Առավոտը սոճիների անտառում
Առավոտը սոճիների անտառում (ռուս.՝ Утро в сосновом лесу), Իվան Շիշկինի և Կոնստանտին Սավիցկու 1889 թվականին ստեղծած կտավը։ Սավիցկին նկարել է արջերին, սակայն արվեստի կոլեկցիոներ Պավել Տրետյակովը ջնջել է նրա ստորագրությունը, նշելով, որ գաղափարից մինչև կատարում, գեղանկարչական ձևը և ստեղծագործական մեթոդները բնորոշ են Շիշկինին[1]։
Առավոտը սոճիների անտառում Утро в сосновом лесу | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Իվան Շիշկին և Կոնստանտին Սավիցկի |
տարի | 1889 |
բարձրություն | 139 |
լայնություն | 213 |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Կտավը հայտնի է իր կոմպոզիցիոն լուծումներով, անիմալիստական սյուժեի տարրերով։ Նկարիչը պատկերել է Գորոդոմլյա կղզու շրջակայքի բնությունը։ Պատկերված է ոչ խուլ, խիտ անտառ և բարձր ծառերի կատարներով թափանցող արևի շողը։
«Առավոտը սոճիների անտառում» կտավը կիրառվել է տարբեր տեղերում, այդ թվում «Կռասնիյ Օկտյաբր» (Красный Октябрь) կոնֆետների արտադրությունում «Ծուռթաթ արջը» անվանումով[2]։
«Առավոտը սոճիների անտառում» կտավը երկրորդ ամենահայտնի գործն է Վիկտոր Վասնեցովի «Դյուցազուններ»-ից հետո։ Շիշկինի նմանատիպ ստեղծագործություններից են «Անտառը գարնանը» (1884), «Կաղնու անտառի անձրևը» (1891) և այլն։
Պատմություն
խմբագրելԵնթադրաբար, նկարի գաղափարը Շիշկինին առաջարկել է Սավիցկին, ով հետագայում հանդես է եկել որպես համահեղինակ և պատկերել արջի քոթոթների պատկերները (Շիշկինի էսքիզների հիման վրա)։ Այդ արջուկները, դիրքերի և թվաքանակների որոշ տարբերություններով (սկզբում դրանք երկուսն էին), պատկերված են նախապատրաստական գծագրերում և էսքիզներում (օրինակ, Ռուսական պետական թանգարանում պահպանվել է Շիշկինի մատիտով էսքիզների յոթ տարբերակ)[3]։ Սավիցկու մոտ կենդանիներն այնքան հաջող են ստացվել, որ նույնիսկ Շիշկինի հետ ստորագրել է նկարի վրա։ Ինքը՝ Սավիցկին, հարազատներին ասել է․ «Նկարը վաճառվել է 4 հազարով և ես քառորդ մասնաբաժնի մասնակից եմ»[4]։
Նկարը ձեռք բերելուց հետո Տրետյակովը հանել է Սավիցկու ստորագրությունը՝ հեղինակությունը թողնելով Շիշկինին։ Ըստ կոլեկցիոների՝ նկարում պատկերված ամեն ինչ՝ «մտահղացումից մինչև իրականացում, ամեն ինչ խոսում է Շիշկինին բնորոշ նկարելու ձևի և ստեղծագործական մեթոդի մասին»[5]։
Քննադատների արձագանքներ
խմբագրելՊատկերասրահի գույքացուցակներում ի սկզբանե (նկարիչներ Շիշկինի և Սավիցկու կենդանության օրոք) նկարը նշված է եղել «Արջերի ընտանիքն անտառում» վերնագրով (առանց Սավիցկիի ազգանունը նշելու)[6]։
Ռուս արձակագիր և հրապարակախոս Վասիլի Միխայլովիչ Միխեևը 1894 թվականին գրել է[7]․
Ժողովրդական մշակույթում
խմբագրել«Առավոտը սոճիների անտառում» նկարի վերարտադրությունները լայն տարածում են գտել ԽՍՀՄ-ում։ Ընդ որում, դա սկսվել է նույնիսկ հեղափոխությունից առաջ, մասնավորապես, 19-րդ դարից սկսած, նկարիչ Մանուիլ Անդրեևի կողմից ստեղծված «Ծուռթաթ արջի» վերարտադրության շոկոլադե կոնֆետների փաթաթման միջոցով[8][9]։ Դրա շնորհիվ նկարը հաճախ հայտնի է եղել «Երեք արջ» անունով (չնայած նկարում չորս կենդանի կա)[10]։ Այդ նկարի վերարտադրության կոնֆետի փաթաթանի պատճառով խորհրդային և հետխորհրդային մշակութային տարածքում նկարն ընկալվել է որպես «քիտչ»[11]։ Նկարը հիշատակվում է նաև «Կառնավալային գիշեր» ֆիլմում «Արջերը հանգստանում են» անվամբ, երբ խոսք է գնում թատրոնի ամանորյա ձևավորման մասին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Коллекция: мировая художественная культура». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Chocolate "Mishka Kosolapy"». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Иван Шишкин / Гл. ред. А. Барагамян. Автор текста Л. Мельникова. (Серия «Великие художники») М.: Издательство «Директ-Медиа», 2009 г. С. 34. ISBN 978-5-87107-181-6
- ↑ «Утро в сосновом лесу» в базе данных проекта «Моя Третьяковка»
- ↑ Лидия Туляганова. «Статья на Культура.РФ «И я удостоился намалевать там фигурку»». Культура.РФ. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Мастера русского реалистического пейзажа, том 1. Изд-во Гос. Третьяковской гал(л)ереи, 1953
- ↑ «Михеев, В. М. Русский пейзаж в городской галерее П. и С. Третьяковых // «Артист», 1894, март, № 35, с. 132—133». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Виктория Сальникова (2017 թ․ հունվարի 25). «Три медведя в сосновом бору: как картина Ивана Шишкина стала конфетой». РИА Новости (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Светлана Янкина, Ирина Гордон (2012 թ․ հունվարի 25). «В Музее шоколада в юбилей Шишкина раскрыли тайну «Мишки косолапого»». РИА Новости (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Александр Александрович Генис Акмеист леса Шишкин // Фантики. — М.: Астрель : CORPUS, 2010. — 192 с. — ISBN 978-5-271-24552-7
- ↑ Васильевич Михеев Михеев «МакКультура» // Иностранная литература. — 1996. — № 1. Архивировано из первоисточника 1 Դեկտեմբերի 2017.
Գրականություն
խմբագրել- Иван Иванович Шишкин. Переписка. Дневник. Современники о художнике / Сост. И. Н. Шувалова - Л.։ Искусство, Ленинградское отделение, 1978;
- Аленов М. А., Евангулова О. С., Лившиц Л. И. Русское искусство XI - начала XX века. - М.։ Искусство, 1989;
- Анисов Л. Шишкин. - М.։ Молодая гвардия, 1991. - (Серия։ Жизнь замечательных людей);
- Государственный Русский музей. Ленинград. Живопись XII - начала XX века. - М.։ Изобразительное искусство, 1979;
- Дмитриенко А. Ф., Кузнецова Э. В., Петрова О. Ф., Федорова Н. А. 50 кратких биографий мастеров русского искусства. - Ленинград, 1971;
- Лясковская О. А. Пленер в русской живописи XIX века. - М.։ Искусство, 1966.