Վիքիպեդիայում կան հոդվածներ Արարատյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Առաքել Արարատյան Աստվածատուրի (սեպտեմբերի 13, 1808(1808-09-13)[1][2], Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 3, 1887(1887-02-03)[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]), հայ բանաստեղծ, մանկավարժ։

Առաքել Արարատյան
Ծնվել էսեպտեմբերի 13, 1808(1808-09-13)[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էփետրվարի 3, 1887(1887-02-03)[1][2] (78 տարեկան)
Վախճանի վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Մասնագիտությունբանաստեղծ և ուսուցիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1826)[1]
Առաքել Արարատյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1808 թվականի սեպտեմբերի 13-ին Թիֆլիսում։ Խաչատուր Աբովյանի հետ Առաքելը սովորել է Պողոս վարդապետ Ղարադաղցու մոտ, ապա Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1824-1826)։ Գրաբարով գրված առաջին բանաստեղծությունները լույս է ընծայել 1828 թվականին («Երախայրիք Ներսիսեան դպրոցի»)։ Առաքելը եղել է հայոց լեզվի ուսուցիչ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում (1828—1887)։ Մանկավարժության մեջ հիմնականում առաջնորդվել է դասավանդման ու դաստիարակության հին մեթոդներով։ Պաշտպանել է գրաբարը, նրա անաղարտությունը։ Հանդես է եկել Ստեփանոս Նազարյանի դեմ, խիստ քննադատել նրա «Հանդես նոր հայախոսության» գրքի լեզվաքերականական հայացքները («Դիմագրսո բնդդէմ սատան յսւրուցելոց ամենապատուական նախամայր մաքուր լեգուիս հայոց», 1858։ «Սխալանք գրոցն՝ որ կոչի Վարդապետարան կրօնի» (1858) աշխատության մեջ Առաքելը թվարկել է Նագարյանի աստվածաբանական սխալները, միաժամանակ ցուցաբերել բացասական վերաբերմունք հայերի ազգային-քաղաքական շարժումների նկատմամբ։ Գրել է նաև կենսագրական բնույթի երկեր։ Մահացել է փետրվար 3-ին Թիֆլիսում։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաքել Արարատյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 699