Ասապով, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն Աստված և գավառական ապով՝ «հուսով, հուսացած, մեկի վրա ապավինած» բառերից[1]։ Վերջինս գրաբարի ապահով բառն է, որը միջին հայերենում հայտնի է յապով ձևով․ «Շիներ է փայտեայ տապան, այն տախտակն յապով կու կենայ»[2], հնչում է նաև աբով։

Ասապով
Տեսակմարդ
Անվան այլ ձևեր
Կապված անուններԱսապա, Աստվածապով
Կապված հոդվածներ«Ասապով» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Ասապով, 16-րդ դարի տաղասաց[3]։
  • Ասապով, հիշված է նաև 1595[4] և 1671 թվականներին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 221 — 634 էջ։
  2. Քուչ․, էջ93
  3. Ասապով - Հայ Մատենագրութեան Թուանշային Գրադարան
  4. Ձեռագիր, Վենետիկ, Ա․ 695
  5. Ձեռագիր, Թեհրան, ՀԱ 1935, էջ 309