Առյուծաթաթ հայկական

բույսերի տեսակ
Առյուծաթաթ հայկական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Ծորենազգիներ (Berberidaceae)
Ենթաընտանիք Ծորենայիններ (Berberidoideae)
Տրիբա Leonticeae
Ցեղ Առյուծաճանկ (Leontice)
Տեսակ Առյուծաթաթ հայկական (L. armeniaca)
Միջազգային անվանում
Leontice armeniaca

Առյուծաթաթ հայկական (լատին․՝ Leontice armeniaca), ծորենազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Պալարանման, փքված ստորերկրյա մասով թխակապույտ բազմամյա խոտաբույս է։ Տերևները եռմասնյա են։ Բարձրությունը 10-25 սմ է։ Ծաղիկները դեղին են և հավաքված են ողկույզում։ Պտուղը օվալ տուփիկ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արարատյան հարթավայր, Երասխի լեռնաշղթա, Ուրծի լեռնաշղթայի ստորոտ)։ Հանդիպում է նաև Նախիջևանում և Հյուսիսային Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 900–1200 մ բարձրությունների վրա, կիսաանապատում, չոր քարքարոտ, աղային-կավոտ լանջերին։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Ներկայումս հայտնի է մեկ պոպուլյացիա, որը մասնատված է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ, սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատման վտանգ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.