«Առաւօտ», քաղաքական, ազգային, գրական և մարզական շաբաթաթերթ, ապա՝ երկօրյա, վերջում՝ օրաթերթ։ Լույս է տեսել 1938-1947 թվականներին Բեյրութում։ Տնօրեն-խմբագիր՝ Հրանտ Դևեջյան։

Առաւօտ
Տեսակշաբաթաթերթ, երկօրյա թերթ, օրաթերթ
Հիմնադրվել է1938
ԵրկիրԼիբանան Լիբանան
Հրատարակման վայրԲեյրութ

Գործունեություն խմբագրել

Երկրորդ աշխարհամարտի (1939-1945) տարիներին հանդես է եկել հօգուտ խորհրդային ժողովրդի մղած հակաֆաշիստական պայքարի, անդրադարձել է Խորհրդային Հայաստանում հետպատերազմյան ձեռքբերումներին, խրախուսել ներգաղթը։

Թերթը փակվել է խմբագրի հայրենադարձության պատճառով։ 1948 թվականին հնչակյան գործիչ Հարություն Կուժունին (Ճերեճյան) վերսկսել է (կարճ ժամանակով) Առավոտի հրատարակումը՝ որպես ազգային, քաղաքական անկախ օրաթերթ։ Խմբագիրներ՝ Սեդրակ Ապաճյան, Պետրոս Մինասյան։ Աշխատակցել են Ա․ Կիտուրը, Լ․ Չորմիսյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։