Առևտուր հարավային բարբարոսների հետ
Հարավային բարբարոսների հետ առևտուր կամ Նանբան (南蛮貿易 Nanban bōeki, ), Ճապոնիայի պատմության մեջ սկսվում է 1543 թվականին առաջին եվրոպացիների՝ Պորտուգալացի հետազոտողների, միսիոներների և առևտրականների Ճապոնիա ժամանումով և շարունակվում է մինչև 1614 թվականին Ճապոնիայի «Սակոկու» կոչվող անվտանգության խորհրդի հրամանով նրանց արտաքսումը։
Նանբան բառը սինո-ճապոներեն է, այսինքն ճապոներեն բառ է, որի մեջ առկա է չինարեն արմատ։ Nánmán բառը չինարենից թարգմանաբար նշանակում է Հարավային և Հարավարևելյան Ասիայի ժողովուրդներ։ Ճապոնիայում այդ բառը ստացավ նոր նշանակություն, երբ այդպես սկսեցին անվանել պորտուգալացիներին, ովքեր 1543 թվականին ժամանել են Ճապոնիա, իսկ ավելի ուշ այդպես անվանել են բոլոր եվրոպացիներին։
Մշակութային բախում
խմբագրելՃապոնացիների կարծիքը եվրոպացիների մասին
խմբագրել1542 թվականին Տանեգաշիմայում պորտուգալացիների հետ շփման ժամանակ ճապոնացիները համեմատաբար զգուշանում էին նոր ժամանած օտարերկրացիներից։ Մշակութային շոկը բավականին ուժեղ էր, հատկապես այն պատճառով, որ եվրոպացիները ընդհանրապես չէին հասկանում ճապոնացիների գրային համակարգը։
Ճապոնացիները պորտուգալացիների միջոցով ծանոթացան նոր տեխնոլոգիաներին և մշակութային ավանդույթներին, եվրոպական ոճի կիրասաներին, կրոնին, դեկորատիվ արվեստին, լեզվին և խոհանոցին։ Պորտուգալացիները ներմուծեցին տեմպուրան, ինչպես նաև շատ կարևոր զտած շաքարավազը՝ ստեղծելով «հարավային բարբարոսական հրուշակեղենը» ( nanbangashi 南蛮菓子), որի մեջ մտնում են օրինակ կաստելան, կոնպեիտոն, կարումերան և այլն։
Շատ օտարերկրացիներ դարձել էին ճապոնացի ղեկավարների ընկերները, և նրանց ունակությունները երբեմն նրանց շատ էին առաջ տանում և նրանք արժանանում էին պաշտոնների։ Այդպես Ուիլիամ Ադամսն արժանացել է սամուրայի տիտղոսի։
Եվրոպացիների կարծիքը ճապոնացիների մասին
խմբագրելՎերածննդի դարաշրջանի եվրոպացիներին բավականին դուր էին գալիս Ճապոնիայի թանկարժեք մետաղների հարուստ պաշարները, հատկապես, որ նրանք Մարկո Պոլոյի հիշատակությունների շնորհիվ տեղյակ էին ոսկեզօծ տաճարների և պալատների մասին։ Այդ ժամանակ Ճապոնիան մեծ քանակությամբ պողպատ և արծաթ էր արտահանում։
Ճապոնիան նաև հայտնի էր նրանով, որ ի տարբերություն արևմտյան երկրների ուներ բավականին խիտ բնակչություն և ավելի քաղաքակիրթ էր[1]։ Այդ ժամանակ որոշ եվրոպացիներ հիացած էին Ճապոնիայով։ Ալեսսանդրո Վալինիանոն նույնիսկ գրել է, որ ճապոնացիները գերազանցում էին ոչ միայն արևելյան մնացած ժողովուրդներին, այլ նաև եվրոպացիներին[2]։
Վաղ շրջանի եվրոպացի այցելուները հաստատում էին, որ ճապոնական մետաղագործությունը և արհեստագործությունը բավականին բարձր մակարդակի վրա էր։ Սա գալիս է այն փաստից, որ Ճապոնիան համեմատաբար ավելի աղքատ էր բնական մետաղներով, ինչպես օրինակ երկաթով, քան Եվրոպան։ Այսպիսով, ճապոնացիները ավելի խնայողաբար էին գործածում այդ ռեսուրսները։
Պորտուգալացիների առևտուրը 16-րդ դարում
