համահեղինակ):
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 301