Առիմակդոս (Առիմակդոս, Առիմագդուս, Առիմակդուա, Օռիմագդոս), գետակ Կիլիկիայում՝ նրա արևմտյան մասում։ Սկիզբ է առնում Կիլիկյան Տավրոսից և թափվում Միջերկրական ծովը։ Երկարությունը՝ 20-25 կմ։ Ենթադրաբար նույնացնում են Անամուռի գետակի հետ։ Հիշատակում է Կ. Ռիտտերը։ Առիմակդոսը լատինական տառադարձությամբ հայտնի է «Arymagdus» և «Orymagdus» ձևերով[1]։

Առիմակդոս
Բնութագիր
Երկարություն20-25
Ջրահոսք
ԱկունքԿիլիկյան Տավրոս
Տեղակայում
ԵրկիրԹուրքիա Թուրքիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 326 — 992 էջ։