խմբագրել1543 թվականի առաջին շփումներից կարճ ժամանակ անց Պորտուգալական նավերը սկսեցին ժամանել Ճապոնիա։ Այդ ժամանակ Պորտուգալիայի և Գոայի միջև արդեն առևտրային գործունեություն էր իրականացվում 3-4 կարակներիի միջոցով, որոնք հեռանում էին Լիսաբոնից արծաթով և Հնդկաստանում դրանով գնում էին բամբակ և համեմունքներ։ Այդ նավերից միայն մեկը մեկնում էր Չինաստան՝ արծաթը մետաքսի հետ փոխանակելու։
Ճապոնիա ժամանած առաջին նավերը հիմնականում տանում էին չինական ապրանքներ՝ մետաքս, ճենապակի և այլն։ Ճապոնացիներին հարկավոր էին չինական այդ ապրանքները, բայց քանի որ Չինաստանի կայսրը արգելել էր Ճապոնիային որևէ կապ ունենալ Չինաստանի հետ՝ որպես պատիժ Վոկոու կոչվող ծովահենների արշավանքների համար, Ճապոնացիները հնարավորություն ունեցան այդ ապրանքները ստանալ պորտուգալացի վաճառականների միջնորդությամբ։
Նագասակի նավահանգստի հիմնադրման ժամանակ դայմիո Օմուրա Սումիտադայի և նրա պորտուգալացի ընկեր և խոստովանահայր միսիոներ Գասպար Վիլելայի համատեղ ձեռնարկությունների շնորհիվ 1571 թվականին պորտուգալացիների առևտրի և Ճապոնիայի վրա նրանց ազդեցության մակարդակը կտրուկ աճեց[3]։
1557 թվականին Մակաոյի գրավումից և չինացիների կողմից նրանց՝ որպես առևտրային գործընկերների ճանաչումից հետո Պորտուգալիան կանոնավոր կերպով սկսեց առևտուր իրականացնել Ճապոնիայի հետ։ Առևտուրը շարունակվեց մինչև 1638 թվականը, երբ այն արգելվեց այն պատճառով, որ նավերով ապօրինի կերպով Ճապոնիա էին տեղափոխվում շատ հոգևորականներ։
Ճապոնացի ստրուկների առևտուրը պորտուգալացիների կողմից
խմբագրելԵրբ 1543 թվականին Պորտուգալիայի և Ճապոնիայի միջև առևտրային կապեր հաստատվեցին, պորտուգալացիները սկսեցին զբաղվել նաև ստրուկների առևտուրով։ Նրանք Ճապոնիայից գնում էին ստրուկներ և վաճառում նրանց արտերկրում[4][5]։ Շատ փաստաթղթեր կան, որոնք հաստատում են այս իրադարձությունների ճշմարտացիությունը։ Ճապոնացի ստրուկները իրենց ազգի առաջին ներկայացուցիչներն էին, ովքեր հայտնվել են Եվրոպայում։ Ստրկավաճառությունը շարունակվել է մինչև 1571 թվականը, իսկ այնուհետև՝ արգելվել[6][7]։
Ճապոնացի ստրուկ կանայք վաճառվել են նավի անձնակազմի աֆրիկացի աշխատողներին՝ որպես հարճեր։ Ճապոնացի ստրուկներին պորտուգալացիները տանում էին Մակաո, որտեղ նրանք սկսում էին ծառայել ոչ միայն պորտուգալացիներին, այլև հենց այնտեղի ստրուկներին։ Պորտուգալացիները տիրանում էին մալայացի և աֆրիկացի ստրուկներին, իսկ նրանք էլ իրենց հերթին՝ ճապոնացիներին։
Կայսերական իշխան Տոյոտոմի Հիդեյոսին այնքան էր զզվել այն իրողությունից, որ իր ազգը որպես ստրուկ վաճառվում է պորտուգալացիներին, որ որոշում է 1587 թ. հուլիսի 24- ին նամակ գրել ճիզվիտ փոխնախագահ ԳԱսպար Կոելյոյին՝ պահանջելով, որ պորտուգալացիները, սիամացիները և կամբոջացիները դադարեցնեն ճապոնացիներին ստրկացնել և վերադարձնեն արդեն ստրկացածներին[8][9][10][11][12]։
Պորտուգալացիները գնում էին նաև Կորեացի ստրուկների, ովքեր 1592-98 թվականների ճապոնացիների կողմից Կորեա ներխուժումների ժամանակ տեղափոխվել էին Ճապոնիա[13][14][15][16][17]։
Հոլանդացիների ներգրավվածությունը
