Առնոյոտն

Մեծ Հայքի Վասպուրական նահանգի գավառ

Առնոյոտն, կամ Առնոյ ոտն, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում[1]։ Տարածված էր Առնոս լեռան արլ. լանջերին՝ մինչև Շատախ ավանը։ Հիշատակվում է «Աշխարհացոյց»–ում (VII դ.) և Թովմա Արծրունու «Պատմութեան» մեջ («Ոտն Առնոյ» ձևով)։ Նախկինում, սխալ ստուգաբանելով («Առ Նոյ ոտն»՝ «Նոյի ոտքերի մոտ»), երբեմն Ա. տեղադրել են Արարատ լեռան հվ. լանջին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.

Գրականություն խմբագրել

  • Թ. Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։
  • Երեմյան Ա. Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»–ի, Ե., 1963։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 546