Առյուծաճանկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Ծորենազգիներ (Berberidaceae)
Ենթաընտանիք Ծորենայիններ (Berberidoideae)
Տրիբա Leonticeae
Ցեղ Առյուծաճանկ (Leontice)
L., 1753

Առյուծաճանկ (լատին․՝ Leontice), առյուծաթաթ, առյուծատունկ, ծորենազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ առյուծաճանկ հայկական (L. armeniaca)։ Տարածված է Արարատի մարզում։ Աճում է չոր, կավային կամ կավաքարային լանջերին։

Ցողունը գորշակապույտ Է, բարձրությունը՝ 10-25 սմ՝ ստորգետնյա պալարանման հաստացումով։ Տերևները եռաբաժան են, ցողունի վրա՝ 2-3 հատ։ Ծաղկաբույլը ողկույզ է, պսակաթերթիկները՝ դեղին, հիմքում՝ նեկտարակիր փոսիկով։ Ծաղկում է մարտ-ապրիլին։ Պտուղը տուփիիկ է։ Գեղազարդիչ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։