խմբագրելՀոլանդացիները, ում ճապոնացիներն անվանում էին կոմո ( 紅毛), որ բառացիորեն նշանակում է կարմրահեր, առաջին անգամ Ճապոնիա են ժամանել 1600 թվականին։ 1605 թվականին մարդիկ են ուղարկվել Ճապոնիա՝ առռևտրային կապեր հաստատելու նպատակով, սակայն դրանք հաստատվել են ավելի ուշ։
Հոլանդացիները նաև եղել են ծովահեններ։ Նրանց առաջադրանքն էր թուլացնել պորտուգալական և իսպանական նավերի նավարկությունը Խաղաղ օվկիանոսում, և այդպես նրանք դարձել էին արևմուտքի միակ բնակիչները, ում մուտքը Ճապոնիա արգելված չէր։
Տեխնոլոգիական և մշակութային փոխանակումներ
խմբագրելՏանեգաշիմա հրացաններ
խմբագրելՃապոնացիների շրջանում մեծ հետաքրքրույթւոն էին առաջացնում պորտուգալական ձեռքի հրացանները։ 1543 թվականին Ճապոնիա ժամանած առաջին վաճառականները չինական նավերով հարավային կղզի Տանեգաշիմա եկած Անտոնիո դա Մոտան և Ֆրանցիսկո Զաիմոտոն էին։ Նրանք այնտեղ վաճառքի են հանել ձեռքի հրացանները։ Ճապոնացիները արդեն ծանոթ էին վառոդով աշխատող զենքերին, որոնք ստեղծվել էին Չինաստանում և ներկրվել այնտեղից, և արդեն մոտ 270 տարի օգտագործում էին չինական ծագման հրացաններ և թնդանոթի խողովակներ, որոնք կոչվում էին տեպպո (鉄砲- թարգմանաբար՝ երկաթե թնդանոթ)։ Դրանց հետ համեմատած պորտուգալական հրացանները թեթև էին, աշխատում էին պատրույգային փականով և դրանցով հեշտ էր նշան բռնել։ Քանի որ այդ հրացանները առաջին անգամ բերվել էին Տանեգաշիմա, դրանք ստացան տանեգաշիմա անվանումը։
Հրացանների առաջին առևտրից հետո ճապոնացի դաշույնագործներին և երկաթագործներին հաջողվեց կրկնօրինակել տանեգաշիմա հրացանի մեխանիզմը և դրանց մեծածախ վաճառք իրականացնել։ Մոտ 50 տարի անց Ճապոնիայում հրացաններն արդեն ավելի հայտնի են քան աշխարհի որևէ այլ երկրում։
Կարմիր կնիքով նավեր
խմբագրելԵվրոպական նավերը՝ գալեոնները բավականին մեծ ազդեցություն են ունեցել Ճապոնիայի նավաշինարարության վրա։
Սյոգունները հիմնադրել են որակավորված նավերի առևտրային ձեռնարկությունների մի համակարգ, որը կոչվում է Կարմիր կնիքով նավեր կամ սուինսեններ (朱印船): Դրանք նավարկում էին Արևելյան և Հարավ-արևելյան Ասիայով՝ առևտրի նպատակով։ Այս նավերում նկատելի էին գալեոնների նախագծի շատ տարրեր։
Մինչև 17-րդ դարի սկիզբը սյոգունները օտարերկրացի մասնագետների օգնությամբ արդեն կառուցել էին Նանբան նախագծով մի քանի նավեր։
Կաթոլիկությունը Ճապոնիայում
խմբագրել1549 թվականին ճիզվիտ Ֆրանսիս Խավիերի ժամանումից հետո Ճապոնիայում կաթոլիկությունը զարգացավ ՝ դառնալով կրոնական մեծ ուղղություն։ Չնայած որ կաթոլիկության հանդեպ հանդուրժողականույթունը կապված էր առևտրի հետ, կաթոլիկները մինչև 16-րդ դարի սկիզբը կարողացան կաթոլիկացնել մոտ 200.000 մարդու։ Առաջին անգամ կաթոլիկությանը Ճապոնիայում հակահարված է տվել Տոյոտոմի Հիդեյոսին 1587 թվականին՝ հրամայելով բոլոր պադրեներին հեռանալ Ճապոնիայից։ Նա գրել է. «Ճապոնիան աստվածների երկիր է, և այն, որ պադրեները գալիս են այստեղ և քարոզում սատանայական այս կրոնը, դատապարտելի և սատանայական արարք է»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Noel Perrin, "Giving up the gun"
