Առնոլդ Չիկոբավա
Առնոլդ Չիկոբավա (վրաց.՝ არნოლდ ჩიქობავა, մարտի 14 (26), 1898, Սաչիքոբավո, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 5, 1985, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային լեզվաբան և բանասեր, որը հայտնի է կովկասյան լեզուների հետազոտական աշխատանքներով և եղել է Նիկողայոս Մառի լեզուների միածագումնաբանական վիճելի տեսության հետևողական քննադատներից մեկը[1][2]։
Առնոլդ Չիկոբավա վրաց.՝ არნოლდ სტეფანეს ძე ჩიქობავა | |
---|---|
Ծնվել է | մարտի 14 (26), 1898 Սաչիքոբավո, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 5, 1985 (87 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Q12867911? |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Անդրկովկասյան ԴՖՀ, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լեզվաբան, բանասեր և հասարակական գործիչ |
Հաստատություն(ներ) | Թբիլիսիի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | լեզվաբանություն, բանասիրություն և կովկասագիտություն |
Անդամակցություն | Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Թբիլիսիի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | վրացերեն և ռուսերեն |
Եղել է գիտական ղեկավար | Ալեքսանդր Մագոմետով և Գեորգի Կլիմով |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Arnold Chikobava Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՉիկոբավան ծնվել է արևմտյան Վրաստանի (այդ ժամանակ Ռուսական կայսրության կազմում) Մեգրելիա նահանգի Սենակիի մունիցիպալիտետի փոքրիկ գյուղերից մեկում։ 1922 թվականին ավարտել է Թբիլիսիի նորաբաց պետական համալսարանը (ԹՊՀ), ստացել գիտական աստիճան, ստացել դոցենտի (1926–33), ապա պրոֆեսորի կոչում (1933-85)։ Այդ տարիներին գլխավորել է համալսարանի Կովկասյան հետազոտությունների ամբիոնը (1933–60), Վրացական ԽՍՀ Թբիլիսիի լեզվաբանական ինստիտուտի Իբերո-կովկասյան լեզուների ամբիոնը (1936–85)։ Այս ինստիտուտը, որը Չիկոբավան գլխավորել է 1950-1952 թվականներին, այժմ կրում է նրա անունը[3]։ 1941 թվականին նա դարձել է Վրացական ԽՍՀ նոր ձևավորված Գիտությունների ակադեմիայի անդամ, նախագահության անդամ է ընտրվել 1950—1963 թվականներին։ Իր բեղմնավոր աշխատանքի համար պարգևատրվել է Խորհրդային Միության և միջազգային մրցանակներով ու կոչումներով[4]։ Հեղինակել է վրացերեն բառարանների շարք և կովկասյան լեզուների կառուցվածքին ու պատմությանը նվիրված խոշոր գործեր։
Շնորհիվ իր դիրքի Չիկոբավան ճանաչում է ունեցել ԽՍՀՄ լեզվաբանների շրջանում, 1950-ականներին կարճ ժամանակ շատ բուհերի ուսանողներ սովորում էին նրա «Լեզվաբանության տեսություն» դասագրքով։ Հատկապես ուժեղ էր Չիկոբավայի ազդեցությունը խորհրդային կովկասագիտության վրա 1950-1960-ական թվականներին[5]։
Չիկոբավան մահացել է Թբիլիսիում 87 տարեկան հասակում։ Թաղված է Թբիլիսիի համալսարանի այգում։
Հիմնական աշխատություններ
խմբագրելՄենագրություններ
խմբագրել- А. С. Чикобава, «Проблемы родства иберийско-кавказских языков». Махачкала, 1965
Հոդվածներ
խմբագրել- А. С. Чикобава, Основные тенденции развития синтаксического механизма простого предложения в грузинском языке, II, Сообщения АН Груз. ССР, т. II, № 6, 1941;
- А. С. Чикобава, Пермансив и место, занимаемое им в истории спряжения грузинского глагола, там же, т. IV, № 1, 1943
- А. С. Чикобава, Несколько замечаний об эргативной конструкции, в сборнике «Эргативная конструкция предложения», 1950
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Dahrendorf, Ellen (2005), The Unknown Stalin, p. 205. I.B.Tauris, ISBN 1-85043-980-X.
- ↑ Smith, Graham (1998), Nation-building in the Post-Soviet Borderlands: The Politics of National Identities, p. 178. Cambridge University Press, ISBN 0-521-59968-7.
- ↑ ИНСТИТУТ ЯЗЫКОЗНАНИЯ ИМ. А. ЧИКОБАВА
- ↑ Mikaberidze, Alexander (ed., 2007), Chikobava, Arnold Արխիվացված 2020-06-28 Wayback Machine. Dictionary of Georgian National Biography. Accessed on July 3, 2007.
- ↑ Я. Г. Тестелец Воспоминания о Сергее Старостине. 26.10.05
Արտաքին հղումներ
խմբագրել- Առնոլդ Չիկոբավա. Մատենագրություն, Թբիլիսի, 1979 Արխիվացված 2011-07-21 Wayback Machine, Վրաստանի ԳԱԱ կայք
- Առնոլդ Չիկոբավայաի անվան լեզվաբանական ինստիտուտ
- Առնոլդ Չիկոբավա Լեզվաբանության փիլիսոփայական հարցերի շուրջ Արխիվացված 2020-02-23 Wayback Machine
- Առնոլդ Չիկոբավա Լեզուն ու «լեզվի տեսությունը» փիլիսոփայության և լեզվաբանության մեջ Արխիվացված 2021-11-29 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնոլդ Չիկոբավա» հոդվածին։ |