Առվակը երեխաների հետ անցնող իտալուհին

«Առվակը երեխաների հետ անցնող իտալուհին»[3] (էստ․՝ Itaallanna lastega ojal), էստոնացի նկարիչ, էստոնական գեղանկարչության հիմնադիրներից Յոհան Կյոլերի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1862 թվականին[4]։ Յուղաներկով կտավի չափերն են 82,5 × 53,5 սմ։

Առվակը երեխաների հետ անցնող իտալուհին
տեսակգեղանկար
նկարիչՅոհան Կյոլեր
տարի1862
բարձրություն82,5 ± 0,1 սանտիմետր[1]
լայնություն53,5 ± 0,1 սանտիմետր[1]
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ
գտնվում էԷստոնիայի գեղարվեստական թանգարան
հավաքածուԷստոնիայի պատկերասրահի նկարչական հավաքածու[2]
սեփականատերԷստոնիայի գեղարվեստական թանգարան[2]
հիմնական թեմամայրություն
կայք
Ծանոթագրություններ

Այսօր «Առվակը երեխաների հետ անցնող իտալուհին» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Կումու թանգարանում (Տալլին, Էստոնիա

Պատմություն

խմբագրել

1858-ից 1859 թվականներին Յոհան Կյոլերը գտնվել է Իտալիայում, որտեղ և ոգեշնչվել է նկարի ստեղծման համար[5]։ «Առվակը երեխաների հետ անցնող իտալուհին» նկարը համարվում է հեղինակի «իտալական շրջանի» գործերից[6]։

Նկարագիր

խմբագրել

«Առվակը երեխաների հետ անցնող իտալուհին» ստեղծագործությունում հեղինակը վրձնել է ամբողջ հասակով կանգնած կնոջ։ Վերջինս ձախ ոտքով մտնում է ջրի մեջ, իսկ աջը դեռևս ափին է։ Նրա հագին ավանդական զգեստ է։ Պարանոցին հուլունքաշար կա։ Գլխին զամբյուղ է դրված, որի մեջ փոքր երեխա կա։ Ձախ ձեռքով անոթ է բռնել։ Աջով քղանցքն է բարձրացրել։ Իտալուհու աջ կողքին կանգնած է թիկնոցը վեր բարձրացրած փոքրիկ տղան, որը ձախ ձեռքով բռնել է կնոջ շորերից։ Վտակը փոքր տարածք է զբաղեցնում նկարի ներքևի մասում։ Հերոսների թիկունքում քարքարոտ ափն է՝ բուսականությամբ շրջապատված։ Վերևի ձախ անկյունում մեծ ծառ է նկարված։

Կտավն աչքի է ընկնում գունային մեծ բազմազանությամբ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://www.europeana.eu/portal/record/2063607/EST_280_008.html
  2. 2,0 2,1 MuIS
  3. В. Эрм Кёлер. — М.: Государственное издательство «Искусство», 1960. — С. 16—17.
  4. «fotopostkaart, J. Köler, "Itaallanna lastega». Timepatch (Ajapaik) (անգլերեն). Վերցված է 2024-09-11-ին.
  5. Grand Tour. Estonian Artists in Italy Արխիվացված 2016-05-07 Wayback Machine(անգլ.)
  6. Painting Collection Արխիվացված 2017-04-15 Wayback Machine(անգլ.)

Արտաքին հղումներ

խմբագրել