Առաքել Բաբայի Բահաթրյան (1848[1][2], Շուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 5, 1883(1883-02-05)[1][2], Խարկով, Ռուսական կայսրություն[1][2]), հայ մանկավարժ, հոգեբան, հասարակական գործիչ։

Առաքել Բահաթրյան
Ծնվել է1848[1][2]
ԾննդավայրՇուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էփետրվարի 5, 1883(1883-02-05)[1][2]
Մահվան վայրԽարկով, Ռուսական կայսրություն[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԼազարյան ճեմարան (1869)[1]
Մասնագիտությունուսուցիչ, հոգեբան և հասարակական գործիչ
ԱշխատատուՆերսիսյան դպրոց[1]

Ծնվել է ավանդական մանկավարժների ընտանիքում։ Եղել է Լազարյան ճեմարանի սան, Սմբատ Շահազիզի աշակերտն ու ընկերը։ Որպես բացառիկ ընդունակությունների տեր նրան ուղարկում են Գերմանիա, որտեղ 1874-1876 թթ. սովորում է նախ Հեյդելբերգի, հետո Լայպցիգի համալսարաններում։ Հետո ուղևորվում է Ղրիմ՝ իբրև թաթարական գիմնազիայի տնօրեն, Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոցի մանկավարժության դասատու, Ռոստովի Նախիջևանի թեմական դպրոցի տնօրեն, օգնում նոր սերնդի դաստիարակներին[3]։

Թիֆլիսում լույս են տեսել նրա մի շարք աշխատությունները, ինչպես «Քերականություն աշխարհիկ լեզվի» (1879), «Ուղեցույց հայ ուսուցչի» (1882), «Համառոտ գործնական հոգեբանություն» (1882), «Ծաղկոց» (1882), «Առաջին ընթերցարան» (արժանացել է երեք տպագրության)[4]։

Ընտանիք

խմբագրել
  • Կինը՝ Եվգինե Դավիթի Բահաթրյան
  • Տղան՝ Արմենակ Բահաթրյան
  • Աղջիկը՝ Վարդանուշ Բահաթրյան

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 246  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաքել Բահաթրյան» հոդվածին։