Բացել գլխավոր ցանկը

Առողջապահության համաշխարհային օր

Առողջապահության համաշխարհային օր (այլ լեզուներով՝ անգլ.՝ World Health Day, իսպ.՝ Día Mundial de la Salud, չին.՝ 世界卫生日, ֆր.՝ Journée mondiale de la santé), 1950 թվականից սկսած նշվում է ամեն տարի ապրիլի 7-ին: 1948 թվականին այդ օրն է ընտրվել Համաշխարհային Առողջապահության կազմակերպության կողմից: Համաշխարհային առողջապահության օր ունենալու միտքը առաջարկվել է 1948 թվականին՝ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության առաջին նիստում: Բայց, 1948 թվականին այդ համաշխարհային օրը նշվեց հուլիսի 22-ին, Համաշխարհային Առողջապահության կազմակերպության վավերացման օրը: Կազմակերպությունը յուրաքանչյուր տարվա այդ օրը անդրադառնում է որևէ թեմայի և անց է կացնում տարբեր պրոպագանդող միջոցառումներ, ինչպես այդ օրը, այնպես էլ երկար ժամանակ, ապրիլի 7-ից հետո:

Առողջապահության համաշխարհային օր
WHO.svg
ԱմսաթիվԱպրիլի 7

Համաշխարհային Առողջապահության օրվա ամենամյա թեմաներԽմբագրել

  • 2017 թվական «Դեպրեսիա՝ խոսենք»
  • 2016 թվական «Հաղթենք շաքարախտը!»
  • 2015 թվական «Սննդի անվտանգություն»
  • 2014 թվական «Փոքր խայթոցը՝ մեծ վտանգի աղբյուր»[1]
  • 2013 թվական «Բարձր արտերիալ ճնշում»
  • 2012 թվական «Լավ առողջությունը երկարացնում է մեր կյանքի տարիները»
  • 2011 թվական «Բարձր դիմադրողականություն հակամանրէային պրեպարատների և նրա տարածման նկատմամբ»
  • 2010 թվական «Ուրբանիզացիա և առողջություն»
  • 2009 թվական «Փրկենք կյանքեր: Ապահովենք հիվանդանոցների անվտանգությունը արտակարգ իրավիճակների ժամանակ»
  • 2008 թվական «Պաշտպանենք առողջությունը կլիմայի փոփոխությունից»
  • 2007 թվական «Համաշխարհային անվտանգություն առողջապահպանության ոլորտում»
  • 2006 թվական «Առողջության համար աշխատելը մեր ընդհանուր գործն է»
  • 2005 թվական «Անուշադրության չենք մատնում ոչ մի մոր և երեխայի»
  • 2004 թվական «Անվտանգություն ճանապարհների վրա»
  • 2003 թվական «Ապագայի ձևավորում»
  • 2002 թվական «Շարժը՝ կյանք է»
  • 2001 թվական «Հոգեկան առողջություն: Հրաժարվեք մեկուսացումից, ցուցաբերեք օգնություն»
  • 2000 թվական «Անվտանգ արյունը սկսվում է ինձանից»
  • 1999 թվական «Ակտիվ երկարակեցությունը փոխում է կյանքը»
  • 1998 թվական «Անվտանգ մայրություն»
  • 1997 թվական «Նոր վարակիչ հիվանդություններ»
  • 1996 թվական «Առողջ քաղաքներ լավ կյանքի համար»
  • 1995 թվական «Արմատախիլ անենք պոլիոմելիտը»

Համաշխարհային առողջապահության օրը Բելառուսի ՀանրապետությունումԽմբագրել

2015 թվականին Բելառուսում մեծ ուշադրություն դարձրեցին այդ տարվա թեմային՝ «Սննդի անվտանգություն»: Ընդունվեց «Միջոցառումների պատրաստման և անցկացման պլանի օրինակ Բելառուսի Հանրապետությունում Համաշխարհային Առողջապահության օրվան նվիրված 2015 թվականի ապրիլի 7-ի համար»[2]:

ԾանոթագրություններԽմբագրել