Առնե Սորեսոն (Գործադիր տնօրեն)

Առնե Մորիս Սորենսոն (1958 հոկտեմբերի 13 - 2021 թվականի փետրվարի 15)։ Ծնվել է Ճապոնիայի Տոկիո քաղաքում։ Ավարտել է Այրովա նահանգի Decorah քաղաքի Լյութեր քոլեջը, ինչպես նաև Մինեսոտայի իրավաբանության դպրոցը։ Նախկինում զբաղվել է փաստաբանական գործունեությամբ՝ համակործակցելով Վաշինգտոնի  «Latham & Watkins» փաստաբանական ընկերության հետ։

Առնե Սորեսոն
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 13, 1958(1958-10-13)
ԾննդավայրՏոկիո, Տոկիո, Ճապոնիա
Մահացել էփետրվարի 16, 2021(2021-02-16) (62 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կրոնլյութերականություն
ԿրթությունՄինեսոտայի համալսարան
Մասնագիտությունփաստաբան և ձեռնարկատեր
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Arne Sorenson Վիքիպահեստում

Հանդիսացել է «Marriott International»-ի նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը (CEO):

ԿենսագրությունԽմբագրել

Սորենսոնը ծնվել է Տոկիոյում, 1958 թվականի հոկտեմբերի 13-ին։ Նրա հայրը ՝ Մորիս Սորենսոնը, հովիվ էր [1] , իսկ մայրը ՝ Դորոթին (Օսթին), հանրակրթական դպրոցի ուսուցչուհի։ [2] [3] Սորեսոնի ընտանիքը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, երբ նա յոթ տարեկան էր։ Սորեսոնը իր պատանեկությունն անց է կացրել Մինեսոտա նահանգի Սենթ Պաուլ քաղաքում ։

1980 թվականին ավարտել է Այրովա նահանգի Decorah քաղաքի «Լյութեր» քոլեջը՝ մասնագիտանալով բիզնեսի և կրոնի մասնագիտություններով, իսկ 1983թ. Մինեսոտայի իրավաբանության դպրոցը։ [4]

Մասնագիտական գործունեությունԽմբագրել

Սորենսոնը «Marriott International»-ում սկսել է աշխատել 1996 թվականին։ Նախքան նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոնին անցնելը, նա իրականացրել է մի շարք աշխատանքներ՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ 2011թ. Սորենսոնը ընտրվել է «Marriott International»-ի  տնօրենների խորհրդում, իսկ 2012թ դարձել է գլխավոր գործադիր տնօրեն[5]։

Սորենսոնը ակտիվ մասնակցություն է ունեցել մի շարք ընկերությունների տնօրենների խորհուրդներում։ 2017թ. նոյեմբերին նա միացել է «Microsoft»- ի տնօրենների խորհրդին։ Միաժամանակ եղել է նաև «Business Roundtable»-ի տնօրենների խորհրդի, «Brookings»-ի համալսարանի հոգաբարձուների խորհրդի և «Special Olympics и Warrior-Scholar Project»-ի տնօրենների խորհրդի անդամ[6]։

Սորենսնը իր գործունեության ընթացքում բազմիցս աջակցությունն է հայտնել շրջակա միջավայրի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։

Նախքան «Marriott International»-ում աշխատելը, նա համակործակցել է Վաշինգտոնի  «Latham & Watkins» փաստաբանական ընկերության հետ։

Սորեսոնը գործունեությունն է ծավալել նաև Հայաստանում։ 2020թ «Գալաքսի» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ «Marriott International»-ը հայտարարել է Հայաստանում նոր ծրագրային մեկնարկի մասին. Երևանում՝ Տերյանի 5 հասցեում շահագործման է հանձնվել Courtyard by Marriott նախագիծը[7]։

ԸնտանիքԽմբագրել

Սորենսոնը իր ապագա կնոջը ՝ Ռութ Քրիստենսոնին հանդիպել է «Լյութերի» քոլեջում սովորելու տարիներին, այդ ժամանակ Քրիսթենսոնը աշխատում էր Սորեսոնի ընտանիքին պատկանող պաղպաղակի խանութում։

Զույգն ամուսնացել է 1984թ. և ունեցել է չորս երեխա[8]։

Սորենսոնը մահացել է 62 տարեկան հասակում, 2021թ. փետրվարի 21-ին, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից՝ շուրջ երկու տարի տևած պայքարից հետո։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հարցուպատասխան Առնե Սորեսոնի- ի հետ.»։ Վերցված է Հոկտեմբեր 11, 2019 
  2. Ով ով է կրոնում։ 1985։ էջ 366 
  3. «Մահախոսություն Dorothy Austin Sorenson- ի համար» 
  4. «7 գլխավոր գործադիր տնօրեններ ովքեր նվիրված են կրոնին»։ Նոյեմբեր 11, 2014։ Վերցված է Հունիս 27, 2016 
  5. «Առնե Սորեսոն, «Մարիոթ ինթերնեյշնալ»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն» 
  6. «Առնե Սորեսոն» 
  7. «Երեւանում կբացվի Courtyard by Marriott բազմաֆունկցիոնալ հյուրանոցը»։ Banks.am (ամհարերեն)։ Վերցված է 2021-02-18 
  8. «Մարիոթ»-ի գլխավոր տնօրենը լքում է պաշտոնը