Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առնոս (այլ կիրառումներ)

Առնոս, լեռնագագաթ և լեռնաշղթա Հայկական լեռնաշխարհում, հայկական Տավրոսի արևելյան հատվածում, Մոկս և Սատախ գավառների սահմանագլխին։ Խեթական աղբյուրներում հիշատակվում է Առնուշա ձևով։ Ըստ ավանդության՝ համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյի տապանը լողացել է և վերջինս էլ իր անունը իբր ստացել է Նոյի «Առ Նոյս» արտահայտությունից։ Բարձրությունը 3550 մետր է։ Գագաթը հարթված է, որտեղ նշմարվում են հին ամրոցի և սրբավայրերի մնացորդներ[1]։

Առնոս
Տեսակլեռ
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորՎանի մարզ
Բարձրությունը ծովի մակարդակից3550 մետր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 330 — 992 էջ։