- ↑ Valignano, 1584, Historia del Principio y Progreso de la Compañía de Jesús en las Indias Orientales.
- ↑ Boxer, The Christian Century In Japan 1549–1650, p. 100–101
- ↑ HOFFMAN, MICHAEL (2013 թ․ մայիսի 26). «The rarely, if ever, told story of Japanese sold as slaves by Portuguese traders». The Japan Times. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Europeans had Japanese slaves, in case you didn't know ...». Japan Probe. 2007 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
- ↑ Nelson, Thomas (Winter 2004). «Monumenta Nipponica (Slavery in Medieval Japan)». Sophia University. էջ 463. JSTOR 25066328.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ Monumenta Nipponica: Studies on Japanese Culture, Past and Present, Volume 59, Issues 3–4. Jōchi Daigaku. Sophia University. 2004. էջ 463. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link) - ↑ Monumenta Nipponica. Jōchi Daigaku. Sophia University. 2004. էջ 465. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link) - ↑ Joseph Mitsuo Kitagawa (2013). Religion in Japanese History (illustrated, reprint ed.). Columbia University Press. էջ 144. ISBN 0-231-51509-X. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Donald Calman (2013). Nature and Origins of Japanese Imperialism. Routledge. էջ 37. ISBN 1-134-91843-7. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Gopal Kshetry (2008). FOREIGNERS IN JAPAN: A Historical Perspective. Xlibris Corporation. ISBN 1-4691-0244-7. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ J F Moran, J. F. Moran (2012). Japanese and the Jesuits. Routledge. ISBN 1-134-88112-6. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Robert Gellately, Ben Kiernan, ed. (2003). The Specter of Genocide: Mass Murder in Historical Perspective (reprint ed.). Cambridge University Press. էջ 277. ISBN 0-521-52750-3. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Gavan McCormack (2001). Reflections on Modern Japanese History in the Context of the Concept of "genocide". Edwin O. Reischauer Institute of Japanese Studies. Harvard University, Edwin O. Reischauer Institute of Japanese Studies. էջ 18. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Olof G. Lidin (2002). Tanegashima – The Arrival of Europe in Japan. Routledge. էջ 170. ISBN 1-135-78871-5. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Amy Stanley (2012). Selling Women: Prostitution, Markets, and the Household in Early Modern Japan. Vol. Volume 21 of Asia: Local Studies / Global Themes. Matthew H. Sommer. University of California Press. ISBN 0-520-95238-3. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
{{cite book}}
:|volume=
has extra text (օգնություն) - ↑ José Yamashiro (1989). Chòque luso no Japão dos séculos XVI e XVII. IBRASA. էջ 103. ISBN 85-348-1068-0. Վերցված է 2010 թ․ հուլիսի 14-ին.